Նիկոլ Փաշինյանի ստախոսությունը հերքվեց Սահմանադրական դատարանի որոշման մակարդակով. Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը.

2023 թվականի մայիսի 24֊ին գրել էի «ՓԱՇԻՆՅԱՆԱԿԱՆ ՍՈՒՏ ՀԱՄԱՐ 3» վերնագրած մի ֆեյսբուքյան ստատուս (հղումը մեկնաբանություններում), որում բացահայտել էի Նիկոլ Փաշինյանի հերթական մի մեծ խաբեությունը։
Բանն այն է, որ 2023 թվականի մայիսի 22֊ի ասուլիսում Փաշինյանը պնդել էր, որ Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակումը, ինչպես նաեւ Հայաստանի նախկին ղեկավարների դիրքորոշումները ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, որոնք չէին դիտարկում Արցախը որպես միացյալ Հայաստանի մաս, խախտել են ե՜ւ Անկախության հռչակագիրը, որը հղում է կատարում Հայաստանի եւ Արցախի վերամիավորման որոշման վրա, ե՜ւ Սահմանադրությունը, որը հղում է կատարում Անկախության հռչակագրի վրա։

Դրանով Փաշինյանը ամբողջությամբ ընդունել էր Ալիեւյան պրոպագանդայի այն կեղծ թեզիսը, թե իբր Հայաստանի Սահմանադրությունը դիտարկում է Հայաստանի Հանրապետության տարածքը որպես Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միացյալ տարածք եւ, հետեւաբար, սահմանադրական մակարդակով պարունակում է տարածքային հավակնություններ Ադրբեջանի նկատմամբ (Հետագայում, 2024 թվականի փետրվարի 1-ին Հանրային ռադիոյին տված հարցազրույցում Փաշինյանը, պատասխանելով այդ պատճառով Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջի մասին հարցին, ասաց, որ մենք պիտի հանենք «սիրելի տատիկի կարած կարմիր շորը, որն ամբողջ կյանքում մեզ հետ է եղել եւ տալիսման է», որպեսզի «ցուլերը մեզ չգզեն»)։

Ես այն ժամանակ պատասխանել էի, որ.
«1995 թվականին ընդունված ՀՀ Սահմանադրությունը հղում է կատարում Անկախության հռչակագրի վրա, օգտագործելով հետեւյալ բառակապակցությունը` «հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնական սկզբունքները եւ համազգային նպատակները»։ Այսինքն՝ Սահմանադրությունը հիմք է համարում ոչ թե Անկախության հռչակագիրրը որպես ամբողջական տեքստ, այլ նրա 12 կետերում հաստատագրված «հիմնական սկզբունքները եւ համազգային նպատակները», որոնք որեւէ կերպ չեն առնչվում վերամիավորման մասին որոշման հետ»։ Հետեւաբար, կրկնելով Ալիեւի կեղծիքը, Փաշինյանը մոլորության մեջ էր մտցնում սեփական քաղաքացիներին, փաստորեն լեգիտիմացնելով Ալիեւի ագրեսիան Հայաստանի դեմ։

Եւ ահա, իմ պատասխանից մեկ տարի եւ չորս ամիս անց, սեպտեմբերի 26֊ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որում գրված է, որ «Սահմանադրության նախաբանում «հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնական սկզբունքները եւ համազգային նպատակները» դրույթը չի վերաբերում որեւէ սկզբունքի կամ նպատակի, որն ամրագրված չէ Սահմանադրությամբ։ ՍԴ֊ն փաստորեն հաստատել է իմ այն պնդումը, որ վերոհիշյալ «նպատակները» եւ «սկզբունքները» որեւէ առնչություն չունեն վերամիավորման որոշման հետ, այսինքն ամբողջությամբ ջախջախել են Փաշինյան֊Ալիեւ զույքի կեղծ պնդումները։
Ցավոք սրտի, այս ամենը չի նշանակում, որ պիտի հաղթանակ տոնենք, հատկապես հաշվի առնելով այն, որ ես այնքան էլ միամիտ մարդ չեմ, որ կարծեմ, թե Սահմանադրական դատարանը գործել է Փաշխնյանի ստվերային ցուցումներից դուրս։

