Առաջ, երբ զոհված ընկերներիս, իմ վիրավորումից հարց էին տալիս, պատասխան ունեի, որ հայրենք ենք պահել, իսկ հիմա որտե՞ղ է կանգնած հայ զինվորը

Հոկտեմբերի 6-ը 44- օրյա պատերազմում մի հերոսական դրվագի օր է, երբ տեղի ունեցավ Վարանգաթաղի բարձունքը հետ ազատագրելու գործողությունը, որի ընթացքում զոհվեցին երկու տասնյակից ավելի հայորդիներ, բայց բարձունքը վերցնել հաջողվեց` շրջափակումից ազատելով մեր մի քանի տասնյակ զինծառայողներին:

Վարանգաթաղի գործողության մասնակիցների հարազատներն ու ընկերները այսօր հարգանաքի տուրք են մատուցել հերոսաբար զոհված տղաների հիշատակին Պռոշյանի Զորաց պանթեոնում, Հրազդանի քաղաքի զինվորական պանթեոնում ու Եռաբլուրում:

Վարանգաթաղի գործողության ժամանակ, բարձունքն ազատագրելիս , զոհվել է 24 հայորդի, նրանցից 19-ը Պռոշյան համայնքից էին: Վարանգաթաղը կարևորագույն բարձունքներից էր, որին տիրանալու դեպքում թշնամին ունենում էր առավելություն ու ճանապարհ ստանում Մաղավուզով դեպի Մարտակերտ քաղաք, եւ արդեն անկասելի էր դառնալու նրանց առաջընթացը: Նաև «եղնիկներ» զորամասը հայտնվում էր շրջափակման մեջ:

2020 թ. հոկտեմբերի 4-ի գիշերով էին ՀՅԴ «կամավորական շարժում» ՀԿ-ի կամավորները զբաղեցրել այդ տարածքի դիրքերը: Երկու օր անց հոկտեմբերի 6-ի առավոտյան, թշնամին գրոհեց ու վերցրեց Վարանգաթաղի բարձունքը: Մեկ ժամ անց դաշնակցության կամավորներն ու Մարտակերտի դիվիզայի հատուկ նշանակության վաշտի տղաները համատեղ գրոհով հետ վերցրեցին:

Վիրավորներին ոտքով են իջեցրել, որոնց թվում էր նաեւ Վարդան Օնանյանը, իսկ երկու տասնյակից ավելի զոհերին հնարավոր եղավ կրակի գոտուց դուրս բերել միայն հոկտեմբերի 10-ին, երբ հրադադարի փորձ եղավ:

Հրամանատարը` «Ճուտ Մհերը», զոհվեց բարձունքը հետ վերցնելուց հետո, երբ փորձում էր սրսկել վիրավորներից մեկին, հենց այդ պահին նրա կողքին արկ է պայթել:

Մեր գործընկեր, լրագրող, մեկնաբան Վարդան Օնանյանը մեկն է այն տղաներից, ով մասնակցել է բարձունքն ազատագրելու գործողությանն ու վիրավորվել:

«Փաստինֆո» - ի հետ զրույցում Վարդան Օնանյանը ցավով նշեց, որ 44-օրյա պատերազմի հերոսական դրվագներից խոսել չի ուզում, այն ժամանակ գործողություն են իրականացրել, համոզված են եղել, որ հայրենիք են պահում, հայրենիքի հանդեպ սերն իրենց ուժ է տվել, իսկ հիմա ինքն իրեն հարց է տալիս, որտե՞ղ է կանգնած հայ զինվորը` Տե՞ղ գյուղում, Կապանի օդանավակայանո՞ւմ, Ջերմուկո՞ւմ:

«Մինչ օրս երբ ինձ ասում էին, ինչպես ես, հարցնում էին ցավերդ մեղմվե՞ց, քայլո՞ւմ ես արդեն, պատասխան ունեի, որ չնայած հանգամանքին, որ շատ ընկերներ եմ կորցրել, ինքս էլ վիրավոր եմ, բազմաթիվ վիրահատություններով անցա, բայց գիտեի, որ Վարանգաթաղի բարձունքը մերն է, հայ զինվորն է կանգնած Արցախի սահմաններին, ու թեև Արցախը ոչ ամբողջությամբ, բայց հաջողվել է պահել», - ասաց Վարդանը, ով 2020-ին զինվորագրվել էր հայրենիքի պաշտպանությանը:

Նա դաշնակցության անդամ չէ, պարզապես 2016 թ.ի ապրիլյան քառօրյայի օրերին , որպես լրագրող , մեկնաբան նկարահանումների ընթացքում էր նկատել, որ ՀՅԴ-ն վաշտեր ունի, որոնք կանոնավոր են, կազմակերպված, ունեն հրամանատարական կազմ, շարունակական պահում են աշարհազորայիններ ու ինքն էլ ցուցակագրվել էր 44- օրյայի սեպտեմբերին բոլորի նման շտապել էր՝ պարզելու իր մեկնելու ժամը:

դիտվել է 917 անգամ
Լրահոս
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի Կոնստանտինոպոլսկոյե բնակավայրը վերցնելու մասին Հիմնական բարեմաղթանքն ինձ՝ «հաջորդ ծնունդդ առանց Նիկոլ»-ն է. Վազգեն Սաղաթելյան 13-ամյա աշակերտը դանակահարել է 14-ամյա տղային. վիրավորը հոսպիտալացվել է Քաղաքապետարանը հերթական անգամ տապալում է միասնական տոմսային համակարգի ներդնումը. Կամենդատյան Այսօր գտնվում ենք այնպիսի իրավիճակի, երբ ամեն օրը մեզ համար զանազան մարտահրավերներով լեցուն է Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին ԵԱՀԿ-ն ճանաչել է Վրաստանում կայացած ընտրությունները. Կոբախիձե 18+․ Հայհոյանքների շքերթ Փաշինյանի՝ քանդելու մասին գրառման տակ Թուրքիայի պարտադրանքով Հայաստանը բանավոր ճանաչել է Պաղեստինն ու Կոսովոն. Իշխանյան Բաշար Ասադի կինը սկսել է քաղցկեղի բուժումը Մոսկվայում. FT Հանուն իշխանության՝ ցանկացած զիջման գնացողը Հերթական խոշոր վթարը՝ Նոր Երզնկա գյուղի կամարի հարևանությամբ. 3 տուժածներից մեկին շտապ տեղափոխել են Երեւան Պակիստանում ահաբեկչությունը մի-քանի մարդու մահվան պատճառ է դարձել Ի՞նչ կանեն ռուսները Հայաստանի հետ․ Հրանտ Բագրատյան (video) Առուշանյանի վերաբերյալ որոշումը կհրապարակվի մոտ օրերս Նիկոլը տառապում է սթոքհոլմի համախտանիշով, նրան դուր է գալիս ծեծվել և ստորացվել․ Արա Վարդանյան (video) Алиев, как ты можешь других обвинять в терроризме, это ты настоящий террорист! (video) Էդ դերասան Արմեն Սարգսյանին ասեք՝ արի՛ ստեղ. Հրանտ Բագրատյան (video) #ՀԻՄԱ․ Աննա՛, «այ ղռերի կատու», դու գնա դիպլոմ ստացի, հետո «Ողբը» քարոզի․ մանկավարժ (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը շուտով տոնելու է Ալիևի հետ ամուսնության 7-րդ տարին. Արա Վարդանյան (video) Մուրադ Փափազյան. Իրենք հնազանդ սփյուռք են ուզում․ 25 հոգի Փարիզում են հավաքում, հետո 15 հոգի` Նիցցայում, այսպե՞ս են ուզում ազդեցություն ունենալ սփյուռքի վրա Ռոբերտ Նազարյան․ Այս չափի շինթույլտվությունները, մեղմ ասած, անթույլատրելի են «Ոսկու աշխարհ»-ի սեփականատեր Վաղարշը դատարանի դռներն է ընկել Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Սպիտակի բաժնի ավագ մասնագետին մեղադրանք է առաջադրվել Վաղատուր-Գորիս և Վաղատուր-Խնածախ ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ նախատեսված չեն. «Փաստերի ստուգման հարթակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am