Իսրայելական հատուկ ծառայության թիրախը նաև Թուրքիան է. CNN Türk
Թուրքական CNN TÜRK հեռուստաալիքի լրատվական բաժնի տնօրեն Նիհաթ Ուլուդաղն անդրադարձել է տարածաշրջանում Իսրայելի նկրտումներին:
Նա պնդել է, որ Իսրայելը ներկայումս անում է այն, ինչի համար բավականին լավ հիմք է դրել:
«Հոգեբանական պատերազմի տեխնիկաներով՝ MOSAD-ի (Իսրայելի հետախուզական ծառայություն-խմբ․) գործակալներով և հետախույզներով նախ թիրախ հանդիսացող երկրի տնտեսությունն են փլուզում, հետո ստեղծում են քաղաքական անկայունություն և պառակտություններ մտցնում:
Այնտեղ էլ հասարակության արժեքային դատողությունները տարանջատում են միմյանցից ու մեկը մյուսին թշնամի դարձնում, և այսպես արդեն պատրաստ է օպերացիայի համար»,-ասել է նա: