Պակիստանում զինյալները փոխհրաձգության ժամանակ 6 զինվորի են սպանել
Աֆղանստանին սահմանակից Խայբեր Փախտունխվա նահանգում, որտեղ գործում են զինված խմբավորումներ, այդ թվում՝ պակիստանյան թալիբները, հրաձգության ժամանակ զինված անձինք սպանել են վեց պակիստանցի զինվորների, հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով պակիստանյան բանակին:
Մեկ այլ գործողության ընթացքում բանակը հայտնել է, որ երկու զինյալ սպանվել է Սվաթում, ինչպես նաև Խայբեր Պախտունխվայում: