Ոստիկանները Սյունիքում՝ Հայաստան-Իրան սահմանի մոտակայքում, շուրջ 12 կգ թմրամիջոց են հայտնաբերել: Հայտնում են ՀՀ ոստիկանությունից: ՆԳՆ ոստիկանության Մեղրիի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունն իրացվեց Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի ծառայողների հետ համատեղ։
Հոկտեմբերի 4-ին, ժամը 9․20-ի սահմաններում, իրավապահները Հայաստան-Իրան սահմանի մոտակայքում նկատել են կայանված «Նիսան» մակնիշի մեքենա, որի վարորդն ու ուղևորը տեսնելով ոստիկաններին գետնին են գցել 3 փաթեթ։
Առանձնապես խոշոր չափերի թմրանյութերի մաքսանենգություն կատարելու կասկածանքով 38 և 39 տարեկան տղամարդիկ ձերբակալվել և տեղափոխվել են ՆԳՆ ոստիկանության Մեղրիի բաժին, իսկ մեքենան վերցվել է հատուկ հսկողության։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են շուրջ 9 կգ 330 գ․ մարիխուանայի, շուրջ 1 կգ․150 գ. մեթամֆետամինի, շուրջ 510 գրամ ափիոնի և շուրջ 530 գրամ հերոինի նմանվող զանգվածներ:
Ձերբակալվածները ներկայացվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքերը պարզվում են։
Փաշինյանը Պուտինի ծննդյան օրը կմեկնի Մոսկվա
Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը
Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը