Պլասիդո Դոմինգոն համերգ կունենա Երևանում

Օպերային արվեստի լեգենդ, համաշխարհային ճանաչում ունեցող արտիստ Պլասիդո Դոմինգոն հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուար Թոփչյանի ղեկավարությամբ: Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տեղեկատվական բաժնից, մանրամասնելով, որ ամենահեղինակավոր փառատոներից մեկում՝ Արենա դի Վերոնայում, Սարսուելային նվիրված գալա-համերգի մեծ հաջողությունից հետո Դոմինգոն հանդես կգա Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում՝ հոկտեմբերի 8-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Համերգը կկայանա Երևանի քաղաքապետարանի գլխավոր աջակցությամբ։Երեկոյի ընթացքում Դոմինգոյի կողքին հանդես կգա սրընթաց թափով միջազգային կարիերա կերտող հայազգի սոպրանո, Operalia 2022 համաշխարհային մրցույթի (Operalia 2022 World Opera Competition) առաջին մրցանակակիր Ջուլիանա Գրիգորյանը:

Համերգին կհնչեն արիաներ, դուետներ և նախերգանքներ հայտնի օպերաներից, սարսուելաներից, ինչպես նաև սիրված համաշխարհային մեղեդիներ:

«Հայաստանում բնակվող իմ սիրելի ընկերներ, երջանիկ եմ Ձեր գեղեցիկ երկիր վերադառնալու և Ձեզ համար երգելու յուրահատուկ հնարավորության համար: Այս անգամ հանդես եմ գալու Ջուլիանա Գրիգորյանի՝ հայազգի լավագույն երգչուհիներից մեկի հետ: Անհամբեր սպասում եմ բոլորիդ այս գեղեցիկ երեկոյին, որտեղ կրկին միասին կվայելենք հրաշալի երաժշտություն՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Կհանդիպենք շուտով՝ Երևանում»,- իր ուղերձում նշել է Պլասիդո Դոմինգոն:

Էդուարդ Թոփչյանը նշում է, որ նման մեծության աստղի մասնակցությունը Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնին նշանակալի իրադարձություն է ոչ միայն Հայաստանի, այլ նաև միջազգային երաժշտական հանրության համար: Նա վստահեցնում է, որ սպասվող համերգն իր վրա է սևեռել հանդիսատեսի ուշադրությունը աշխարհի տարբեր կետերից: Նրա խոսքով Այդ օրն իսկական միջազգային մշակութային հրավառություն է սպասվում:

Սա Պլասիդո Դոմինգոյի երկրորդ այցելությունն է Հայաստան: Առաջին անգամ նա համերգով հանդես է եկել 2010թ. դեկտեմբերի 3-ին, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում: Համերգը կրկին ղեկավարում էր Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Հայաստանը կանգնած է սարսափելի վտանգի առաջ․․․ (video) Փաշինյանի սևանյան հաճույքներն ու մեքենաներ գնելը որքա՞ն են արժեցել «հերոս» հարկատուներին (video) Փաշինյա՛ն, ԱԺ-ում քո սարսափելի ցուցմունքի հիման վրա պիտի ներկայանաս դատախազություն․ իրավապաշտպան (video) Փաշինյանը հեռանալու է հենց այսպես․ Սուրեն Սուրենյանց (video) Փաշինյանը կազինոյի խաղացող է․ նա հույսը դրել է իր աղիների վրա․ Սուրեն Սուրենյանց (video) Փաշինյանի հեռացումն ընդամենը միջոց է․ Ալիևի հետ պայմանավորվել է Նիկոլը․ Ալբերտ Բազեյան (video) #ՀԻՄԱ․ Փաշինյա՛ն, բա քո տղեն ո՞նց է պատասխան տալու դրա համար․ Սեյրան Չիլինգարյան (video) Հայաստան-Իրան սահմանի մոտակայքում, շուրջ 12 կգ թմրամիջոց է հայտնաբերվել Երևան-Արմավիր ճանապարհին «BMW X5»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել ջրատարում Չառիթավորվե՛ք, ընդդիմադիր որևէ գործչի ճկույթ ամբողջ իշխանության հետ չեմ փոխի․ Սուրեն Սուրենյանց (video) The Wall Street Journal: Тегеран пригрозил нанести удары по израильским электростанциям и нефтеперерабатывающим заводам. Часть 2 The Wall Street Journal: Тегеран пригрозил нанести удары по израильским электростанциям и нефтеперерабатывающим заводам. Часть 1: Ինձ և Նաիրա Զոհրաբյանին մոտեցավ Ֆիլարետ Բերիկյանը և շատ լուրջ տոնով հայտարարեց, որ ինքը պարզել է, որ «Հայկական ժամանակ»-ը ֆինանսավորվում է Օսմանյան կայսրության կողմից ԻԻՀ քաղաքացի, 26–ամյա աղջկա ինքնասպանության վարույթով մեղադրանք է ներկայացվել վերջինիս հոր ընկերոջը Տղա ես, արի, հանձնածդ տարածքներում հեծանիվ քշի․․․ Դիլիջան֊Սևան նոր թունել կկառուցվի՞ Ցուցադրվել է թուրքական արտադրության մակնիշի ավտոմեքենայի նոր մոդելը ՌԴ-ի հետ կապի համար ավելի ձեռնտու է ճանապարհը ՀՀ–ով, ոչ թե Ադրբեջանով. իրանցի փորձագետ Աշխատավարձի, թոշակի ու նպաստի բարձրացում 2025թ. էլ չի լինելու Իրանում սպառնացել են հարվածել Իսրայելի էներգետիկ ոլորտին, եթե վերջինս «սխալ գործի» Տղերք, կարող ա՞ ձեզ հետ ոչ մեկ չի ուզում հանդիպել (video) Պլասիդո Դոմինգոն համերգ կունենա Երևանում Ելիսեյան պալատում էլ հաց կերավ Տերյան փողոցում բախվել է 5 մեքենա. վիրավորների թվում 2-ամյա երեխա կա Եթե ​​նույնիսկ թերահավատորեն ենք վերաբերվում Բագրատ Սրբազանի կոչերի անկեղծությանը, մենք պարտավոր ենք մտածել ավելի խորքային հետևանքների մասին. Դավիթ Անանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փաշինյանը Պուտինի ծննդյան օրը կմեկնի Մոսկվա Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am