Հեյդարի որդուն ասեք՝ «վեշմեշոկ» կապելու կարիք չկա, հանգիստ նստեք տեղներդ․․. pastinfo.am

Ազարբայջան սարքովի պետության ցեղասպան-ահաբեկիչ ղեկավարը կրկին հոխորտացել է այսպես կոչված՝ արևմտյան ազարբայջանի մտացածին բնակիչների մասին։

Բոլշևիկյան հեղափոխության ծնունդ ազարբայջանի ներկայիս ղեկավարի համար իսկական գտածո է փաշինյանական իշխանությունը, ուստի ալիև կրտսերը ցանկանում է ՀՀ թույլ ղեկավարի օրոք իրականություն դարձնել իր բոլոր անհեթեթ ծրագրերը։

Ահավասիկ, նա հերթական անգամ ազարբայջանցի ինչ-որ աշուղի հուշարձանի բացման արարողության ժամանակ խոսել է ոչ միայն ահաբեկիչ- ազարբայջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության ու հարակից տարածքները վերաբնակեցնելու մասին, այլև իր ծավալապաշտական մտագարությամբ սնելով սեփական ժողովրդին՝ խոսել է ինչ-որ անգո արարածների՝ այսպես կոչված՝ արևմտյանազարբայջանցիների մասին, որոնք իբր «վեշ-մեշոկը» պատրաստ սպասում են։

Ինչի՞ն են սպասում։ Սպասում են Հայաստան գալու՞ն։

Ի տեղեկություն հայտնենք ազարբայջան սարքովի պետության բռնակալ-ահաբեկիչ ղեկավարին, որ անհամբեր չլինեն, հանգիստ նստեն տեղները։

Տասնամյակներ շարունակ աշխարհին շոուներ ցուցադրելով՝ իրենց չեղած-գոյություն չունեցող փախստականների «վրանային քաղաքների» մասին, ազարբայջանական իշխանությունները փորձել են տպավորություն ստեղծել, թե ահա, տեսեք ինչ ծանր վիճակում են հայտնվել Հայաստանից ազարբայջան եկած մեր ազգակիցները։

Իրականում ինչպես իրենց «վրանային քաղաքներն» են հորինվածք, այնպես էլ՝ առանց տուն ու տանիքի մնացած ազարբայջանցիները։ Բոլորովին կարիք չկար վրանային ներկայացումների։ Փաստերն ու փաստարկներն ավելի քան խոսուն են։

Բանն այն է, որ 1988-1992 թվականների ընթացքում Ադրբեջանից Հայաստան բռնի տեղահանության են ենթարկվել և մազապուրծ փախել շուրջ 360 հազար ազգությամբ հայեր, որոնցից շատերը Հայրենիք են հասել ատելության հողի վրա խոշտանգումների ենթարկված, ամբողջովին ունեզրկված․․․

Նկատի ունենալով, որ հայ ընտանիքների կազմը միջին հաշվով կազմում է 3,9 մարդ, ազարբայջանում հայերը թողել են շուրջ 92 հազար բնակարան և տուն (360 հազ. : 3,9)։ Ընդ որում, հայերի մեծ մասը՝ 60-70 տոկոսը իրենց տներն անգամ չեն կարողացել փոխանակել, ոչինչ չեն ստացել իրենց տան և ունեցվածքի դիմաց։

Այդ նույն ընթացքում Հայաստանից հեռացել են 160 հազար, իսկ Արցախից՝ 45 հազար ազարբայջանցիներ, ի հավելումն, ներքին տեղահանությամբ՝ ազարբայջանի տարածքից ԼՂՀ զորքերի կողմից վերահսկվող շուրջ 305 մարդ է տեղահան եղել /Աղդամից և այլն/։ Այդպիսով, ազգությամբ ադրբեջանցի տեղահանվածները կազմել են 510 հազար (160 հազ․ +45 հազ․ + 305 հազ.).

Նկատի առնելով, որ ադրբեջանական ընտանիքի կազմը միջինում կազմում է 5,04 մարդ, փախստական դարձած ադրբայջանական ընտանիքների թիվը կազմում է ընդամենը 101 հազար ընտանիք, ասել է, թե՝ ադրբեջանական իշխանությունն առավելագույնը 101 հազար ընտանիքի բնակարանային հարց պիտի լուծեր։ Իրականում, նույնիսկ ավելի պակաս, քանի որ տեղահանվածների մի մասը ՌԴ և այլ երկրներ էին գնացել։

1989 թվականին Հայաստանի իշխանությունների կողմից որպես ԽՍՀՄ տարածքի Աղետի գոտու բնակիչների՝ միակողմանիորեն 14,5 հազար ադրբեջանական ընտանիքների դրամական փոխհատուցում է տրվել՝ Հայաստանում թողած իրենց բնակարանների, տների և ունեցվածքի համար, որը կազմել է 110 միլիոն ԱՄՆ դոլար։ Մասիսում, Վարդենիսում և այլ վայրերում բնակվողների 90 տոկոսն էլ իրենց տներն ու բնակարանները հասցրել են փոխանակել։ Այսինքն, Հայաստանի հետ ազարբայջանցիների կապերն ամբողջապես խզված են։

Այսպիսով, ադրբեջանում բնակարանային խնդիր կարող էին ունենալ ոչ ավելի քան 86,5 հազար ադրբեջանական տեղահանված ընտանիք (101 հազ․- 14,5 հազ.), որոնք, ի տարբերություն ազերի բարբարոսներից մազապուրծ փրկված հայերի՝ կազմակերպված կերպով տեղահանվել են։

Ակնհայտ է, որ հայ ընտանիքների թողած 92 հազար բնակարաններն ու տներն ամբողջությամբ բավարար էին Հայաստանից տեղահանված և իրենց հայրենիք վերադարձած ադրբեջանցի ընտանիքների բնակարանային հարցի լուծման համար։

Բայց քանի որ ադրբեջանի հայության (հիմնականում՝ քաղաքային բնակչության) բնակարաններն ունեին որոշակի շուկայական արժեք, հենց ազարբայջանական իշխանության համար դրանք վերածվեցին անձնական հարստացման աղբյուրի։

Այսպես կոչված «վրանային քաղաքի» խնդիրը ծագեց ադրբեջանական իշխանությունների ագահության արդյունքում, իսկ ժողովուրդը գործիք դարձավ նրանց նպատակներին հասնելու համար։ Այս համատեքստում բազմաթիվ փաստեր կան հրապարակված ադրբեջանական մամուլում։ Իսկ «վրանային քաղաքի» առասպելը կամ շոուն ուղղակի առիթ էր ալիևյան իշխանության համար օտար երկրներից մեծաքանակ հումանիտար օգնություններ ստանալու․․․

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 350 անգամ
Լրահոս
Ինչ է քննարկել Միխայիլ Միշուստինը Իրանում Ագրարային համալսարանը տևական ժամանակ չի հրապարակում կառավարման մարմինների արձանագրությունները Ֆրանսիայում դանակահարվել է Ալիևի ընդդիմախոսը Հայաստան են ժամանել նաև Բելառուսի և Ղազախստանի վարչապետները Իրականացվում են քայլեր, այսպես կոչված, Մեծ Վերադարձի հայեցակարգը կյանքի կոչելու համար․ Վարդան Բալյան Ես ծնկի իջա ավելի քան հազար տարի այս տաճարում պահվող սուրբ մասունքների առջև․ Նիկոլայ I-ի այցը Էջմիածին ու Երևան ՍԴ-ն ուղղակի ամրագրել է, որ ՀՀ-ն հրաժարվում է Արցախյան հարցից. Գոհար Մելոյան «Հեզբոլլահ»-ը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի հյուսիսային բնակավայրերին Հեյդարի որդուն ասեք՝ «վեշմեշոկ» կապելու կարիք չկա, հանգիստ նստեք տեղներդ․․. pastinfo.am Մսխվում է համայնքային բյուջեն․ թարմ արված ասֆալտը փլուզվում է Մաhացու վրաերթ՝ Արմավիրում. հետիոտնը հիվանդանոցի ճանապարհին մաhացել է Միշուստինն աշխատանքային այցով ժամանել է Երևան Մեզ «սպանում են» մեր փողերով Խոշոր ավտովթար Երևան-Գյումրի ճանապարհին․ վիրավորների մեջ կան երեխաներ ու կանայք Տարհանում իրականացնելու անհրաժեշտություն չկա ․ Ի՞նչ իրավիճակ է տիրում Լիբանանում․ ներկայացնում է Հակոբ Բագրատունին 74 օր է՝ Սոթքի զորամասի դիրքերում հերթափոխ չի եղել․ Հրապարակ «Բանտախուց համար 6 կամ ճանապարհ դեպի Արցախ»․ Կարապետ Պողոսյանին արգելել են շփվել ԶԼՄ-ների հետ Սա նիկոլի թվի սուպերկոռուպցիան է, այն էլ՝ Փաշինյանի հայրենի Իջևանում. Ոսկան Սարգսյան «Ծանր, անորոշ ու սպասողական վիճակ է». Շահան Գանտահարյանը՝ Լիբանանում տիրող իրավիճակի մասին Եղվարդում բախվել են «Mercedes»-ը, «Volkswagen Golf»-ն ու «Opel»-ը. կան տուժածներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 30-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Իսրայելը մի քանի ամիս հետևել է Նասրուլլայի գտնվելու վայրին․ NYT Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am