Սամվել Ալեքսանյանն ավանակներից անցել է թելերի
Hayeli.am-ը օրեր առաջ տեղեկություն էր հրապարակել, որ ԱԺ հայտնի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը անցել է նոր բիզնեսի. նա Իրաք և նորանկախ Քուրդիստան է արտահանում սեփական արտադրության ալկոհոլային խմիչնքները, նաև տեղական միս: Այդ նպատակով պատգամավորն անգամ մի քանի հարյուր հատ ավանակ է գնել, որպեսզի դրանցով տեղափոխի ապրանքը: ԱԺ-ում Սամվել Ալեքսանյանը հերքել էր այդ լուրերը: Մեր ունեցած տեղեկություններով, իսկապես դեպի Քուրդիստան ծավալած բիզնեսը անկում է արձանագրել: Այժմ արդեն հայկական բիզնես դաշտի հայտնի կրկնօրինակողը անցել է արաբական աշխարհ՝ այնտեղից թելեր է ներկրում և ամբողջությամբ կենտրոնացել է տեքստիլ արդյունաբերության վրա:
