Անի Հովհաննիսյանն արդեն ազատության մեջ է
Քիչ առաջ «Աբովյան» ՔԿՀ-ից ազատ արձակվեց Analitik.am-ի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանը:Այսօր՝ նոյեմբերի 3-ին, լրացավ նրա պատժի կրման ժամկետը: Նշենք, որ Հովհաննիսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Նա բողոքարկել է առաջին ատյանի դատարանի դատավճիռը, և գործը հիմա գտնվում է Վերաքննիչ դատարանում:
