Աշխատավարձի, թոշակի ու նպաստի բարձրացում 2025թ. էլ չի լինելու

168.am-ը գրում է. Այս տարվա բյուջեում սպասվող հարկային եկամուտների աննախադեպ թերակատարման պայմաններում, նախորդ շաբաթվա վերջին կառավարությունը հավանություն տվեց 2025թ. պետական բյուջեի նախագծին, որը կներկայացնի Ազգային ժողովին։ Շոուներ ու բեմականացումներ, ինչպես սովորաբար լինում էր, չեղան։ Ֆինանսների նախարարը բավարարվեց մի քանի թվեր հնչեցնելով՝ առանց համեմատելու նախորդ տարվա բյուջեի հետ, առանց ասելու՝ ինչպիսի առաջընթաց ու աճեր կան նախորդ տարվա բյուջեի նկատմամբ, ինչ կարող են սպասել քաղաքացիները հաջորդ տարի։

Թե ինչո՞ւ, դժվար չէ հասկանալ։

Հաջորդ տարվա համար կառավարությունը չափազանց խղճուկ, միաժամանակ չափազանց վտանգավոր ֆինանսական փաստաթուղթ է ներկայացրել։ Եկամուտների ակնկալվող համեստ աճի պայմաններում՝ նախատեսում են ծախսերն ավելացնել դեֆիցիտի մեծացման կամ պարտքերի ավելացման հաշվին։

Սա արկածախնդրություն է, որին հերթական անգամ գնում է կառավարությունը՝ երկիրն է՛լ ավելի թաղելով խոշոր պարտքերի տակ։ Առանց այդ էլ վերջին տարիներին այնքան պարտքեր են ավելացրել, որ ստիպված են տարեկան հարյուրավոր միլիարդ դրամներ հատկացնել միայն պարտքի տոկոսները մարելու համար։

Պարտքի ու պարտքի սպասարկման խնդիրը, իհարկե, մեկ այլ թեմա է, որին առաջիկայում կանդրադառնանք։ Բավարարվենք՝ նշելով, որ հաջորդ տարի կառավարության պարտքի միայն տոկոսավճարները կկազմեն շուրջ 1 մլրդ դոլար։

Այսպիսի հսկայական պարտքային բեռի պայմաններում՝ հաջորդ տարի կառավարությունը աննախադեպ դեֆիցիտ է պլանավորել։ Դեֆիցիտը հասցրել են 5,5 տոկոսի։ Բյուջեի ֆինանսական ճեղքը կկազմի 609 մլրդ դրամ։ Նախկինում երբևէ բյուջեի այսպիսի հսկայական դեֆիցիտ չի եղել։ Նախորդ տարվա համեմատ՝ բյուջեի դեֆիցիտը կավելանա 126,5 մլրդ դրամով։

Աճը կկազմի 26,2 տոկոս։

Դեֆիցիտը հաջորդ տարվա բյուջեի երեք հիմնական ցուցանիշներից ամենաշատն է աճել, և դա արվել է պարտքերի հաշվին։ Պարտքերի հաշվին միշտ էլ կարելի է մեծ դեֆիցիտ պլանավորել՝ ծախսեր ցույց տալու համար, բայց պետք է մտածել նաև այդ պարտքերը վերադարձնելու մասին։ Մի բան, ինչն այս իշխանությանը շատ քիչ է մտահոգում։ Առանց մտածելու հետևանքների մասին՝ համատարած պարտքեր են ավելացնում։

Ի տարբերություն դեֆիցիտի՝ հարջորդ տարվա բյուջեի ներկայացված նախագծում չափազանց համեստ է եկամուտների, նաև հարկային եկամուտների աճը։ Նախորդ տարվա 2 տրիլիոն 723 մլրդ դրամի դիմաց, հաջորդ տարի պլանավորել են 2 տրիլիոն 873 մլրդ դրամի եկամուտներ։

Աճն ընդամենը 5,5 տոկոս է։ Այն գրեթե 5 անգամ պակաս է դեֆիցիտի աճի տեմպից։

Նույնը նաև հարկային եկամուտների պարագայում է. չափազանց համեստ աճ է նախատեսվում, ընդամենը 5,6 տոկոս։

