12 կգ. թմրամիջոցների մաքսանենգությամբ և փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր կազմակերպություն է բացահայտվել

Ավարտվել է հանցավոր կազմակերպություն ստեղծելու, ղեկավարելու, հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ինչպես նաև՝ թմրամիջոցների մաքսանենգության և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ինը մեղադրյալի մասով նախաքննությունը:Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

«ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի քննչական վարչությունում, ապա ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում կատարված նախաքննությամբ, ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների հետ համագործակցությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին, տևական ժամանակ թմրամիջոցների մաքսանենգություն կատարելու և ՀՀ տարածքում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնելու դիտավորությամբ, 2022թ. ընթացքում ստեղծել է հանցավոր կազմակերպություն։

Դրա կազմում ընդգրկել է քննությամբ պարզված ՀՀ չորս և դեռևս չպարզված այլ անձանց՝ որպես հանցավոր կազմակերպության ղեկավար ապահովելով առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցների՝ առանց մաքսային հսկողության տեղափոխումը ՀՀ տարածք, որոնք հետագայում ԻԻՀ-ի հետ սահմանին հարակից տարածքներում հանձնել է հանցավոր կազմակերպության մասնակիցներին կամ նրանց առաջադրանքով գործող անձանց:

Վերջիններս իրենց հերթին հանցավոր կազմակերպության անդամներ չհանդիսացող թվով հինգ և դեռևս ինքնությունները չպարզված այլ անձանց միջոցով ապահովել են թմրամիջոցների ձեռք բերելն ու փոխադրելը Հայաստանի տարածքում, ապա նաև՝ դրանց ապօրինի իրացումը:

Պարզվել է, որ ՀՀ տարածքում թմրամիջոցների ապօրինի իրացում կատարելու նպատակով հանցավոր կազմակերպության անդամների կողմից ստեղծվել են տարատեսակ թմրամիջոցների ինչպես մանրածախ, այնպես էլ՝ մեծածախ վաճառքով զբաղվող տելեգրամյան շուրջ մեկ տասնյակից ավելի խանութ-հարթակներ։ Դրանց գործունեության ընթացքում կրիպտոարժույթի միջոցով վճարումները ստանալուց հետո թմրամիջոցների գտնվելու թաքստոցների վերաբերյալ տեղեկություններ են հայտնել ձեռք բերման ցանկություն հայտնող անձանց։

Բացի այդ, մեծաքանակ թմրամիջոցների գտնվելու վայրերի վերաբերյալ տեղեկություններ են տրամադրել նմանատիպ հանցավոր գործունեությամբ զբաղվող տելեգրամյան խանութ–հարթակներին՝ այդ կերպ ապահովելով վերջիններիս կողմից հետագայում իրացման ենթակա թմրամիջոցների խմբաքանակը։

ԻԻՀ քաղաքացին, 2023թ. սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, մաքսանենգությամբ քրեական վարույթով ինքնությունը դեռևս չպարզված անձի կողմից նետելու եղանակով, ՀՀ պետական սահմանով Հայաստանի տարածք ապօրինի տեղափոխել է առանձնապես խոշոր չափերով՝ առնվազն ընդհանուր 2.3կգ. քաշով «Մեթամֆետամին», «Մարիխուանա» և «MDMB(N)-022» տեսակի թմրամիջոցներ։ Նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, դրանք իրացնելու նպատակով ապօրինի ձեռք են բերել Սյունիքի մարզի՝ ԻԻՀ և ՀՀ պետական սահմանի հատված մեկնած հանցավոր կազմակերպության անդամները, որից հետո կազմակերպվել է թմրամիջոցների ապօրինի պահումն ու իրացումը: Պարզվել է նաև որ թմրամիջոցների մի մասն իրացվել է խմբի անդամների կողմից կառավարվող տելեգրամյան հավելվածի շուրջ մեկ տասնյակ խանութ-հարթակների միջոցով։

Նշյալ խմբաքանակից մնացած «Մեթամֆետամին», «Մարիխուանա» MDMB(N)-022 թմրամիջոցների մասերը, «Կանեփ» տեսակի խոտաբույսերի սերմերը, ինչպես նաև թմրամիջոցների իրացմանն առնչվող մի շարք իրեր և առարկաներ հայտնաբերվել և առգրավվել են կատարված խուզարկություններով:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ թմրամիջոցների հերթական խմբաքանակն ԻԻՀ քաղաքացին ՀՀ տարածք է տեղափոխել 2024 թվականի փետրվարի 16-ին:

Ըստ ստացված տվյալների՝ քրեական վարույթով ինքնությունը դեռևս չպարզված անձի կողմից նետելու եղանակով պետական սահմանով դեպի ՀՀ տարածք ապօրինի տեղափոխվել է «Մեթադոն»-ի թվով 1500 հատ հաբ, 995 գրամ քաշով «Մեթամֆետամին» և ավելի քան 10կգ. քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։ Նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, խմբի առաջադրանքով, նույն օրը ԻԻՀ և ՀՀ պետական սահման մեկնած՝ Սյունիքի մարզից հանցավոր կազմակերպության անդամներ չհանդիսացող 4 անձինք թմրամիջոցների հիշյալ խմբաքանակի մեծ մասը՝ ապօրինի ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով 80,0 գրամ ընդհանուր քաշով «Մեթադոն» և 8851,35 գրամ ընդհանուր քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների փաթեթները ապօրինի տեղափոխել և հանցավոր կազմակերպության անդամ չհանդիսացող անձանցից մեկի օժանդակությամբ ապօրինի պահել են վերջինիս տան մոտակա տարածքում, իսկ մյուս մասն իրենց կամքից անկախ հանգամանքներում չեն կարողացել տեղափոխել՝ թողնելով անմիջապես ԻԻՀ և ՀՀ պետական սահմանի մոտ։
2024թ. փետրվարի 17-ին հիշյալ անձինք ձերբակալվել են ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների կողմից, իսկ թմրամիջոցները պարունակող փաթեթները հայտնաբերվել ու վերցվել են քննիչների կողմից դեպքի վայրի զննության ընթացքում, դրանց մի մասն էլ հայտնաբերվել և վերցվել է ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողների կողմից՝ ԻԻՀ և ՀՀ պետական սահմանի մոտ։

Արդյունքում՝ հանցավոր կազմակերպության անդամները և հանցավոր կազմակերպության անդամներ չհանդիսացող վերը նշված անձինք առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր շուրջ 12կգ. քաշով «Մեթամֆետամին», «Մարիխուանա» և «Մեթադոն» տեսակի թմրամիջոցները իրացման նպատակով ապօրինի ձեռք բերելու, տեղափոխելու, պահելու և իրացնելու իրենց հանցավոր մտադրությունը չեն կարողացել ավարտին հասցնել՝ բացահայտվելու հանգամանքով պայմանավորված:

Քննությամբ հիմնավորվել է նաև, որ հանցավոր կազմակերպության անդամները թմրամիջոցների իրացումից ստացված առանձնապես խոշոր չափերով ֆինանսական միջոցների՝ 89.283.483 ՀՀ դրամի հանցավոր ծագումը թաքցնելու, հանցավոր ճանապարհով ստացված ֆինանսական միջոցների տեղաշարժն ու տեղաբաշխումը քողարկելու նպատակով ի սկզբանե տելեգրամյան հավելվածում թմրամիջոցների իրացման համար ստեղծված խանութ-հարթակներով հաճախորդներին տրամադրել են պարբերաբար փոփոխվող կրիպտոարժույթային դրամապանակներ։

