Իրանի ԱԳՆ-ն զգուշացնում է Իսրայելին ու նրա կողմնակիցներին
Իրանի զինված ուժերը պատրաստ են Թել Ավիվի ցանկացած նոր քայլի, և նրանք, ովքեր աջակցում են նրան, կբախվեն Իրանի կողմից ավելի կոշտ պատասխանի։ Այս մասին ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ փոխանցում է Tasnim գործակալությունը։
«Եթե իսրայելական ռեժիմը և նրան աջակցողներն ինչ-որ նոր քայլեր ձեռնարկեն, նրանք կբախվեն Իրանի կողմից ավելի կոշտ պատասխանի»,- ասել է նախարարը:
