Վեդիի դպրոցում ծանր մարմնական վնասվածքներ ստացած, ապա օրեր շարունակ կոմայի մեջ գտնվելուց հետո մահացած 10-ամյա աղջկա՝ վնասվածք հանգամանքները շարունակում են մնալ չպարզված։
Հիշեցնենք, որ 10-ամյա երեխան ճակատագրական հետևանք ունեցող վնասվածքը ստացել է սեպտեմբերի 19-ին՝ Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում։ Երեխան Վեդիի ԲԿ-ից տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Հիվանդանոց տեղափոխված երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էր գնահատվում․ նա շուրջ 10 օր կոմայի մեջ էր։ Երեխայի մոտ ախտորոշվել էր աջ ձեռքը կոտրվածք, գանգուղեղի կոտրվածք՝ 3 տեղից։ Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ անզգուշությամբ ծանր վնաս պատճառելու հատկանիշներով։ Շուրջ 10 օր կոմայի մեջ գտնվելուց հետո՝ սեպտեմբերի 28-ին, երեխան, գիտակցության չգալով, մահացել է։
Երեխայի մահվանից օրեր են անցել, իրավապահները, սակայն, առ այս պահը չեն պարզել, թե ինչ հանգամանքներում է երեխան դպրոցում վնասվածք ստացել։
Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ վարույթով նախաքննությունը շարունակվում է, նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն։
Ուշագրավը, սակայն, այն հանգամանքն է, որ իրավապահների ձեռքի տակ չկան տեսագրություններ, պարզ չէ՝ ինչպես է ստացվել, որ տեսախցիկներ չեն եղել դպրոցում, եթե դա արդեն վաղուց պարտադիր է կամ ինչու տեսախցիկները չեն արձանագրել դեպքը, կամ պարզվել է արդյոք՝ տեսագրություններ ի սկզբանե չեն եղել, թե դպրոցում թաքցնում են դեպքի իրական հանգամանքները։ Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Փաշինյանը Պուտինի ծննդյան օրը կմեկնի Մոսկվա
Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը
Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը