Ամերիաբանկը ԴիջիԹեք 2024-ի ֆինթեք գործընկերն է. բանկը ներկայանում է MyInvest ներդրումային հարթակով (տեսանյութ, լուսանկար)

Ամերիաբանկը Երևանում անցկացվող «ԴիջիԹեք Էքպո 2024»–ի ֆինթեք գործընկերն է և ներկայանում է իր MyInvest ներդրումային հարթակով: Հարթակը հնարավորություն է տալիս րոպեների ընթացում օնլայն բացել բրոքերային հաշիվ և առանց բանկ այցելելու գործարքներ կատարել ինչպես հայկական, այնպես էլ ամերիկյան, եվրոպական և ասիական երկրների բորսաներում ու արտաբորսայական շուկաներում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԴիջիԹեք-ի շրջանակում լրագրողների հետ զրույցում Ամերիաբանկի Առևտրային գործառնությունների դեպարտամենտի Արտարժութային և բրոքերային գործառնությունների գծով համատնօրեն Դիանա Հակոբյանը նշեց, որ MyInvest-ը ներդրումային, թվային հարթակ է՝ Ամերիաբանկի MyAmeria հավելվածում, որը հնարավորություն է տալիս շատ արագ հասանելիություն ունենալ թե տեղական, թե միջազգային շուկաների տարբեր ներդրումային գործիքներին:

«Մենք տալիս ենք հասանելիություն 30-ից ավելի շուկաներին և 25 հազարից ավելի ներդրումային գործիքներին: Մեր ցանկացած հաճախորդ կարող է գտնել իր նպատակներին, իր ռիսկերի ախորժակին համահունչ ցանկացած գործիք»,-ասաց Դիանա Հակոբյանը:

Ներդրողները MyInvest հարթակի միջոցով կարող են ձեռք բերել պարտատոմսեր, բաժնետոմսեր ու ETF-ներ (Ի ԹԻ ԷՖ-ներ): Հարթակի միջոցով տարբեր ընկերություններ, բիզնեսներ նաև հնարավորություն ունեն իրականացնելու պարտատոմսերի և բաժնետոմսերի տեղաբաշխումներ՝ ներգրավելով նոր ֆինանսական միջոցներ իրենց բիզնեսի զարգացման համար։

«Ինչպես գիտեք՝ Ամերիաբանկը շուկայում առաջատար թե՚ թողարկող, թե՚ տեղաբաշխող ընկերություն է: Օրինակ՝ վերջերս տեղաբաշխել ենք ՀԷՑ-ի պարտատոմսեր՝ 2 տրանշով՝ 60 մլն դոլարի չափով: Բավականին հաջող, աննախադեպ ծավալով տեղաբաշխում է եղել: Այդ մեծ ծավալից 20 տոկոսն իրականացվել է MyInvest հարթակով, որը, կարծում եմ, շատ հաջողված ցուցանիշ է»,-ասաց Հակոբյանը:

Հարթակն ամբողջությամբ մշակել է Ամերիաբանկի փորձառու թիմը, որն անընդհատ աշխատում է հարթակը զարգացնելու և հաճախորդների համար անհատականացված լուծումներ մշակելու ուղղությամբ՝ ի պատասխան հաճախորդների կարիքների, նրանցից ստացված արձագանքների:

Բանկում նկատում են՝ հարթակը շատ սիրված է հաճախորդների կողմից:

«Նախորդ տարի մենք եռապատկել ենք հաճախորդների քանակը, որոնք ներդրում են անում: Այս տարի արդեն իսկ նախորդ տարվա թիվը կրկնապատկված է: Տարվա վերջում կարծում եմ, որ եռապատիկ աճ կունենանք: Դա հուշում է այն մասին, որ մեր ջանքերը՝ ներդրումներ կատարելու մշակույթը սովորեցնելու, իրենց արդյունքը տալիս են: Տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս հեշտությամբ՝ մի քանի քայլով արդեն իսկ դառնալ աշխարհի խոշորագույն կազմակերպությունների բաժնետեր՝ կլինի Apple-ը կամ խոշորագույն կապիտալիզացիայով ընկերությունների բաժնետեր»,-նշեց Ամերիաբանկի բրոքերային ծառայության ղեկավար Արտուշ Ենգիբարյանը:

ԴիջիԹեք–ում Ամերիաբանկի տաղավարը կառուցված է լավ ներդրող դառնալու համար անհրաժեշտ հատկանիշների շուրջ՝ հեռատես, համբերատար, հավասարակշռված, խելացի, համարձակ և հաջողակ: Այդ որակներին համապատասխան մշակել են 6 փորձություն, որոնք այցելուները հաջողությամբ անցնելու դեպքում հնարավորություն ունեն անվճար բացելու բրոքերային հաշիվ և ստանալու իրենց առաջին բաժնետոմսը նվեր: Խաղերը հատկապես երիտասարդ այցելուներին շատ են հետաքրքրել:

Ներդրումների աշխարհն էլ ավելի խորությամբ բացահայտել ցանկացողների համար Դիջիթեք_ի շրջանակում այս տարի առաջին անգամ անցկացվում է նաև Digi/Invest համաժողովը: Digi/Invest-ի առանցքում թվայնացման, ներդրումների ու ֆինանսական գրագիտության բարձրացման թեմաներն են: Համաժողովի շրջանակում անցկացվող «Թվային ներդրումների ապագան. նոր գործիքներ և հնարավորություններ Հայաստանի ֆինանսական շուկայում» խորագրով պանելային քննարկմանը մասնակցեց նաև Ամերիաբանկի Առևտրային գործառնությունների դեպարտամենտի Արտարժութային և բրոքերային գործառնությունների գծով համատնօրեն Դիանա Հակոբյանը:

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Հայտնի «պապիկ ծեծելու» գործը կարճվեց, դատարանում մեղադրանքն այդպես էլ չապացուցվեց Միհրան Հակոբյանին ծեծած տղամարդիկ «Թոխմախի Մհերի» դստեր մեքենայով տեղափոխվում են Սեդրակյանի գազալցակայան. բացառիկ մանրամասներ Տապալել են այդ գործընթացը, որի արդյունքում 58 000 թոշակառու չի կարող հետվճար ստանալ․ տնտեսագետ Անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար միասնական ժամերգություն կկատարվի Հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի դեմ մահափորձի գործով գլխավոր մեղադրյալին ցմահ ազատազրկում է սպառնում Պատերազմի հետևանքով Ուկրաինային պատճառված վնասը գնահատելու համար Եվրոպան կստեղծի միջազգային հանձնաժողով Դուք կերազեիք Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի ինքնիշխանության 1 տոկոսն ունենայիք. Էդուարդ Շարմազանով Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորներ կան Բաքվից կրկին հայտարարում են՝ ՀՀ Սահմանադրությունը պետք է համապատասխանեցվի խաղաղության համաձայնագրին Անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար միասնական ժամերգություն կկատարվի Մինչև ուր կհասնի արհեստական բանականության զարգացումը՝ մեզ համար հստակ չէ․ Արամ Ա Վեհափառ Հայաստանում և Ուկրաինայում եկեղեցու դեմ պայքարը մի կենտրոնից է կորդինացվում Ապօրինի գերեվարված Ռուբեն Վարդանյանի փաստաբանի միջնորդությունները Բաքվի դատարանը մերժել է Դավիթ Գրիգորյանը դատական կարգով փոխհատուցում է պահանջում Դատավորներին իբրև կաշառք տալուն օժանդակելու մեջ մեղադրվող փաստաբանի գործը դատարանում է Արդյոք դա նշանակում է, որ ԵՄ-ն կաջակցի ադրբեջանական գործակալների, օրինակ՝ Նիկոլի դեմ պայքարելու համար. Աղասի Ենոքյան Դատարանի դահլիճում սպանության փորձ կատարելու դեպքի նախաքննությունն ավարտվել է Նոր զարգացումներ՝ Ադրբեջանում պետական հեղաշրջման գործով. նախկին փոխվարչապետի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Միջադեպ՝ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում․ ուղևորը ձերբակալվել է Փաշինյանի խոհարարը հարձակվել է զոհվածի մոր վրա. hraparak.am Պատերազմի հետևանքով Ուկրաինային պատճառված վնասը գնահատելու համար միջազգային հանձնաժողով կստեղծվի Իսրայելը վետո է սահմանել Թուրքիայի նկատմամբ YouTube-ն ամբողջական արգելափակվել է 35 տարվա ընթացքում առաջին անգամ եվրոպական ինքնաթիռը է վայրէջք կատարել Բաղդադում
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am