Մելիքսեթ Պողոսյանի՝ սպանության փորձի մեջ մեղադրվող որդին ազատության մեջ է՝ շնորհիվ «Լիսկայի» որդու

Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ սպանության փորձի մեջ մեղադրվող Կարեն Պողոսյանը, ազատության մեջ է՝ շնորհիվ նախկին մեկ այլ մարզպետ՝ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի, որդու։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ Կարեն Պողոսյանի, վերաբերյալ քրեական գործն արդեն երկու տարի է, ինչ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է, սակայն գործով «սայլը» տեղից տևական ժամանակ չէր շարժվում։ Գործը կա՛մ դատավորների՝ վարույթից վարույթ է տեղափոխվել, կա՛մ դատական նիստերն են հաճախ հետաձգվել։ Այժմ գործը գտնվում է հիմնական դատալսումների փուլում։ Թե ինչ հունով է ընթանում քննությունը՝ դեռևս պարզ չէ, սակայն, ինչպես պարզվում է՝ գործով երեք տուժողները, այդ թվում՝ Սուրիկ Խաչատրյանի որդին, որոշել են «գողական» գնալ։ «Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ գործով տուժողներից որևէ մեկը «բողոք» չունի Պողոսյանի դեմ՝ այդպիսով նպաստելով նրա ազատության մեջ մնալուն։

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ սպանության փորձի մեղադրանքով մեղադրյալն ազատության մեջ է, թեև դեպքից անմիջապես հետո դիմել էր փախուստի, թաքնվել քննությունից, գտնվել հետախուզման մեջ, ապա՝ վերադարձել, կալանքի տակ գտնվել շատ կարճ ժամանակ և կրկին հայտնվել ազատության մեջ։

«Փաստինֆո»-ն փորձել է մեկնաբանություն ստանալ նաև պաշտպանության կողմից, սակայն պաշտպանը խոստացել է հարցերին պատասխանել ավելի ուշ։ Վերջինիս մեկնաբանությունը ստանալու դեպքում այն կներկայացնենք։

Հիշեցնենք, որ 2021թ հուլիսի 14-ին՝ ժամը 01.00-ի սահմաններում Գորիս քաղաքում Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ 33-ամյա Կարեն Պողոսյանի և Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի միջեւ առաջացած վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, հնչել էին կրակոցներ, կային տուժածներ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ ) 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության փորձի, զենքի գործադրմամբ խուլիգանության և ապօրինի կերպով հրազեն պահելու հատկանիշներով:

Կարեն Պողոսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով։

Մասնավորապես, ըստ մեղադրանքի՝ Կարեն Պողոսյանը չպարզաված ժամանակահատվածում և հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և կրել ակոսափող ինքնաձիգ, ինչպես նաև՝ այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու կամ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու եղանակով, ապօրինի կերպով ձեռք բերած ակոսափող ինքնաձիգից արձակել է կրակոցներ, փորձելով սպանել Տիգրան Խաչատրյանին, Հարութ Վարդանյանին և Մելիք Բարսեղյանին։

Նշենք, որ թեև Կարեն Պողոսյանի մեղադրանքը ծանր է, վերջինս արդեն տևական ժամանակ է, ինչ ազատության մեջ է, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված ստորագրությունը՝ չհեռանալու մասին, ընդ որում, սա այն դեպքում, երբ Կարեն Պողոսյանը նախկինում արդեն փորձել է թաքնվել քննությունից, ամիսներ շարունակ գտնվել հետախուզման մեջ։ Դեպքից շուրջ երեք ամիս անց միայն՝ 2021թ սեպտեմբերին ինքնակամ ներկայացել է ՔԿ, դատարանը վերահաստատել է նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, ինչից հետո Կարեն Պողոսյանը տեղափոխվել է «Արմավիր» ՔԿՀ, որտեղ, սակայն կարճ ժամանակ է մնացել։ Կալանավորման ժամկետը լրանալուց հետո դատարանը չի բավարարել կալանքի ժամկետը երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը, և, ըստ այդմ, ՔԿ-ն գտել էր, որ չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոցը բավարար է Կարեն Պողոսյանի վարքագիծը զսպելու համար։ Դատարանները հետագայում անփոփոխ են թողել այս խափանման միջոցը։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 236 անգամ
Լրահոս
Երևանում «Աշտարակ կաթ» ՍՊԸ-ի աշխատակցի «Lexus»-ից գողացել են 2 մլն 500 հազար դրամ ու անլար ականջակալ Ոստիկանները բերման են ենթարկել Տեղի ՔՊ-ական համայնքապետին Գազայի հատվածում 23 մարդ է զոհվել Մենք զոհեր ունե՞նք, թե՞ ունենալու ենք․ Գագիկ Համբարյան 47 հազար դոլար՝ Իվետա Մուկուչյանի, Սևակ Ամրոյանի, դիջեյի ելույթների համար, երբ Դիլիջանի փողոցները քանդված են․ Ոսկան Սարգսյան Որտե՞ղ է տրամաբանությունը․ Վերջին օրերին ամենաշատը քննարկվող թեմայի մասին Մելիքսեթ Պողոսյանի՝ սպանության փորձի մեջ մեղադրվող որդին ազատության մեջ է՝ շնորհիվ «Լիսկայի» որդու «Ալ-Արաբիա»-ն հայտնում է Սաֆիադինի զոհվելու մասին Խաշթառակ գյուղում ավտոմեքենան գլորվել է ձորը․ կա տուժած Ադրբեջանի ԱԳՆ-ն իր պահանջներն է ներկայացրել Հայաստանի խաղաղարար հայտարարությունների առիթով Ամերիաբանկը ԴիջիԹեք 2024-ի ֆինթեք գործընկերն է. բանկը ներկայանում է MyInvest ներդրումային հարթակով (տեսանյութ, լուսանկար) Հայաստանի օրվա իշխանությունը տգիտության հետևանք է. Թևանյան Բորտնիկովի խոսքը Երևանի օգտին չէ. Նիկոլայ Սիլաև Վաղվանից ջերմաստիճանը կբարձրանա Նախաքննական մարմինը դեռ չի պարզել, թե ինչպես է 10-ամյա աղջիկը դպրոցում գանգուղեղի կոտրվածք ստացել, ինչը հանգեցրել է մահվան Վերջին հինգ պակաս է. վերջում ձեր ու մեր արածն ու չարածը կարևոր չի լինելու. Վարուժան Գեղամյան Խոշոր ավտովթար Ամիրյան-Սարյան խաչմերուկում Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը սատարում է կոնգրեսական հայամետ թեկնածուներին 171 դոլար վարկը չմուծած Արփի Դավոյանը բնակարան է գնել նորակառույց շենքում Ով է կտրել 45 բարդիները Զորք չեմ կանչելու, որ մտնեմ Վանաձորի քաղաքապետարան ԻԻՀ քաղաքացի, 26-ամյա աղջկա ինքնասպանության վարույթով մեղադրանք է ներկայացվել վերջինիս հոր ընկերոջը Ռուսաստանը հայելային պատասխան կտա ԱՄՆ-ի միջուկային փորձարկումներին. ՌԴ ԱԳՆ Հայաստան-Իրան սահմանի մոտակայքում, շուրջ 12 կգ թմրամիջոց է հայտնաբերվել Թուրքիայի խորհրդարանը փակ նիստ կանցկացնի Իսրայելի հարցով
Ամենաընթերցվածները
Շուտով
Փաշինյանը Պուտինի ծննդյան օրը կմեկնի Մոսկվա Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am