Մեզ «սպանում են» մեր փողերով

Հանրային հեռուստաընկերությունը բոլոր իշխանությունների օրոք չի փայլել օբյեկտիվությամբ, բայց հիմա այն ոչ միայն օբյեկտիվ չէ, այլև ծառայում է հայ ժողովրդի և Հայաստանի կենսական շահերի դեմ:

Փաշինյանի իշխանության օրոք և շնորհիվ՝ Հանրային հեռուստաընկերությունը դարձել է հակահայկական, պրոթուրքական քարոզչության հարթակներից մեկը: Այստեղ են ծնվում ամենակեղտոտ քարոզչական թեզերը, այս հեռուստաընկերության եթերում են օրուգիշեր թշնամական թեզեր առաջ մղում Արևմուտքի և Թուրքիայի «բանախոսները»: Հենց հանրային կոչված հեռուստաընկերության եթերից են հնչում հակաարցախյան ելույթներ։

Ոմանք կարող ենք կարծել, թե կարելի էր, իհարկե, առանձին չֆիքսվել Հանարային հեռուստաընկերության վրա, քանի որ այս բովանդակությամբ մի քանի հեռուստաընկերություններ են գործում, եթե չլիներ մեկ բայց` Հանրայինը ֆինանսավորվում է պետական բյուջեից, այսինքն՝ մեր բոլորի գրպանից:

Ստացվում է՝ Հայաստանի քաղաքացիները ֆինանսավորում են լրատվամիջոց, որն աշխատում է Հայաստանի ազգային շահերի դեմ: Նման իրավիճակի վերաբերյալ ժամանակին հետաքրքիր կարծիք է արտահայտել ԱՄՆ հիմնադիր հայրերից Թոմաս Ջեֆերսոնը. «Մարդուն հարկադրել հանգանակություն տալ այն կարծիքների տարածման համար, որոնց նա չի հավատում և որոնք ատում է, մեղք է և բռնապետություն»:

Այս իրավիճակն իսկապես խորհելու տեղիք է տալիս: Փաստորեն, մեզ քարոզչական դաշտում սպանում են մեր իսկ փողերով: Այն շատ նման է իրավիճակին, երբ բռնատիրական երկրներում մահապատժի ենթարկված քաղաքացուն սպանած փամփուշտի գումարը գանձում էին իր ընտանիքից: Սա սադիզմ է Հայաստանի քաղաքացու նկատմամբ։

Իշխանության փոփոխությունից հետո եկող իշխանությունը ոչ միայն պետք է մաքրի հանրային հեռուստաընկերությունը կուտակված կեղտից, ոչ միայն այդ հեռուստաընկերության պատասխանատու պաշտոնյաները պետք է կանգնեն դատարանի առաջ, այլև պետք է փոխի մոտեցումը դրա ֆինանսավորման մասով:

Քաղաքացիներն իրենք պետք է որոշեն, թե որ հեռուստաընկերություն գնան իրենց հարկերը: Մարդիկ իրենք պետք է որոշեն, թե ի՞նչ են ուզում լսել/տեսնել։ Այս պարագայում ոչ միայն կվերանա հանրային միջոցների հաշվին իրականացվող թուրքական կամ օտարամոլ քարոզչությունը, այլև կվերանա տասնամյակներ շարունակ եղած արատավոր պրակտիկան, երբ հանրության փողերով պահվող լրատվամիջոցը ծառայում է օրվա իշխանություններին։

«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 182 անգամ
Լրահոս
Ինչ է քննարկել Միխայիլ Միշուստինը Իրանում Ագրարային համալսարանը տևական ժամանակ չի հրապարակում կառավարման մարմինների արձանագրությունները Ֆրանսիայում դանակահարվել է Ալիևի ընդդիմախոսը Հայաստան են ժամանել նաև Բելառուսի և Ղազախստանի վարչապետները Իրականացվում են քայլեր, այսպես կոչված, Մեծ Վերադարձի հայեցակարգը կյանքի կոչելու համար․ Վարդան Բալյան Ես ծնկի իջա ավելի քան հազար տարի այս տաճարում պահվող սուրբ մասունքների առջև․ Նիկոլայ I-ի այցը Էջմիածին ու Երևան ՍԴ-ն ուղղակի ամրագրել է, որ ՀՀ-ն հրաժարվում է Արցախյան հարցից. Գոհար Մելոյան «Հեզբոլլահ»-ը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի հյուսիսային բնակավայրերին Հեյդարի որդուն ասեք՝ «վեշմեշոկ» կապելու կարիք չկա, հանգիստ նստեք տեղներդ․․. pastinfo.am Մսխվում է համայնքային բյուջեն․ թարմ արված ասֆալտը փլուզվում է Մաhացու վրաերթ՝ Արմավիրում. հետիոտնը հիվանդանոցի ճանապարհին մաhացել է Միշուստինն աշխատանքային այցով ժամանել է Երևան Մեզ «սպանում են» մեր փողերով Խոշոր ավտովթար Երևան-Գյումրի ճանապարհին․ վիրավորների մեջ կան երեխաներ ու կանայք Տարհանում իրականացնելու անհրաժեշտություն չկա ․ Ի՞նչ իրավիճակ է տիրում Լիբանանում․ ներկայացնում է Հակոբ Բագրատունին 74 օր է՝ Սոթքի զորամասի դիրքերում հերթափոխ չի եղել․ Հրապարակ «Բանտախուց համար 6 կամ ճանապարհ դեպի Արցախ»․ Կարապետ Պողոսյանին արգելել են շփվել ԶԼՄ-ների հետ Սա նիկոլի թվի սուպերկոռուպցիան է, այն էլ՝ Փաշինյանի հայրենի Իջևանում. Ոսկան Սարգսյան «Ծանր, անորոշ ու սպասողական վիճակ է». Շահան Գանտահարյանը՝ Լիբանանում տիրող իրավիճակի մասին Եղվարդում բախվել են «Mercedes»-ը, «Volkswagen Golf»-ն ու «Opel»-ը. կան տուժածներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 30-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Իսրայելը մի քանի ամիս հետևել է Նասրուլլայի գտնվելու վայրին․ NYT Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am