«Ծանր, անորոշ ու սպասողական վիճակ է». Շահան Գանտահարյանը՝ Լիբանանում տիրող իրավիճակի մասին

Լիբանանում ռազմական գործողությունները տեղի են ունենում երկրի հարավային հատվածներում և Բեյրութի արվարձաններում, որտեղից տասնյակ հազարավոր ներքին փախստականներ տեղափոխվում են դեպի երկրի համեմատաբար ապահով շրջաններ:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր, միջազգայնագետ Շահան Գանտահարյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Լիբանանում տեղի ունեցող ռազմական գործողությունների հետևանքով տիրող իրավիճակին:

«Անվտանգության իրավիճակին առընթեր կանխատեսելի է նաև հումանիտար ճգնաժամը, որովհետև հավաքական կեցավայրեր, բուժօգնություն, դեղորայք ու սնունդ է անհրաժեշտ»,-մանրամասնեց Գանտահարյանը:

Անդրադառնալով հայ համայնքին՝ նա նշեց, որ հայկական թաղամասերն ու ազգային հաստատությունները ռազմական գործողությունների վայրերից հեռու են գտնվում, սակայն չի բացառվում, որ փախստականների ալիքը հասնի նաև հայաբնակ շրջաններ:

«Իրավիճակը քննարկելու և տարբեր սցենարների նախապատրաստվելու համար հայկական քաղաքական կուսակցությունները նիստեր են գումարել: Հայ բարեսիրական միությունների ներկայացուցիչները քննարկել են փախստականների կենցաղային, դեղորայքի, սննդի խնդիրները լուծելու հարցերը՝ հայաբնակ շրջաններ հասնելու դեպքում»,- ասաց նա:
Գանտահարյանի բնորոշմամբ՝ Լիբանանում բավականին ծանր, անորոշ ու սպասողական իրավիճակ է:

«Իսրայելը խնդիր է դրել վերականգնել իր հյուսիսային հատվածի խաղաղությունն ու անվտանգությունն, ինչը ենթադրում է վերադարձնել հյուսիսային Իսրայելից տեղահանված ժողովրդին: Դրա համար նախապայման են համարում հարավային Լիբանանում բուֆերային, անվտանգության գոտու ձևավորումը»,-ասաց միջազգայնագետը՝ հավելելով, որ բացի հարավային Լիբանանից և Բեյրութի արվարձաններից, թիրախավորվել են այլ շրջաններ ևս, այդ թվում՝ քրիստոնյաներով բնակեցված այն հատվածները, որտեղ շիա գյուղեր կան և «Հեզբոլլահ»-ը կենտրոնատեղի ունի: Ըստ Գանտահարյանի՝ հիմնական թիրախներ են հանդիսանում «Հեզբոլլահ»-ի ռազմական օբյեկտներն ու պատասխանատուները:
Նրա դիտարկմամբ՝ չնայած միջազգային հանրության կողմից սկսել են կոչեր հնչել լայնամասշտաբ, տարածաշրջանային պատերազմի չգնալու և հրադադարի հաստատման վերաբերյալ, սակայն նման միտում դեռևս տեսանելի չէ:

«Իսրայելը շրջեց իրավիճակն այն առումով, որ եթե Գազայում հրադադար լիներ, ապա, բնականաբար, հրադադար կլիներ նաև հարավային Լիբանանում, բայց Գազայի դեպքում կա ներիսրայելյան բողոքի հսկայական ալիք, մինչդեռ՝ լիբանանյան ուղղությամբ՝ «Հեզբոլլահ»-ի դեմ պատերազմում, զգացվում են ժողովրդական աջակցության տրամադրություններ»,-պարզաբանեց Գանտահարյանը:

Նա ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը պայմանավորեց նաև Իրանի դիրքորոշմամբ:

«Թեհրանն այս վերջին բռնկման օրերին մի քանի ուշագրավ հայտարարություն արեց, որ Իրանը չի ցանկանում լայնամասշտաբ պատերազմ, բայց կառչած է մնալու ինքնապաշտպանության իրավունքին, չնայած՝ ինքնապաշտպանությունից են խոսում և՛ Իսրայելը, և «Հեզբոլլահ»-ը: Իրանի կողմից նաև հայտարարվեց, որ «Հեզբոլլահ»-ը չի կարող միայնակ դիմակայել Արևմուտքի ամբողջական աջակցությունը վայելող Իսրայելին: Դա ենթադրում էր, որ բանալին մի կողմից նաև Իրանի ձեռքին է գտնվում:

Երկրորդ՝ Իրանը հորդորեց «Հեզբոլլահ»-ին, որ ներկա պահը հարմար չէ Իսրայելի դեմ հարձակվելու համար: Իհարկե, այս հայտարարությունները որոշակիորեն փոխվեցին «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարի սպանությունից հետո, որը շատ ցնցող գործողություն էր: Այդ առումով, թերևս, Իրանի հակադարձումը դեռ պարզ չէ, բայց կարծում եմ, որ նրա շահերից չի բխում գնալ լայնամասշտաբ պատերազմի և ներգրավվել դրան»,-համոզմունք հայտնեց միջազգայնագետը:

Գանտահարյանի կարծիքով՝ հարձակումները, թիրախային, ծավալային տեսքով, դեռևս կշարունակվեն, որովհետև ռազմական գործողությունների ընդհանուր կանոնները փոխվեցին փեյջերների ու ռացիանների համընդհանուր պայթյուններից հետո, և թիրախային հարվածները ավելի ուժգին բնույթ ստացան, իսկ դրանց աշխարհագրությունն ընդլայնվեց հարավային Լիբանանից դեպի Բեյրութ ու այլ շրջաններ:

«Նախօրեին շատ էին տեղեկությունները, որ Իսրայելը պատրաստվում է ցամաքային ներխուժման գործողությունների, ինչի համար զորքեր է կուտակել սահմանին: Այս պահի դրությամբ թիրախային հարձակումները շարունակվում են և դեռևս պարզ չէ՝ ցամաքային ներխուժումը կլինի,՝ թե ոչ, բայց պարզ է, որ Իսրայելն առաջադրել է այդ բուֆերային զոնայի ձևավորումը»,-ընդհանրացրեց Շահան Գանտահարյանը:

 

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Ինչ է քննարկել Միխայիլ Միշուստինը Իրանում Ագրարային համալսարանը տևական ժամանակ չի հրապարակում կառավարման մարմինների արձանագրությունները Ֆրանսիայում դանակահարվել է Ալիևի ընդդիմախոսը Հայաստան են ժամանել նաև Բելառուսի և Ղազախստանի վարչապետները Իրականացվում են քայլեր, այսպես կոչված, Մեծ Վերադարձի հայեցակարգը կյանքի կոչելու համար․ Վարդան Բալյան Ես ծնկի իջա ավելի քան հազար տարի այս տաճարում պահվող սուրբ մասունքների առջև․ Նիկոլայ I-ի այցը Էջմիածին ու Երևան ՍԴ-ն ուղղակի ամրագրել է, որ ՀՀ-ն հրաժարվում է Արցախյան հարցից. Գոհար Մելոյան «Հեզբոլլահ»-ը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի հյուսիսային բնակավայրերին Հեյդարի որդուն ասեք՝ «վեշմեշոկ» կապելու կարիք չկա, հանգիստ նստեք տեղներդ․․. pastinfo.am Մսխվում է համայնքային բյուջեն․ թարմ արված ասֆալտը փլուզվում է Մաhացու վրաերթ՝ Արմավիրում. հետիոտնը հիվանդանոցի ճանապարհին մաhացել է Միշուստինն աշխատանքային այցով ժամանել է Երևան Մեզ «սպանում են» մեր փողերով Խոշոր ավտովթար Երևան-Գյումրի ճանապարհին․ վիրավորների մեջ կան երեխաներ ու կանայք Տարհանում իրականացնելու անհրաժեշտություն չկա ․ Ի՞նչ իրավիճակ է տիրում Լիբանանում․ ներկայացնում է Հակոբ Բագրատունին 74 օր է՝ Սոթքի զորամասի դիրքերում հերթափոխ չի եղել․ Հրապարակ «Բանտախուց համար 6 կամ ճանապարհ դեպի Արցախ»․ Կարապետ Պողոսյանին արգելել են շփվել ԶԼՄ-ների հետ Սա նիկոլի թվի սուպերկոռուպցիան է, այն էլ՝ Փաշինյանի հայրենի Իջևանում. Ոսկան Սարգսյան «Ծանր, անորոշ ու սպասողական վիճակ է». Շահան Գանտահարյանը՝ Լիբանանում տիրող իրավիճակի մասին Եղվարդում բախվել են «Mercedes»-ը, «Volkswagen Golf»-ն ու «Opel»-ը. կան տուժածներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 30-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Իսրայելը մի քանի ամիս հետևել է Նասրուլլայի գտնվելու վայրին․ NYT Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am