Իրանի վարչակարգը չի հասկանում մեր վճռականությունը. ով հարձակվի մեզ վրա, մենք կհարձակվենք նրանց վրա

Իրանական մի շարք կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներ կարող են իսրայելական հարվածների թիրախ դառնալ՝ ի պատասխան Իսրայելի վրա Իրանի հրթիռային հարձակումների, հայտնում է Axios-ը։

Իսրայելի պաշտոնյաները պորտալին հայտնել են, որ Իսրայելը զգալի պատասխան հարված կհասցնի, որը կարող է ուղղված լինել Իրանի նավթի արդյունահանման օբյեկտներին և ռազմավարական այլ վայրերին: Նրանք նշել են, որ կդիտարկվեն բոլոր տարբերակները, այդ թվում՝ իրանական միջուկային կենտրոններին հարվածելու հնարավորությունը։

Axios-ը նշում է, որ իսրայելցիները կարող են պատասխանել ինչպես օդային հարվածներով, այնպես էլ գաղտնի գործողություններով, որոնք նման են երկու ամիս առաջ Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիյեի սպանությանը:

«Իրանը մեծ սխալ է թույլ տվել, և նա կվճարի դրա համար»,-ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն` ըստ պորտալի։

Նրա խոսքով՝ Իրանի հարձակումը ձախողվել է, քանի որ այն հետ է մղվել իսրայելական հակաօդային պաշտպանության համակարգի կողմից՝ ԱՄՆ-ի աջակցությամբ։

«Իրանի վարչակարգը չի հասկանում մեր վճռականությունը՝ պաշտպանվելու և մեր թշնամիների դեմ հակահարված տալու», - ասել է Իսրայելի վարչապետը։

«Մենք հավատարիմ կմնանք մեր սահմանած կանոնին՝ ով հարձակվի մեզ վրա, մենք կհարձակվենք նրանց վրա»,- հավելել է նա։

ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Դենի Դանոնն իր հերթին ասել է, որ «Իրանն իրականացրել է մինչ օրս Իսրայել պետության դեմ ամենամեծ և ամենադաժան հրթիռային հարձակումը»։

«Մի բան կարող եմ ասել՝ Իսրայելի պատասխանը կլինի նկատելի ու ցավոտ»,- լրագրողներին ասել է Դանոնը։

ABC News-ը հայտնում է, որ Իրանը 30 րոպեի ընթացքում երկու ալիքով ընդհանուր առմամբ 220 հրթիռ է արձակել Իսրայելի տարածքի վրա։ Ուղիղ հարվածներ են եղել նաև Թել Ավիվի մոտ։ Հրթիռներից շատերը որսացել են Հորդանանի երկնքում։

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 279 անգամ
Լրահոս
Թուրքիայի պարտադրանքով Հայաստանը բանավոր ճանաչել է Պաղեստինն ու Կոսովոն. Իշխանյան Չինաստանի ՊՆ-ն կտրուկ է արձագանքել Պենտագոնի զեկույցին Հրաժարականն անխուսափելի է Առաջին իսկ հնարավորության դեպքում Բաքուն անթաքույց հրճվանքով Մոսկվային կհասցնի «удар ниже пояса»․ Աշոտյան Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել ՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի Կոնստանտինոպոլսկոյե բնակավայրը վերցնելու մասին Հիմնական բարեմաղթանքն ինձ՝ «հաջորդ ծնունդդ առանց Նիկոլ»-ն է. Վազգեն Սաղաթելյան 13-ամյա աշակերտը դանակահարել է 14-ամյա տղային. վիրավորը հոսպիտալացվել է Քաղաքապետարանը հերթական անգամ տապալում է միասնական տոմսային համակարգի ներդնումը. Կամենդատյան Այսօր գտնվում ենք այնպիսի իրավիճակի, երբ ամեն օրը մեզ համար զանազան մարտահրավերներով լեցուն է Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին ԵԱՀԿ-ն ճանաչել է Վրաստանում կայացած ընտրությունները. Կոբախիձե 18+․ Հայհոյանքների շքերթ Փաշինյանի՝ քանդելու մասին գրառման տակ Թուրքիայի պարտադրանքով Հայաստանը բանավոր ճանաչել է Պաղեստինն ու Կոսովոն. Իշխանյան Բաշար Ասադի կինը սկսել է քաղցկեղի բուժումը Մոսկվայում. FT Հանուն իշխանության՝ ցանկացած զիջման գնացողը Հերթական խոշոր վթարը՝ Նոր Երզնկա գյուղի կամարի հարևանությամբ. 3 տուժածներից մեկին շտապ տեղափոխել են Երեւան Պակիստանում ահաբեկչությունը մի-քանի մարդու մահվան պատճառ է դարձել Ի՞նչ կանեն ռուսները Հայաստանի հետ․ Հրանտ Բագրատյան (video) Առուշանյանի վերաբերյալ որոշումը կհրապարակվի մոտ օրերս Նիկոլը տառապում է սթոքհոլմի համախտանիշով, նրան դուր է գալիս ծեծվել և ստորացվել․ Արա Վարդանյան (video) Алиев, как ты можешь других обвинять в терроризме, это ты настоящий террорист! (video) Էդ դերասան Արմեն Սարգսյանին ասեք՝ արի՛ ստեղ. Հրանտ Բագրատյան (video) #ՀԻՄԱ․ Աննա՛, «այ ղռերի կատու», դու գնա դիպլոմ ստացի, հետո «Ողբը» քարոզի․ մանկավարժ (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը շուտով տոնելու է Ալիևի հետ ամուսնության 7-րդ տարին. Արա Վարդանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am