Սևամորթ թեկնածուն կպայքարի ՌԴ նախագահի պաշտոնի համար (Տեսանյութ)
Բլոգեր Սամսոն Շոլադեմին պաշտոնապես հայտարարել է 2018 թվականի ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկության մասին, փոխանցում է «Взгляд»-ը:
Նրա կարգախոսն է «Հանուն առանց կեղծիքի Ռուսաստան»:
Շոլադեմին Facebook-ում գրել է. «Ես հստակ գնահատում եմ իմ հնարավորությունները և մի կողմից հասկանում եմ, որ ինձ համար շատ բան չկա: Չնայած մյուս կողմից, ինչպես հայտնի է, Ռուսաստանը մեծ հնարավորությունների երկիր է: Բայց պատրաստ եմ հանել թեկնածությունը նրա օգտին, ով կկարողանա առավելագույն ուշադրություն գրավել այդ երկու խնդիրների ուղղությամբ և այդ մասին ասում է հիմա, այլ ոչ թե ընտրություններից հետո», - գրել է Շոլադեմին:
