Ճապոնիայի նոր վարչապետը մտադիր է լուծել ՌԴ-ի հետ տարածքային վեճը

Ճապոնիայի նոր վարչապետ Սիգերու Իսիբան խորհրդարանում ծրագրային ելույթի ժամանակ հայտարարել է, որ ցանկանում է կարգավորել Ռուսաստանի հետ տարածքային վեճը։ Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը։


Ըստ հրապարակման՝ Իսիբան ասել է, որ կձգտի հասնել Ռուսաստանի հետ տարածքային վեճի լուծման, թեև երկրների երկկողմ հարաբերություններում դիտվում է սառնություն Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններից հետո։

Ճապոնիան հավակնում է հարավկուրիլյան շղթայի չորս` Իտուրուպ, Կունաշիր, Շիկոտան և Հաբոմայի կղզիներին՝ վկայակոչելով 1855 թ. Առևտրի և սահմանների մասին համաձայնագիրը: Մոսկվայի դիրքորոշումն այն է, որ Հարավային Կուրիլները ԽՍՀՄ-ի կազմի մեջ են մտել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով, և դրանց նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունը, որն ունի միջազգային իրավական ձևակերպում, կասկածից վեր է։Միևնույն ժամանակ Իսիբան հայտնել է, որ Ճապոնիայի շուրջ անվտանգային իրադրությունն «ամենաբարդն է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր»։

Նա հիշատակել է Ճապոնիայի օդային տարածության վերջին խախտումները, որոնք վերագրվում են Ռուսաստանին և Չինաստանին, ինչպես նաև Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների մշակումները, և կոչ է արել արմատապես ուժեղացնել Ճապոնիայի պաշտպանական ներուժը և ընդլայնել դաշինքները Տոկիոյի բարեկամ երկրների հետ՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ։

Իսիբան հաջորդ շաբաթ կցրի խորհրդարանը և հոկտեմբերի 27-ին համընդհանուր ընտրություններ կանցկացնի։

դիտվել է 192 անգամ
Լրահոս
Գագիկ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն. «Հրապարակ» «Էն օրը գցեք, որ շունը տիրոջը չճանանչի». Փաշինյանը՝ ՔՊ–ականներին. «Իրավունք» Զինծառայողն ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել. «Հրապարակ» Ի՞նչով է հայտնի Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննող դատավորը Նոր զարգացումներ Խորխոռունու սպանության գործով. «Իրավունք» Նախարարությունը հրաժարվել է ֆինանսավորել «Մոնթե» ֆիլմը. «Հրապարակ» Սեդրակ Քոչարյանը կալանավորվեց Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Ինքնիշխան գժանոցի՝ օրվա լրահոսից Թուրքիան հերքել է փոքրամասնությունների դպրոցներում սահմանափակումների մասին լուրերը Ես պնդում եմ՝ հակագազով են եղել զինվորները, դրա համար էլ մեքենան չեն տեսել. վրաերթից մահացած զինվորի մայր. news.am Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ կա 4 վիրավոր Ռոբերտ Քոչարյանի որդու և ևս 4 անձանց կալանավորման միջնորդություններ են ներկայացվել դատարան Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ հետապնդումների նոր փուլը գուժում է հերթական զիջումները․ Դանիելյան Տարածաշրջանային ինտեգրման անվան տակ ձևավորվում է Հայաստանի նոր կախվածությունը. Վահե Դավթյան ՊՆ-ն կրկին հերքում է Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից Մի խումբ դատավարագետների նախաձեռնությամբ կազմվել և Վեհափառին ու Դատավորին է ներկայացվել Amicus Curiae եզրակացություն Գյումրիում պայթյուն է տեղի ունեցել կայանված ավտոմեքենայում․ կա վիրավոր Վանա լճում լողացող երեխաների մազերը դեղնում են Ասեք ՔՊ-ի նմանների տիրապետության տակ են ապրել, բա ո՞նց չազատագրվեն ուրիշների հետ դաշնակցելով, բա կարո՞ղ ա ստրուկ լռվեն․ Հովհաննես Իշխանյան Ուկրաինան Արևմուտքից Patriot ՀՕՊ համակարգերի համար փոքր քանակությամբ hրթիռներ է ստացել. Զելենսկի
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am