ԻԻՀ քաղաքացի, 26–ամյա աղջկա ինքնասպանության վարույթով մեղադրանք է ներկայացվել վերջինիս հոր ընկերոջը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է 2022թ. հունվարի 19–ին ԻԻՀ քաղաքացի, 26–ամյա աղջկա կողմից կատարված ինքնասպանության դեպքը։

2022 թվականի հունվարի 19-ին Դավիթ Անհաղթի փողոցում գտնվող «Զեյթուն ուսանողական ավան» հիմնադրամի 7-րդ մասնաշենքում ԻԻՀ քաղաքացի աղջկան կախված վիճակում հայտնաբերելու վերաբերյալ ստացված ահազանգի հիման վրա ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի նախաքննությամբ պարզվել են հիշյալ աղջկա կողմից ինքնասպանության դիմելու իրական պատճառները։

Մասնավորապես, քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված բազմակողմանի քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 26–ամյա աղջիկը, ուսում ստանալու նպատակով, գտնվել է ՀՀ–ում և բնակություն է հաստատել «Զեյթուն ուսանողական ավան» հիմնադրամի 7-րդ մասնաշենքի սենյակներից մեկում։

Վերջինիս հոր ընկերը՝ 49–ամյա ԻԻՀ քաղաքացին, ով աշխատել է որպես ավտոբուսի վարորդ Երևան-Թեհրան երթուղով, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով ընկերոջ ընտանիքի հետ, 26–ամյա աղջկան, այլ հյուրերի հետ, 2021 թվականի սեպտեմբերի 23-ին հրավիրել է իր ծննդյան տարեդարձին, որն անցկացվել է Երևան քաղաքի ռեստորանային համալիրներից մեկում։

Խնջույքից հետո, 49–ամյա տղամարդու առաջարկով, վերջինս և աղջիկը այցելել են Երևան քաղաքի Փիրումյանների փողոցում գտնվող բնակելի շենքի բնակարան, որտեղ 49–ամյա տղամարդը, օգտվելով աղջկա անօգնական վիճակից, նրա կամքին հակառակ, սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ։ 26–ամյա աղջիկը, չհամակերպվելով կատարվածի հետ, գտնվելով սթրեսային ծանր հոգեվիճակում, 2022 թվականի հունվարի 19-ին իր բնակության վայրում ինքնասպանություն է գործել:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ԻԻՀ 49–ամյա քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որոնք առաջացրել է տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ)։

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 102 անգամ
Լրահոս
Գազայի հատվածում 23 մարդ է զոհվել Մենք զոհեր ունե՞նք, թե՞ ունենալու ենք․ Գագիկ Համբարյան 47 հազար դոլար՝ Իվետա Մուկուչյանի, Սևակ Ամրոյանի, դիջեյի ելույթների համար, երբ Դիլիջանի փողոցները քանդված են․ Ոսկան Սարգսյան Որտե՞ղ է տրամաբանությունը․ Վերջին օրերին ամենաշատը քննարկվող թեմայի մասին Մելիքսեթ Պողոսյանի՝ սպանության փորձի մեջ մեղադրվող որդին ազատության մեջ է՝ շնորհիվ «Լիսկայի» որդու «Ալ-Արաբիա»-ն հայտնում է Սաֆիադինի զոհվելու մասին Խաշթառակ գյուղում ավտոմեքենան գլորվել է ձորը․ կա տուժած Ադրբեջանի ԱԳՆ-ն իր պահանջներն է ներկայացրել Հայաստանի խաղաղարար հայտարարությունների առիթով Ամերիաբանկը ԴիջիԹեք 2024-ի ֆինթեք գործընկերն է. բանկը ներկայանում է MyInvest ներդրումային հարթակով (տեսանյութ, լուսանկար) Հայաստանի օրվա իշխանությունը տգիտության հետևանք է. Թևանյան Բորտնիկովի խոսքը Երևանի օգտին չէ. Նիկոլայ Սիլաև Վաղվանից ջերմաստիճանը կբարձրանա Նախաքննական մարմինը դեռ չի պարզել, թե ինչպես է 10-ամյա աղջիկը դպրոցում գանգուղեղի կոտրվածք ստացել, ինչը հանգեցրել է մահվան Վերջին հինգ պակաս է. վերջում ձեր ու մեր արածն ու չարածը կարևոր չի լինելու. Վարուժան Գեղամյան Խոշոր ավտովթար Ամիրյան-Սարյան խաչմերուկում Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը սատարում է կոնգրեսական հայամետ թեկնածուներին 171 դոլար վարկը չմուծած Արփի Դավոյանը բնակարան է գնել նորակառույց շենքում Ով է կտրել 45 բարդիները Զորք չեմ կանչելու, որ մտնեմ Վանաձորի քաղաքապետարան ԻԻՀ քաղաքացի, 26-ամյա աղջկա ինքնասպանության վարույթով մեղադրանք է ներկայացվել վերջինիս հոր ընկերոջը Ռուսաստանը հայելային պատասխան կտա ԱՄՆ-ի միջուկային փորձարկումներին. ՌԴ ԱԳՆ Հայաստան-Իրան սահմանի մոտակայքում, շուրջ 12 կգ թմրամիջոց է հայտնաբերվել Թուրքիայի խորհրդարանը փակ նիստ կանցկացնի Իսրայելի հարցով Հայաստանը կանգնած է սարսափելի վտանգի առաջ․․․ (video) Փաշինյանի սևանյան հաճույքներն ու մեքենաներ գնելը որքա՞ն են արժեցել «հերոս» հարկատուներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փաշինյանը Պուտինի ծննդյան օրը կմեկնի Մոսկվա Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am