Տեղ գյուղի ՔՊ-ական համայնքապետը ձերբակալվել, ապա ազատ է արձակվել
Տեղ համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Ղուլունցն այսօր բերման է ենթարկվել։ ՀՀ ՆԳՆ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը՝ հայտնելով, որ նա ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար ենթարկվել է վարչական ձերբակալման, ապա ազատ է արձակվել։
Նշենք, որ ՎԻՎՕ 182-րդ հոդվածը վերաբերում է ոստիկանի օրինական պահանջը չկատարելուն։