Դրան զուգահեռ «Բինանս» հաթակում և «Idram» վճարահաշվարկային համակարգում գրանցել են իրենց անձնական տվյալներով նույնականացված էլեկտրոնային դրամապանակներ: Այնուհետև, իրենց կողմից վարվող դրամապանակներին փոխանցվող գումարները ստանալուց հետո, դրանք փոխանցել են ՀՀ տարածքում գործող և «Տելեգրամ» հավելվածում կրիպտոարժույթների փոխանակմամբ զբաղվող Ա/Ձ ընկերություններին, իսկ փոխանակման արդյունքում ստացված ՀՀ դրամը հրահանգել են փոխանցել թե´ իրենց և թե´ իրենց հետ փոխկապակցված անձանց անուններով բացված էլեկտրոնային դրամապանակներին, խաղային հաշիվներին, որոշ դեպքերում՝ բանկային քարտերին։

Այդ կերպ հանցավոր խմբի անդամները կատարել են առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 89մլն. ՀՀ դրամի լվացում, ինչը կանխիկացվել և տնօրինվել է վերջիններիս կողմից։
Նախաքննական մարմնի և ԱԱԾ ծառայողների կողմից իրականացված համատեղ գործողությունների արդյունքում հանցավոր խմբի ղեկավարը, խմբի անդամներից 4-ը և խմբի անդամ չհանդիսացող 4 անձ հայտնաբերվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին:

ԻԻՀ-քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասով, 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (երկու դրվագ) և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (երկու դրվագ):

Համապատասխան մեղադրանքներ են ներկայացվել նաև մյուս 8 անձանց։ Բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նշված ինն անձի մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին:

Հանցավոր խմբի՝ ինքնությունը չպարզված անդամների մասով նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում:

դիտվել է 168 անգամ
Լրահոս
ՀԱՄԱՍ-ը հայտնել է, որ մոտ է Իսրայելի հետ համաձայնության գալուն Բաշար Ասադը հրաժարվեց լսել մեր խորհուրդները. Իրանի ԱԳՆ Մագդեբուրգում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Բրատիսլավայում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները Նիդեռլանդները կոչ է արել դադարեցնել սահմանների բացումը Գերմանիայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Իրանի խորհրդարանին է ներկայացվել նոր ազգային արժույթի անցնելու մասին օրենքի նախագիծը Իսրայելական բանակը հայտարարել է «արևելքից» ժամանող անօդաչու թռչող սարքը որսալու մասին Գերմանիայի իշխանությունները նախազգուշացվել էին Մագդեբուրգի ողբերգության հեղինակի ծայրահեղական հայացքների մասին ՀԴԲ-ն ձերբակալել է 18-ամյա եգիպտացի ուսանողին, ով Իսրայելի հյուպատոսության վրա հարձակում էր ծրագրում Երևանում թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել անչափահասներին Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են Վերին Լարսում հարյուրավոր բեռնատարներ են սպասում հերթում Օրբանը կոչ է արել որքան հնարավոր է շուտ չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Ռուսաստանում հայտարարել են, որ ՌԴ նոր դեսպանի՝ Վաշինգտոն ժամանումը կախված է ԱՄՆ-ից Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա» ֆիլմն ընդգրկվել է Բարաք Օբամայի սիրելի ֆիլմերի ցանկում «Փաշինյանը հայտարարում է, որ հայության ճակատագիրն իրեն չի հետաքրքրում». «ՀայաՔվե» Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել ԵԱՀԿ-ն ճանաչել է Վրաստանում կայացած ընտրությունները. Կոբախիձե Մագդեբուրգում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել Ադելյա Պետրոսյանը կրկին դարձավ մենասահքի Ռուսաստանի չեմպիոն 15 երեխա թունավորվել է քլորից լողավազանում Ես չեմ կարող աշխատել ՀՖՖ-ի անինքնասեր ղեկավարության հետ. Արթուր Սողոմոնյան Նիկոլը անձնական շահագրգռվածություն ունի. ՄԽ լուծարումը պատմության գիրկը կուղարկի կարգավորմանը վերաբերող ողջ փաստաթղթային փաթեթը՝ «Սերժի ժառանգությունը». Աշոտյան Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը. պատրաստվում են բողոքարկել Թուրքիայի պարտադրանքով Հայաստանը բանավոր ճանաչել է Պաղեստինն ու Կոսովոն. Իշխանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am