Հարկավոր է ավելի ակտիվ պայքարել փողոցային իշխանությունների դեմ, որոնք չեն հասկանում, թե ինչ է հայրենասիրությունը. Արշակ Կարապետյան

Պաշտպանության նախկին նախարար «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ հիշեցնելով, որ մեկ տարի առաջ այս օրը հայտարարեց քաղաքական պայքար սկսելու մասին։

«Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2023թ. հոկտեմբերի 4-ին ես ուղիղ եթերում հայտարարեցի քաղաքական պայքար սկսելու մասին՝ հանուն Հայաստանի ապագայի։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի շահերի դավաճանությունը և Հայաստանի գոյատևությանը սպառնող վտանգը ստիպում է ինձ քաղաքական պայքար սկսել և կոչ անել երկրի ու սփյուռքի բոլոր հայրենասեր ուժերին համախմբվել գաղափարի շուրջ՝ հանուն Հայաստանի ապագայի»,- նշել էի ես։

Երբեք չեմ մտածել քաղաքականությամբ զբաղվելու մասին։ Ես պրոֆեսիոնալ զինվորական եմ, իմ պարտքն է՝ պայքարել Հայաստանի Հանրապետության համար, բարձրացնել զինված ուժերի մարտունակությունը, ամրապնդել մեր երկրի պաշտպանվածությունը։ Գործող իշխանությունների վարած դավաճանական քաղաքականությունը աղետներ է բերել մեր երկրին, այսօր էլ շարունակում են օրեցօր թուլացնել Հայաստանը, և ես չէի կարող մի կողմ քաշված մնալ։

Մեկ տարի առաջ հայտարարեցի «Համահայկական ճակատ» շարժում նախաձեռնելու մասին։ Մեկ տարում ահռելի աշխատանք է արվել, շարժումը հայաստանյան քաղաքական դաշտի ակտիվ դերակատարներից է։ Բայց դա բավարար չէ, հարկավոր է ավելի ակտիվ պայքարել փողոցային իշխանությունների դեմ, որոնք չեն հասկանում, թե ինչ է հայրենասիրությունը։

Վարչախումբը շարունակում է փչացնել հարաբերությունները ռազմավարական դաշնակցի հետ, մեկ տարում որևէ քայլ չի արել հայկական բանակը, տնտեսությունը բարելավելու ուղղությամբ, անդառնալի վնաս են հասցրել հայ եկեղեցուն, հայկական ավանդույթներին, մեր արժեքներին, խախտել է ՀՀ Սահմանադրությունը, Հայաստանից տարածքներ է նվիրել Ադրբեջանին։

Մենք ունենք հստակ ճանապարհային քարտեզ, վստահ եմ մեր ժողովրդի իմաստնությանը, և համոզված եմ՝ կարճ ժամանակում մենք կհասնենք գործող վարչախմբի իշխանազրկմանը, եւ պատասխանատվության կկանչենք մեղավորներին»,- ասվում է հայտարարությունում։

դիտվել է 372 անգամ
Լրահոս
«Ինչպե՞ս եք վերաբերվում լրագրողին ուղղված Փաշինյանի խոսույթին»․ Ղահրամանյանը՝ ՔՊ-ականին (video) Եմենում հայտնել են 23 զոհի մասին Բնակելի շենքում գազի պայթյուն է տեղի ունեցել Աննա Հակոբյանը հիմա ուրիշ գործով է զբաղված․․․ Էդգար Ղազարյանը՝ ՆԳ նախարարին ու ՔՊ-ականներին (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Սրբուհի Գալյանը երեկ «մերկացրեց» Փաշինյանի վերջնական սարսափելի ծրագիրը․ Սարգսյան (video) «Գյուղական բազմաթիվ ամբուլատորիաներ և ցանցային չհանդիսացող դեղատներ դեռևս չեն ստացել հոկտեմբեր ամսվա ֆինանսավորումը»․ Անուշ Պողոսյան Երևանում դասվարը աշակերտին ենթարկել է ֆիզիկական և հոգեբանական բռնության․ նախաքննությունն ավարտվել է «Հայկական ավիաուղիները» լքում է ավիաշուկան․ «Հետք» Դատաիրավական համակարգը քաղաքական հանձնարարությամբ է աշխատում, իսկ մարդկային խիղճն անհույս մահացել է Ավտովթար՝ Երևանում. ավտոմեքենաներից մեկը մխրճվել է բենզալցակայանի տարածք. կա վիրավոր Սպանել էր՝ ամուսնուն հրկիզելով Երկու ադրբեջանական խոշորագույն պրոյեկտի մեկնարկ՝ մեկ օրում (video) Անդրեյ Չիբիսը ձերբակալվել է «Մեր սահմանադիր մայր Սրբուհի Գալյանն ավելի հեռուն է գնացել». Տաթևիկ Սողոյան Պետք է պատրաստվել ավելի լուրջ բանի․․․ Մարգարիտ Եսայան Ռուսական ուժերը հարվածել են Խարկովի մարզում գտնվող լոկոմոտիվին և Սև ծովում չորաբեռնատար նավին «Սահմանադրությո՞ւնն է մեղավոր, որ Ադրբեջանի հետ թաքուն բանակցությունները ձախողել ես». Ոսկան Սարգսյան Եղանակն՝ առաջիկա օրերին Իրանի սկզբունքը մնում է անփոփոխ. Մոջթաբա Ֆերդոուսիփուր Լույս չի լինի «Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆ Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Էստոնիային «Գործու՞մ է արդյոք հայի հետին խելքը». Անդրանիկ Թևանյան Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ» Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am