Եթե ​​նույնիսկ թերահավատորեն ենք վերաբերվում Բագրատ Սրբազանի կոչերի անկեղծությանը, մենք պարտավոր ենք մտածել ավելի խորքային հետևանքների մասին. Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը հիմնավորումներ է ներկայացրել, թե ինչու՞ է անհրաժեշտ մասնակցել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչով վաղը՝ հոկտեմբերի 6-ին կայանալիք հանրահավաքին, և արդյո՞ք մեր մասնակցությունը կարող է ներդրում ունենալ մեր հասարակության և պետության ճակատագրի փոփոխության հարցում։

Սրանք, ըստ նրա, հարցեր են, որոնց մեզանից յուրաքանչյուրը պետք է պատասխանի` անկախ կասկածներից, թերահավատությունից կամ հիասթափությունից:

«Եթե ​​նույնիսկ թերահավատորեն ենք վերաբերվում Բագրատ Սրբազանի կոչերի անկեղծությանը, նույնիսկ եթե կարծում ենք, որ Սրբազան շարժումը կորցրել է իր արդիականությունը, մենք պարտավոր ենք մտածել ավելի խորքային հետևանքների մասին: Եթե ​​մեզ մտահոգում են գործող իշխանությունների հակապետական ​​և ապազգային ծրագրերը, վարքագիծն ու գործողությունները, ապա հանրահավաքին մասնակցությունն ինքնին արդեն հանդիսանում է մեր քաղաքացիական դիրքորոշումն ու մտահոգությունները արտահայտելու միջոց։ Միևնույն ժամանակ, պետք է հստակ գիտակցել, որ հանրահավաքների հաջողությունը զգալիորեն կախված է մասնակիցների քանակից ու գեներացված էներգետիկայից։ Հենց ցույցերի և հանրահավաքների զանգվածային մասշտաբն է դրանց տալիս քաղաքական նշանակություն և ուժ։

Նման միջոցառումների կազմակերպիչները սովորաբար մշակում են գործողությունների մի շարք սցենարներ, որոնք կախված են մարդկանց մասնակցության և գեներացված էներգետիկայի մակարդակից: Մեր մասնակցությունը կօգնի ձևավորել այս էներգետիկան և հնարավորություն կտա շարժման առաջնորդներին ընտրել ընդհանուր նպատակին հասնելու նախանշված սցենարներից ու ռազմավարություններից լավագույնը:

Այսպիսով, մեր բոլորի քաղաքացիական պարտքն է` մասնակցել հանրահավաքին, նպաստել ակտիվ քաղաքացիական դիրքորոշման ձևավորմանը և շարժման կազմակերպիչներին տրամադրել անհրաժեշտ ազդակ: Մեր հրապարակային գործողություններն ու աջակցությունը կարող են ստեղծել այն կրիտիկական զանգվածը, որն անհրաժեշտ է պետությունում իրավիճակը փոխելու համար։

Միասին, միասնության, համերաշխության և համախմբման վրա հիմնվելով է միայն հնարավոր ցուցադրել մեր պատրաստակամությունը` պաշտպանելու մեր պետության ու հայրենիքի շահերը»,- Facebook-ում գրել է Անանյանը:

դիտվել է 164 անգամ
Լրահոս
Թուրքիայի խորհրդարանը փակ նիստ կանցկացնի Իսրայելի հարցով Հայաստանը կանգնած է սարսափելի վտանգի առաջ․․․ (video) Փաշինյանի սևանյան հաճույքներն ու մեքենաներ գնելը որքա՞ն են արժեցել «հերոս» հարկատուներին (video) Փաշինյա՛ն, ԱԺ-ում քո սարսափելի ցուցմունքի հիման վրա պիտի ներկայանաս դատախազություն․ իրավապաշտպան (video) Փաշինյանը հեռանալու է հենց այսպես․ Սուրեն Սուրենյանց (video) Փաշինյանը կազինոյի խաղացող է․ նա հույսը դրել է իր աղիների վրա․ Սուրեն Սուրենյանց (video) Փաշինյանի հեռացումն ընդամենը միջոց է․ Ալիևի հետ պայմանավորվել է Նիկոլը․ Ալբերտ Բազեյան (video) #ՀԻՄԱ․ Փաշինյա՛ն, բա քո տղեն ո՞նց է պատասխան տալու դրա համար․ Սեյրան Չիլինգարյան (video) Հայաստան-Իրան սահմանի մոտակայքում, շուրջ 12 կգ թմրամիջոց է հայտնաբերվել Երևան-Արմավիր ճանապարհին «BMW X5»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել ջրատարում Չառիթավորվե՛ք, ընդդիմադիր որևէ գործչի ճկույթ ամբողջ իշխանության հետ չեմ փոխի․ Սուրեն Սուրենյանց (video) The Wall Street Journal: Тегеран пригрозил нанести удары по израильским электростанциям и нефтеперерабатывающим заводам. Часть 2 The Wall Street Journal: Тегеран пригрозил нанести удары по израильским электростанциям и нефтеперерабатывающим заводам. Часть 1: Ինձ և Նաիրա Զոհրաբյանին մոտեցավ Ֆիլարետ Բերիկյանը և շատ լուրջ տոնով հայտարարեց, որ ինքը պարզել է, որ «Հայկական ժամանակ»-ը ֆինանսավորվում է Օսմանյան կայսրության կողմից ԻԻՀ քաղաքացի, 26–ամյա աղջկա ինքնասպանության վարույթով մեղադրանք է ներկայացվել վերջինիս հոր ընկերոջը Տղա ես, արի, հանձնածդ տարածքներում հեծանիվ քշի․․․ Դիլիջան֊Սևան նոր թունել կկառուցվի՞ Ցուցադրվել է թուրքական արտադրության մակնիշի ավտոմեքենայի նոր մոդելը ՌԴ-ի հետ կապի համար ավելի ձեռնտու է ճանապարհը ՀՀ–ով, ոչ թե Ադրբեջանով. իրանցի փորձագետ Աշխատավարձի, թոշակի ու նպաստի բարձրացում 2025թ. էլ չի լինելու Իրանում սպառնացել են հարվածել Իսրայելի էներգետիկ ոլորտին, եթե վերջինս «սխալ գործի» Տղերք, կարող ա՞ ձեզ հետ ոչ մեկ չի ուզում հանդիպել (video) Պլասիդո Դոմինգոն համերգ կունենա Երևանում Ելիսեյան պալատում էլ հաց կերավ Տերյան փողոցում բախվել է 5 մեքենա. վիրավորների թվում 2-ամյա երեխա կա
Ամենաընթերցվածները
Շուտով
Փաշինյանը Պուտինի ծննդյան օրը կմեկնի Մոսկվա Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am