Հայաստանը ռուսական գազը ստանում է ներռուսական գներով՝ սրանից ցածր էլ ո՞ւր. փորձագետ

«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է Եվրասիական զարգացման բանկի Ինտեգրացիոն ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Եվգենի Վինոկուրովի հետ հարցազրույցն, որն արվել է Եվրասիական զարգացման բանկի կողմից կազմակերպված «Եվրասիական ինտեգրացիա» 12-րդ միջազգային համաժողովի շրջանակներում: - Պարո՛ն Վինոկուրով, «ԵԱՏՄ-ին պետք է պաշտպանել» խորագրով Ձեր հոդվածում Դուք խոսում եք ոչ սակագնային խոչընդոտները հաղթահարելու անհրաժշտության մասին և նշում եք, որ դրանից ամենաշատը շահում է Բելառուսը: Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում այդ խոչընդոտները հաղթահարելու համար և ի՞նչ կտա դա Հայաստանին: - Ոչ սակագնային խոչընդոտների վերացումը բարդ, բայց բացարձակապես անհրաժեշտ խնդիր է: 2011 թվականից մեր երկրների միջև գործնականում չկան սակագների խոչընդոտներ, այսինքն `մաքսային սահմաններ չկան: Բայց սա միայն առաջին քայլն է, երկրորդ քայլն՝ ոչ սակագնային խոչընդոտներն են: Դրանք մոտ 300 են: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ այս տարվա ապրիլին լույս տեսած Սպիտակ գրքում առանձնացվում է շուրջ 60 ոչ սակագնային խոչընդոտներ, որոնց շուրջ երկրները կոնսենսուս են ձեռք բերել: Դրանք կա՛մ չեղարկվել են, կա՛մ էլ պետք է չեղարկվեն: Սակայն սա սառցաբեկորի միայն վերևի մասն է, ներքևում այն խոչընդոտներն են, որոնց շուրջ երկրները դեռ համաձայնության չեն եկել: Արտահանողները և ներդրողները բախվում են այս խոչընդոտների հետ և դրանք իջեցնում են ԵԱՏՄ ընդհանուր տնտեսական արդյունավետությունը: Դրանց դեմ պետք է պայքարել: Դա մշտական աշխատանք է, այլ ոչ թե խնդիր, որը կարելի է միագամից լուծել: Դա մշտական պայքար է՝ խորհրդատվական խմբերը, հանձնաժողովները, աշխատանքային միջգերատեսչական խմբերը բացահայտում և վերացնում են այդ խոչընդոտները: Ինչո՞ւ ենք կարծում, որ ամենաշատը Բելառուսն է շահում: Այն պատճառով, որ Բելառուսն իր արտահանման կեսից ավելին ուղարկում է եվրասիական շուկա՝ հիմնականում Ռուսաստան: Մեր հաշվարկներով ոչ սակագնային խոչընդոտները կիսով չափ կրճատելու դեպքում ՀՆԱ-ն կարելի է բարձրացնել 3 տոկոսով, իսկ բնակչության բարեկեցությունը՝ 7 տոկոսով: Այդ խոչընդոտները 100 տոկոսով կրճատելու տարբերակը կարող ենք չդիտարկել, դա անհնար է: Հայաստանն անկասկած ևս շահում է դրանից: Հայաստանը շահում է գյուղատնտեսական արտադրանքի իր հոսքերով, ինչը հիմա բավականին բարձր է: Սակագների չեղարկումը կարող է հեռանկարային լինել գյուղատնտեսական արտադրանքի համար: Սակայն Հայաստանի դեպքում խանգարող մեկ այլ խնդիր կա՝ տրանսպորտային անհասանելիությունը: Իր նշանակությամբ այն ավելի շատ է արդյունավետություն «ուտում», քան՝ ոչ սակագնային խոչընդոտները:  - Դուք հիշատակեցիք ճանապարհները: Երևանում միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ համաձայնեցվել է «Ճանապարհային քարտեզ» տրանսպորտային քաղաքականությունը համակարգելու համար: Դրանում նաև նշվում է երկաթուղային հաղորդակցություն հաստատելու մասին: Ի՞նչ կշահի դրանից Հայաստանը, ինչպե՞ս ճանապարհային քարտեզը կարող է նպաստել աբխազական երկաթուղու բացմանը: - Մեր երկարաժամկետ տեսլականն այն է, որ Հայաստանը տրանսպորտային շրջափակման մեջ գտնվող երկրից դառնա տարանցիկ երկիր: Իսկ այդ նրբերշիկն երկու ծայր ունի՝ մեկը Իրանն է, և այդ ուղղությամբ այսօր շատ բան է արվում՝ կառուցվում է «Հյուսիս-հարավ» մայրուղին, որը ֆինանսավորվում է այդ թվում ԵԱԶԲ Կայունացման և զարգացման հիմնադրամի կողմից, խոսակցություններ կան երկաթուղի կառուցելու մասին: Սակայն գլխավոր խնդիրն Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերականգնումն է: Սա քաղաքական լուրջ հարց է: Այս «Գորդյան հանգույցը» պետք է կտրվի, և առանց դրա որակական փոփոխությունների հնարավոր չէ հասնել:  - Այսօրվա օրակարգի հիմնական հարցերից է միասնական էներգետիկ շուկայի ձևավորումը: Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ նավթային շուկայի մասով ամեն ինչ համաձայնեցված է, գազային շուկայի մասով մնացել է մեկ հարց: Ո՞րն է այդ հարցը: Միասնական շուկայի ձևավորումն ինչպե՞ս կանդրադառնա գների վրա: - Երբ խոսում ենք միասնական էներգետիկ շուկայի մասին, իրականում ենթադրում ենք երեք առանձին շուկաներ՝ նավթի, գազի և էլեկտրաէներգիայի շուկաներ: Էլեկտրաէներգիայի շուկան ընդհանուր առմամբ համաձայնեցված է և պետք է ուժի մեջ մտնի 2019 թվականին, դրա շուրջ բանակցություններ են ընթանում, համաձայնեցվում է պայմանագրերի փաթեթը: Նավթի շուկան և գազի շուկան երկու միանգամայն տարբեր շուկաներ են, որոնք միանգամայն տարբեր կերպ են կարգավորովում: Սակայն երկուսում էլ հիմնական հարցն, ըստ էության, նույնն է՝ գազին և նավթին ոչ խտրական հասանելիությունը: - Իսկ միասնական շուկայի ստեղծումն ազդեցություն կունենա՞ գների վրա: - Երբեք չպետք է ենթադրել, որ ինտեգրումը պանետա է, դա կլինիկական քաղաքականության գործիքներից միայն մեկն է՝ և, իմ կարծիքով, ոչ ամենակարևորը: Բովանդակության 90 տոկոսը պետության ազգային քաղաքականությունն է՝ այն ինչ նրանք անում են երկրի ներսում, և միայն 10 տոկոսն է նրանց միջազգային համագործակցությունը՝ այդ թվում նաև ԵԱՏՄ շրջանակներում: Նավթի և գազի գինը կնվազի, եթե շուկան ամբողջությամբ իրագործվի, բայց միայն տասնորդական տոկոսով: Գներն արդեն իսկ ցածր են: Օրինակ՝ Հայաստանը գազ է ստանում ներռուսական գներով՝ սրանից ցածր էլ ո՞ւր:  

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար՝ «Չայնիի» ոլորաններում. 4 վիրավորներից մեկն անչափահաս է Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է Բոլորս շարունակելու ենք պայքարել հանուն Գագիկ Ծառուկյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ քաղաքական հետապնդումների դադարեցման․ Աբովյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է COP17 համաժողովի ԵՀԽ էկումենիկ պատվիրակությանը Դիլիջանում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Մարտունիում միջքաղաքային երթուղին սպասարկող նոր սպրինտերները՝ ընտրական տեղամասի մոտ ԱՄՆ-ից Հայաստան երրորդ արտաքսման չվերթը տեղի է ունեցել հուլիսին Սա ստորությnւն է, ես տղամարդ եմ. Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը Գետափի ընտրատեղամասը պատշաճ կահավորված չէ, սենյակում ցուրտ է Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Հրապարակվել են ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Mybach»-ը կոտրել է գազատար խողովակներ․ կան վիրավորներ Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am