Վերականգնելով ճշմարտությունն այս ակնհայտ խաբեության դեպքում՝ Սահմանադրական դատարանը մի ուրիշ հնարք է գործադրել, որը կապված է տարածքի փոփոխության մասին Սահմանադրության 205 հոդվածի ոչ լիարժեք մեկնաբանության հետ, ինչի հետեւանքով շրջանցվել է այն հարցը, թե արդյո՞ք ՍԴ֊ում քննարկվող Կանոնակարգի որոշ դրույթները չեն ենթադրում այնպիսի լուծումներ, որոնք կարող են ընդունվել բացառապես հանրաքվեի միջոցով։ Չէ՞ որ, ըստ Կանոնակարգի, ապագայում կնքվելիք խաղաղության պայմանագիրը կարող է տարածքի փոփոխություն ընդունել, որը կփոխի 1991 թվականի հայ֊ադրբեջանական սահմանը։ Բայց այս մասին ավելի մանրամասն կխոսենք Հռիփսիմե Ջեբեջյանի Hripsime Jebejyan հետ զրույցում, որը կհրապարակվի շաբաթ օրը, հոկտեմբերի 5֊ին, ժամը 22:00֊ին tribune.am իներնետային կայքում։

դիտվել է 358 անգամ
Լրահոս
Ադրբեջանը փորձում է յուրացնել Նորավանքը. ԱԳՄԱՆ-ն լռում է. «Փաստինֆո» Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է Ալիկ Ալեքսանյանի անազատության ռեժիմի մեղմացումն ընդամենը առաջին քայլն է․ «Ուժեղ Հայաստան» Որտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել Մոլդովայի տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել «ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորում Զոհված զինծառայողի մոր կյանքը փրկելու համար մնացել է 1,6 միլիոն դրամ․ դրամահավաքի վերջին փուլը «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը տեղափոխվում է ՄԱԿ ԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկում Ռուսները հստակ ինֆորմացիա ունեին՝ Ադրբեջանը գալիս էր Սևանի ափ. Հրանտ Բագրատյան (video) Ռուսաստանը երեկ անսպասելի քայլ արեց․ Փաշինյանի Մոսկվա այցից լավ լուրեր մի սպասեք․ Բագրատյան (video) #ՀԻՄԱ․ Նիկոլը սարսափում է մեր եկեղոցուց․ հաղթաղուղթը մեր ձեռքում էր, բայց․․․ Միքայել արքեպիսկոպոս (video) «Նիկո՛լ, բա երբ ես Ալենին, Հայկին, Վիգենին ծեփելու պատերին, տանես բերդ նստացնես» (video) Նիկոլը ձեռնտո՞ւ է․ Պուտինը այս փուլում շանս է տեսնում․ Հրանտ Բագրատյան (video) Նիկոլը շատ լավ գիտի ու չի ասում՝ Ջերմուկը Պուտինը պահեց. Հրանտ Բագրատյան (video) Թուրքական ընկերությունն Ադրբեջանում հիմնում է փամփուշտների գործարան Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել Արմեն Սարգսյանն Ամուլսարի բաժնետոմսերը վաճառել է 60 մլն դոլարով․ իր դեմ շտապ պետք է քրգործ սկսվի (video) Ամուսնու մոր կողմից ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրոպական պետությունները ոչ թե խաղաղություն բերեցին, այլ կանաչ լույս վառեցին նոր արհավիրքների համար Կոկոն արտահանձնվել է Հայաստանին. «Հրապարակ» Թիրախավորվել է էներգետիկ ենթակառուցվածքը․ կան զոհեր և վիրավորներ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչները կմասնակցեն «Աղոթքի նախաճաշ»-ի երկրորդ համաժողովին Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում արձանագրվել են համակարգային խնդիրներ Ընտրել են Վոլոդինին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am