Սրա պատճառն այս տարվա հարկային եկամուտների կատարողականի ձախողումն է։

Ոչ վաղ անցյալում ֆինանսների նախարարը 60 մլրդ դրամի մուտքերի թերակատարման մասին էր խոսում, մինչդեռ՝ 2025թ. բյուջեի նախագծում արդեն ամրագրել են, որ հարկային մուտքերի թերակատարումը շատ ավելի մեծ կլինի, կհասնի ընդհուպ 158 մլրդ դրամի։

Եթե, իհարկե, դրանով էլ կարողանան բավարարվել։ Մեծ հավանականությամբ՝ թերակատարումը նույնիսկ ավելի շատ կլինի՝ գրեթե 200 մլրդ դրամի կարգի, ինչը երբևէ չլսված ցուցանիշ է, որին այս կառավարությունը «հաջողությամբ» հասել է։

Եկամուտների համեստ աճի պայմաններում՝ դեֆիցիտի ավելացման հաշվին էլ փորձում են մեղմել ծախսերի խնդիրը։ Այս տարվա բյուջեի համեմատ, ծախսերը կավելանան գրեթե 276 մլրդ դրամով կամ 8,6 տոկոսով։ Բայց դրանից էլ հասարակությունն ուրախանալու առիթ չի ունենա։ Որևէ դրական տեղաշարժ կամ բարելավում նրա կյանքում չի սպասվում։

Հաջորդ տարի էլ նվազագույն աշխատավարձի բարձրացում չի նախատեսվում, ինչպես եղավ այս տարի։ Նվազագույն աշխատավարձ ստացողները, որոնք բավական մեծ թիվ են կազմում աշխատող քաղաքացիների շրջանում, կշարունակեն ստանալ 75 հազար դրամ։ Այնքան, ինչքան ստանում են։

Հաջորդ տարի չի նախատեսվում նաև կենսաթոշակների ու նպաստների բարձրացում, այնպես, ինչպես այս տարի։

«2025 թվականին պահպանվելու են 2024 թվականին գործող՝ հիմնական կենսաթոշակի չափերը»,- բյուջեի նախագծում ամրագրել է կառավարությունը։

Այնպես որ, կենսաթոշակառուներն ու նպաստառուները հաջորդ տարի էլ թոշակի ու նպաստի ավելացման առումով ուրախանալու առիթ չեն ունենան։

Նպաստառուների պարագայում կառավարությունը մեկ այլ անակնկալ էլ է պատրաստել. Հաջորդ տարի կներդրվեն նպաստների նշանակման նոր չափանիշները, որոնց պարագայում շատերը կզրկվեն նունիսկ եղած չնչին նպաստներից։

Պետական համակարգում աշխատողները, որոնց մեջ քիչ չեն նաև նվազագույն աշխատավարձ ստացողները, նույնպես հաջորդ տարի աշխատավարձի որևէ բարձրացում չեն ունենա։ Բազային աշխատավարձը կմնա նույնը։

Հասարակության այս բոլոր խմբերի համար հաջորդ տարի եկամուտների ավելացում չի նախատեսվում, բայց նրանք, ինչպես միշտ, չեն խուսափի գնաճի ազդեցությունից։

Գնաճի 3,5 տոկոսի կանխատեսում է դրված պետական բյուջեի նախագծում։

Թեպետ բոլորն էլ գիտեն, որ իրական գնաճը ու գնաճի ազդեցությունը միշտ էլ շատ ավելի մեծ է լինում։ Միջին գնաճը երբեք էլ չի արտահայտել գնաճի իրական ազդեցությունը։ Այս տարի էլ պաշտոնապես Հայաստանում գրեթե գնաճ չկա, շատ ցածր է, բայց քաղաքացիները դա բոլորովին այլ կերպ են զգում իրենց վրա։ Զգում են առաջին անհրաժեշտության ապրանքների անգամներով ավելի բարձր գնաճի տեսքով։

Մինչ կառավարության ներկայացրած բյուջեով հարյուր-հազարավոր քաղաքացիներ եկամուտների ավելացում չեն ունենա, կկրեն ոչ միայն գնաճի, այլև ուղղակի կամ անուղղակի ավելացող հարկային բեռի ծանրացման ազդեցությունը ու ստիպված կլինեն ավելի վատ ապրել, քան ապրում էին։

