Գավառի պոլիկլինիկայի աշխատակիցներին տեղից տեղ են տանում, նախարարն ու մարզպետը կոմպետենտ չեն

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «ՀՀ առողջապահության ոլորտը ամեն նոր նախարարի հետ կոռուպցիոն նոր գործերի էպիկենտրոն է դառնում։

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ 2021 թվականին «Գավառ» ԲԿ-ի եւ Գավառի հիվանդանոցի վերամիավորման պրոցես սկսվեց, իսկ 2022 թվականին երկուսը միասին դարձան մեկ միավոր՝ Գավառի բժշկական կենտրոն։ Ավելի հասկանալի եթե բացատրենք, Գավառի պոլիկլինիկան, որը սպասարկում է արդեն Գավառ խոշորացված համայնքի 61 հազար 904 մարդու, միացվեց Գավառի հիվանդանոցին։

Միավորումից որոշ ժամանակ անց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հենց Գավառում հայտարարեց, որ՝ «Գավառի պոլիկլինիկայի վերանորոգման աշխատանքներ ենք իրականացնում պետական ծրագրով»։ Հենց այս հայտարարությունից հետո պոլիկլինիկայի անձնակազմին շենքից հանեցին եւ տեղափոխեցին Գավառի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք, իսկ ինֆեկցիոն բաժանմունքը սկսեց գործել մանկական բաժանմունքում։ Ակնհայտ է՝ անթույլատրելի եւ անհամապատասխան գործողություններ են ծավալվել, քանի որ բազմաթիվ իրավական նորմեր են խախտվել։ Այս երեւույթը կոչվում է «չլիցենզավորված գործողություն»։

2023 թվականի հունվարին Գեղարքունիքի մարզ կատարած այցի ժամանակ ՀՀ առողջապահության նախարարը մարզպետ Կարեն Սարգսյանի հետ հայտարարում է, որ 2023 թվականի ապրիլից մեկնարկում է Գավառի պոլիկլինիկայի կառուցումը։ 2024 թվականի ամռանը ՀՀ առողջապահական տեսչական մարմինը տարեկան ստուգում է անցկացնում Գավառի պոլիկլինիկայում։ Նախարարությունը, հասկանալով, որ տեսչական մարմինը որոշ խնդիրներ կնկատի, պոլիկլինիկայի աշխատակիցներին նորից հետ է տանում եւ տեղավորում է կրկին Գավառի պոլիկլինիկայի շենքում։ Արձանագրենք, որ որեւէ վերանորոգում այդպես էլ չիրականացվեց, եւ այս հարցը մնաց օդում կախված։ Ինչպես հայտնում են մարզի բնակիչները՝ հիվանդանոցի կողքին տարածք են նախատեսում պոլիկլինիկա կառուցելու համար, ոչ թե նախկին շենքը վերանորոգելու։

Այսպիսով՝ մեկ-երկու տարվա ընթացքում 2-ից 3 անգամ փոխվեցին նախարարության որոշումները, իսկ թե երբ կկառուցվի կամ կվերանորոգվի Գավառի կլինիկան, հարցական է»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 133 անգամ
Լրահոս
Իշխանությունը ճանապարհ կբացի կարգալույծների համար՝ բանակում հակաեկեղեցական ենթամշակույթով․ Անանյան Զախարովան՝ Փաշինյանի հայտարարության մասին Ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի բան չկա․ Գեղամ Մանուկյան ՌԴ-ն հաստատում է իր պատրաստակամությունը՝ ուսումնասիրելու «Թրամփի ուղու» հնարավոր միացման տարբերակը Եպիսկոպոսին կարգալույծ հռչակելը եկեղեցական իրավունքի տեսանկյունից արտառոց երևույթ չէ․ Տեր Արարատ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ մենք այլևս ազատված ենք մեր պարտականություններից․ Տեր Պսակ Վեհափառի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգվեց Հայտարարելով, թե ցանկանում եք ուղղել Եկեղեցին՝ Դուք գործում եք բռնապետական կերպով․ նախկին քահանա Ուզում են գյուղերը վերացնեն․ 65 տնից մնացել է 20 տուն․ Ձորաշենի բնակիչ (video) Սրտիկը ինձ կտաքացնի՞, կկշտացնի՞․ ինքը որ ամաչի սրտիկ կանի՞․ թոշակառու (video) Ես 63 տարեկան եմ, 63 տարում իմ տեսած առաջին խեղկատակն է, ոչ թե ղեկավար՝ տղամարդ էլ չի․ Հարցում (video) Մոսկվան Թրամփի TRIPP-ի հետ կապված քայլեր է ձեռնարկում․ Մարիա Զախարովա (video) «Ալե՛ն Սիմոնյան, Ռոբերտ Քոչարյանն ու մյուսները զրոյից բանակ են ստեղծել. ուշադիր լսի՛ր». Դանիելյան (video) «Լոճվե՛լ եք, ու․․»․ նախարարը ստանում է 1 թոշակառուի ամբողջ կյանքի թոշակի պարգևավճար․ Նարեկ Մանթաշյան (video) «Նիկո՛լ, ամեն տարի մեկ միլիարդ ես վերցնում,որ թմբուկ խփե՞ս». Գառնիկ Դանիելյան (video) Զախարովան ապշել է Փաշինյանի գրառումից․ պատասխանը չուշացավ (video) «Ալե՛ն,այ սոված,դե լսիր,էդ բարդակ բանակից Ալիևը դողում էր, խնդրում,որ կանգնեն». Վոլոդյա Հովհաննիսյան (video) Պետությունը անտեսում է Եկեղեցու օրենսդրորեն ամրագրված ինքնակառավարման իրավունքը. քահանա Սարդարյան Հիտլերի իշխանազվթման վրա էլ ժամանակին «քաղաքակիրթ աշխարհն» աչք փակեց՝ ելնելով գեոպոլիտիկ շահերից. հետևանքը սարսափելի էր. պատգամավոր Իրանից մի խումբ քաղաքացիներ են մտել Հայաստան․ ԱԱԾ-ն ձերբակալել է․ ի՞նչ է կատարվել Մեղրիում. Արմլուր Թշնամու ցանկացած քայլ կհանդիպի ջախջախիչ պատասխանի. Խամենեիի ներկայացուցիչ Թույլ ձյուն է տեղում. ավտոճանապարհներին մառախուղ է Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի Աշոտ Մինասյան անուն-ազգանունն ու բանտը անհամատեղելի են․ Տիգրան Աբրահամյան Ադրբեջանական գերությունից ազատված Վիգեն Էուլջեքչյանի մոտ սրտի հետ կապված խնդիրներ են հայտնաբերվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am