Իրանը հայտնում է, որ պատրաստակամ է պատասխանել բոլոր ագրեսիվ գորղություններին
Իրանը հակահարված կտա Իսրայելի ցանկացած թշնամական գործողություն։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հրամանատար գեներալ-լեյտենանտ Հոսեյն Սալամին՝ փոխանցում է ТАСС-ը։
«Հավաստիացնում ենք Իրանի ազնիվ և հերոս ժողովրդին, որ մենք կաջակցենք դիմադրության ճակատին, հատկապես Լիբանանում և Պաղեստինում, և ուժով, հաստատակամությամբ և վճռականությամբ հետ կմղենք թշնամիների և գազանաբարո ռեժիմի, տարածաշրջանի կատաղած ամերիկյան շան ցանկացած ագրեսիա»,- ասել է իրանցի գեներալը։