ՄԱԿ ուժերն անտեսել են Իսրայելի կոչերը եւ մնում են հարավային Լիբանանում
ՄԱԿ ժամանակավոր ուժերը (UNIFIL) մնում են իրենց դիրքերում հարավային Լիբանանում՝ հակառակ Իսրայելի բանակի հանձնարարականների՝ փոխել դիրքերը մի շարք բնակավայրերից դուրս գալով։ Այս մասին հայտնել է խաղաղապահ ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Անդրեա Տենենտին, որի խոսքերը մեջբերել է կազմակերպության մամուլի ծառայությունը։
«Խաղաղապահները մնում են բոլոր դիրքերում, եւ ՄԱԿ դրոշը շարունակում է ծածանվել»,- ասել է նա։