Ռուսաստանը համերաշխություն է հայտնում բարեկամ Լիբանանի ղեկավարությանը և ժողովրդին, որը ենթարկվել է Իսրայելի զինված ագրեսիային:
Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ՝ կապված Լիբանան իսրայելական ներխուժման հետ:
«Համերաշխություն ենք հայտնում զինված ագրեսիայի ենթարկված բարեկամ Լիբանանի ղեկավարությանը և ժողովրդին։ Անկեղծորեն ցավակցում ենք զոհվածների հարազատներին», – նշված է հայտարարությունում։
ՌԴ-ն խստորեն դատապարտում է Իսրայելի հարձակումը Լիբանանի վրա և կոչ է անում իսրայելական իշխանություններին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Ռուսաստանը կոչ է անում Իսրայելին դուրս բերել զորքերը Լիբանանի տարածքից և զբաղվել մերձարևելյան հակամարտության կարգավորման խաղաղ ուղիների իրական որոնմամբ:
«Իսրայելական ներխուժման համակցված բնույթը բոլոր զորատեսակների մասնակցությամբ հիմք է տալիս ենթադրելու, որ զոհերի թիվը դեռ կաճի։ Ակնհայտ է, որ նման քայլը, որը ձեռնարկվել Է Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից «Հզբոլլահի» մի շարք առաջնորդների սպանությունից հետո, կհանգեցնի մերձավորարեւելյան տարածաշրջանում բռնության հետագա էսկալացիայի»,-նշել են ՌԴ ԱԳՆ-ում։
Դեկտեմբերի 30-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 30-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Դեկտեմբերի 30-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Դեկտեմբերի 30-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Դեկտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Դեկտեմբերի 27-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Դեկտեմբերի 27-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Դեկտեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Դեկտեմբերի 27-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը