Ադրբեջանը «ռեստավրացիայի» անվան տակ վանդալիզմի են ենթարկել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին
Ադրբեջանի իշխանությունները «ռեստավրացիայի» անվան տակ վանդալիզմի են ենթարկել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցին։
Եկեղեցուց կադրեր են հրապարակել ադրբեջանական լրատվամիջոցները՝ ներկայացնելով «ռեստավրացիայի» արդյունքները, որտեղ պարզ տեսանելի է, որ հայկական եկեղեցին ենթարկվել է ճարտարապետական կամայական փոփոխությունների, հեռացվել են նաև խաչերը։
Սա եւս մեկ վկայություն է՝ Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանության՝ ուղղված ոչնչացնելու հայկական հետքը՝ Արցախում։