ՆԱՏՕ-ից չեն կարողանում կանխատեսել, թե երբ հնարավոր կլինի Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին
«ՆԱՏՕ-ի համար դժվար է կանխատեսել, թե երբ հնարավոր կլինի Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին, պետք է հետևել իրադարձությունների զարգացմանը»,- նման հայտարարություն է արել ՆԱՏՕ-ի նորանշանակ գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացած իր առաջին ասուլիսում։
Ռյուտեն բացատրել է, թե ինչից է կախված Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին: Նրա խոսքով՝ դրա վրա ազդեցություն ունեն մի քանի գործոններ, որոնցից մեկը պատերազմի հանգուցալուծումն է։
ՆԱՏՕ-ի նորանշանակ գլխավոր քարտուղարը ընդգծել է, որ աջակցում է Ուկրաինային օգնության ծրագրի շարունակականությանը՝ նշելով, որ և ԱՄՆ-ում, և Եվրոպայում հասկանում են՝ Եթե Վլադիմիր Պուտինը հասնի իր նպատակներին, դա կհանգեցնի դաշինքի համար անվտանգության իրավիճակի վատթարացմանը: