Սա նիկոլի թվի սուպերկոռուպցիան է, այն էլ՝ Փաշինյանի հայրենի Իջևանում. Ոսկան Սարգսյան

Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է.

«Սուպերկոռուպցիան Նիկոլի թվին,Աղստևի հունին, Իջևանի դենդրոպարկին պատճառված միլիոնավոր դոլարների վնասի համար 3 տարում ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել, վնասի չափերը չեն ճշտվել։

2020թվականից Իջևանի գինու, կոնյակի գործարանի կողմից ապօրինի կերպով Աղստև գետի հունը փոխելու, գետի հունում երկար, մեծ բետոնե պատ կառուցելու հետևանքով դենդրոպարկը մնացել է առանց ոռոգման ջրի, ծառայգում չորացել են շուրջ 25 000 տնկիներ, 1500-ից ավելի հազվագյուտ ծառեր ու թփեր, որոնցից մոտ 250 տեսակը դենդրոպարկում արդեն վերացել է։ Հայտնի չէ, թե դրանից հետո ինչ տրամաբանությամբ բուսաբանական այգու կարգավիճակ ունեցող Իջևանի դենդրոպարկից 5,7 հեկտար տրվել է բնությանը միլիոնավոր դոլարների վնաս տված Իջևանի գինու, կոնյակի գործարանին։ 2023թ․ փետրվարի 2-ին «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն (այժմ նախկին)Լևոն Գաբրիելյանի և Իջևանի գինու, կոնյակի գործարանի միջև կնքվել է վարձակալության պայմանագիր, 5,7 հա տարածքը, որը դենդրոպարկի մաս է, հատկացվել է գինու, կոնյակի գործարանին՝ հանգստի գոտու վերածելու նպատակով։ Իջևանի գինու, կոնյակի գործարանն առանց շինթույլտվության հենապատ կառուցելու համար 2021թ․ մարտի 29-ին տուգանվել է 200 հազար դրամի չափով։ Սակայն գործարանը դրանից հետո շարունակել է կառուցապատումը, և 2021թ․ հուլիսի 14-ին երկրորդ անգամ է ենթարկվել վարչական պատասխանատվության՝ 2 միլիոն 500 հազար դրամի չափով։ 2021թ․ հոկտեմբերի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով և 290 հոդվածի 1-ին մասով քրեական վարույթ է նախաձեռնվել, սակայն որևէ մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված չէ,։ Քրեական վարույթի շրջանակներում նշանակվել է բնությանը պատճառված վնասի չափերը պարզելու համար փորձաքննություն, որը, սակայն․ անցած 3 տարում չի անցկացվել։

Սեպտեմբերի 24-ին տեղեկատվական հարցում եմ ուղարկել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, նրան ուղղելով հետևյալ հարցերը․

1․ Աղստև գետի մաս հանդիսացող ջրային հողն առանց ՀՀ ջրային կոմիտեի եզրակացության վարձակալությամբ Իջևանի գինու, կոնյակի գործարանին հանձնելու և գետի հունում ապօրինի շինարարություն կատարելու դեպքի առթիվ 2021թ․ հոկտեմբերի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով և 290 հոդվածի 1-ին մասով քրեական վարույթ է նախաձեռնվել: Անցել է գրեթե 3 տարի, այդ քրեական գործով որև մեկին մեղադրանք առաջադրվե՞լ է:

2․ Հիշյալ քրեական վարույթով քննչական մարմնի կողմից փորձաքննություն է նշանակվել, ըստ այդ փորձաքննության որքա՞ն է կազմում շրջակա միջավայրին, Աղստև գետին, Իջևանի դենդրոպարկին պատճառված վնասը։

3․ Ըստ գործող օրենսդրության՝ որքա՞ն ժամանակ կարող է շարունակվել նշված քրեական գործի քննությունը։

4․ Նշված քրեական վարույթով չի՞ խախտվել ողջամիտ ժամկետում քննություն անցկացնելու ժամկետը։ Սեպտեմբերի 26-ին ստացել եմ ՀՀ քնչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կ․ Շառոյանի ստորագրությամբ պատասխան, ուր նշված է․ «Ի պատասխան սույն թվականի սեպտեմբերի 24-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահին ուղղված հարցման, հայտնում եմ, որ Ձեր կողմից նշված քրեական վարույթը ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունից ուղարկվել է Տավուշի մարզի դատախազություն՝ նախաքննության հետագա կատարումն ըստ քննչական ենթակայության փոխանցելու հարցը քննարկելու նպատակով»։

3 տարի քննում են քրեական վարույթը, «Իջևան քաղաքի մարգարիտին»՝դենդրոպարկին միլիոնավոր դոլարների վնաս է պատճառվել, սակայն քրեական վարույթով ոչ մեղադրյալ կա, ոչ էլ պատճառված վնասի չափն է որոշվել, հիմա էլ քրեական վարույթը ըստ քննչական ենթակայության փոխանցելու հարցն են քննարկելու։ Սա նիկոլի թվի սուպերկոռուպցիան է, այն էլ՝ Նիկոլ Փաշինյանի հայրենի Իջևանում։

Լուսանկարում Նիկոլ Փաշինյանի կողքին քայլող բարձրահասակը Իջևանի գինու, կոնյակի գործարանի գլխավոր տնօրեն Էմին Եղիազարյանն է»։

Հիշեցնենք, որ դեռ 2021 թվականին Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Իջևանի դենդրոպարկի տնօրեն Մ.Սայադյանի կողմից դիմում էր ներկայացվել Վարչապետի աշխատակազմ այն մասին, որ Իջևանի դենդրոպարկի տարածքում չորանում են մի քանի տասնյակ հազվագյուտ տեսակի ծառեր, այդ թվում ՀՀ Կարմիր գրքում գրանցված, նշելով, որ ծառերի չորանալու պատճառը «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի կողմից Աղստև գետի հունի վրա իրականացվող շինարարական աշխատանքներն են, որի հետևանքով ոռոգման ջուրը դենդրոպարկ չի հասնում։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին վերահասցեագրված վերոհիշյալ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակներում իրականացված միջոցառումներով պարզվել է, որ Իջևանի դենդրոպարկի հարակից տարածքում գործունեություն իրականացնող «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ն անտառային հող հանդիսացող տարածքում իրականացրել է հողային աշխատանքներ, որի հետևանքով առաջացել է հողի դեգրադացիա, հաշվարկվել է 216.418 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 350.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Համապատասխան միջոցներ ձեռնարկելու նպատակով գրութուններ էին ուղարկվել Շրջակա միջավայրի նախարարություն և Իջևանի քաղաքապետարան։

դիտվել է 155 անգամ
Լրահոս
Ինչ է քննարկել Միխայիլ Միշուստինը Իրանում Ագրարային համալսարանը տևական ժամանակ չի հրապարակում կառավարման մարմինների արձանագրությունները Ֆրանսիայում դանակահարվել է Ալիևի ընդդիմախոսը Հայաստան են ժամանել նաև Բելառուսի և Ղազախստանի վարչապետները Իրականացվում են քայլեր, այսպես կոչված, Մեծ Վերադարձի հայեցակարգը կյանքի կոչելու համար․ Վարդան Բալյան Ես ծնկի իջա ավելի քան հազար տարի այս տաճարում պահվող սուրբ մասունքների առջև․ Նիկոլայ I-ի այցը Էջմիածին ու Երևան ՍԴ-ն ուղղակի ամրագրել է, որ ՀՀ-ն հրաժարվում է Արցախյան հարցից. Գոհար Մելոյան «Հեզբոլլահ»-ը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի հյուսիսային բնակավայրերին Հեյդարի որդուն ասեք՝ «վեշմեշոկ» կապելու կարիք չկա, հանգիստ նստեք տեղներդ․․. pastinfo.am Մսխվում է համայնքային բյուջեն․ թարմ արված ասֆալտը փլուզվում է Մաhացու վրաերթ՝ Արմավիրում. հետիոտնը հիվանդանոցի ճանապարհին մաhացել է Միշուստինն աշխատանքային այցով ժամանել է Երևան Մեզ «սպանում են» մեր փողերով Խոշոր ավտովթար Երևան-Գյումրի ճանապարհին․ վիրավորների մեջ կան երեխաներ ու կանայք Տարհանում իրականացնելու անհրաժեշտություն չկա ․ Ի՞նչ իրավիճակ է տիրում Լիբանանում․ ներկայացնում է Հակոբ Բագրատունին 74 օր է՝ Սոթքի զորամասի դիրքերում հերթափոխ չի եղել․ Հրապարակ «Բանտախուց համար 6 կամ ճանապարհ դեպի Արցախ»․ Կարապետ Պողոսյանին արգելել են շփվել ԶԼՄ-ների հետ Սա նիկոլի թվի սուպերկոռուպցիան է, այն էլ՝ Փաշինյանի հայրենի Իջևանում. Ոսկան Սարգսյան «Ծանր, անորոշ ու սպասողական վիճակ է». Շահան Գանտահարյանը՝ Լիբանանում տիրող իրավիճակի մասին Եղվարդում բախվել են «Mercedes»-ը, «Volkswagen Golf»-ն ու «Opel»-ը. կան տուժածներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 30-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Իսրայելը մի քանի ամիս հետևել է Նասրուլլայի գտնվելու վայրին․ NYT Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am