Ահա այսպիսի «նվեր» է պատրաստել կառավարությունը հաջորդ տարի Հայաստանի այն հարյուր-հազարավոր հպարտ քաղաքացիների համար, ովքեր հավատացել էին այս մարդկանց լավ ապրելու, պայծառ ապագայի վերաբերյալ խոստումներին ու բերել իշխանության։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

դիտվել է 161 անգամ
Լրահոս
Հայաստանը կանգնած է սարսափելի վտանգի առաջ․․․ (video) Փաշինյանի սևանյան հաճույքներն ու մեքենաներ գնելը որքա՞ն են արժեցել «հերոս» հարկատուներին (video) Փաշինյա՛ն, ԱԺ-ում քո սարսափելի ցուցմունքի հիման վրա պիտի ներկայանաս դատախազություն․ իրավապաշտպան (video) Փաշինյանը հեռանալու է հենց այսպես․ Սուրեն Սուրենյանց (video) Փաշինյանը կազինոյի խաղացող է․ նա հույսը դրել է իր աղիների վրա․ Սուրեն Սուրենյանց (video) Փաշինյանի հեռացումն ընդամենը միջոց է․ Ալիևի հետ պայմանավորվել է Նիկոլը․ Ալբերտ Բազեյան (video) #ՀԻՄԱ․ Փաշինյա՛ն, բա քո տղեն ո՞նց է պատասխան տալու դրա համար․ Սեյրան Չիլինգարյան (video) Հայաստան-Իրան սահմանի մոտակայքում, շուրջ 12 կգ թմրամիջոց է հայտնաբերվել Երևան-Արմավիր ճանապարհին «BMW X5»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել ջրատարում Չառիթավորվե՛ք, ընդդիմադիր որևէ գործչի ճկույթ ամբողջ իշխանության հետ չեմ փոխի․ Սուրեն Սուրենյանց (video) The Wall Street Journal: Тегеран пригрозил нанести удары по израильским электростанциям и нефтеперерабатывающим заводам. Часть 2 The Wall Street Journal: Тегеран пригрозил нанести удары по израильским электростанциям и нефтеперерабатывающим заводам. Часть 1: Ինձ և Նաիրա Զոհրաբյանին մոտեցավ Ֆիլարետ Բերիկյանը և շատ լուրջ տոնով հայտարարեց, որ ինքը պարզել է, որ «Հայկական ժամանակ»-ը ֆինանսավորվում է Օսմանյան կայսրության կողմից ԻԻՀ քաղաքացի, 26–ամյա աղջկա ինքնասպանության վարույթով մեղադրանք է ներկայացվել վերջինիս հոր ընկերոջը Տղա ես, արի, հանձնածդ տարածքներում հեծանիվ քշի․․․ Դիլիջան֊Սևան նոր թունել կկառուցվի՞ Ցուցադրվել է թուրքական արտադրության մակնիշի ավտոմեքենայի նոր մոդելը ՌԴ-ի հետ կապի համար ավելի ձեռնտու է ճանապարհը ՀՀ–ով, ոչ թե Ադրբեջանով. իրանցի փորձագետ Աշխատավարձի, թոշակի ու նպաստի բարձրացում 2025թ. էլ չի լինելու Իրանում սպառնացել են հարվածել Իսրայելի էներգետիկ ոլորտին, եթե վերջինս «սխալ գործի» Տղերք, կարող ա՞ ձեզ հետ ոչ մեկ չի ուզում հանդիպել (video) Պլասիդո Դոմինգոն համերգ կունենա Երևանում Ելիսեյան պալատում էլ հաց կերավ Տերյան փողոցում բախվել է 5 մեքենա. վիրավորների թվում 2-ամյա երեխա կա Եթե ​​նույնիսկ թերահավատորեն ենք վերաբերվում Բագրատ Սրբազանի կոչերի անկեղծությանը, մենք պարտավոր ենք մտածել ավելի խորքային հետևանքների մասին. Դավիթ Անանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փաշինյանը Պուտինի ծննդյան օրը կմեկնի Մոսկվա Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am