«Բանտախուց համար 6 կամ ճանապարհ դեպի Արցախ»․ Կարապետ Պողոսյանին արգելել են շփվել ԶԼՄ-ների հետ

MediaHub

Գյումրեցի ընդդիմադիր գործիչ, իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի տնային կալանքը դատարանի որոշմամբ փոփոխվեց վարչական հսկողության՝ ևս մեկ միլիոն ՀՀ դրամ գրավի ավելացմամբ։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Պողոսյանի կինը՝ Անգին Մալխասյանը, նշելով, որ հիմնական սահմանափակումը, որ կիրառեց դատարանը, այն է, որ ընդդիմադիր գործչին սոցիալական ցանցերով արգելվեց բոլոր տեսակի հրապարակումներ կատարելը։

«Սեպտեմբերի 24-ի նիստին դատավորը, մեկնաբանելով իր կողմից հրապարակած որոշումը, հայտարարեց, որ Կարապետն իրավունք չունի նաև որևէ լրատվական միջոցի հարցազրույց տալ։ Հետևաբար, միանշանակ կարող ենք պնդել, որ ամուսնուս նկատմամբ տեղի ունեցածն ամբողջապես քաղաքական հետապնդում է։ Այսինքն, նրան դատում են ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման համար, որտեղ չկան հայհոյանքներ, կան կոպիտ բառեր, որոնք վերցված են օրվա կառավարիչների բառամթերքից, և երկրորդ, փաստացի նրան այս ամիսներին պատժեցին՝ սկզբում ազատազրկելով, իսկ հիմա խոսքի իր իրավունքն արտահայտելու հնարավորությունից զրկելով»,- նշեց նա։

Վարչական հսկողության մասին որևէ ժամկետներ չկան։ Պողոսյանի կինը վստահ է, որ իշխանությունները հնարավորինս փորձելու են երկար պահել այդ սահմանափակումները։

«Կարապետը այն ընդդիմադիրներից է, ով 2018-ից սկսած անզիջում կռիվ է տվել իշխանազավթիչների դեմ և երբեք, թեկուզ ընդդիմադիր դիրքերից, չի սպասարկել նրանց օրակարգը։ Մի փոքր գաղտնիք բացեմ. նա միշտ ասում է, որ Փաշինյանը սիրում է, որ իրեն հայհոյում են, կարևորը, որ հայհոյեն հենց Նիկոլի օրակարգով, իսկ երբ խոսում են կամ քննադատում են այդ օրակարգից դուրս, դա նրան հասցնում է հոգեկան նոպայի։ Կարապետի նկատմամբ իշխանական վրեժխնդրությունը պայմանավորված էր հենց այդ հանգամանքով, որ թուրքական ամենամեծ՝ երկրորդ արարի ժամանակ ավելի քիչ հարվածներ հասցվեն կառավարչին»։

Անգին Մալխասյանը նաև ընդգծեց, որ այդքանով հանդերձ ո՛չ կալանքը, ո՛չ սահմանափակումները որևէ կերպ չեն կարող կոտրել մի մարդու, ում համար հայրենիքից թանկ ոչինչ չկա։

«Նա ապրում է միմիայն Արցախի վերաազատագրման երազանքով։ Այժմ Կարապետը փորձում է ավարտին հասցնել «Բանտախուց համար 6 կամ ճանապարհ դեպի Արցախ» գիրքը, որը սկսել է գրել ազատազրկման ժամանակ։ Բացի ներկա իրադարձություններից, գրքում խոսում է ապագայի՝ Արցախ վերադառնալու ծրագրերից»,- հավելեց մեր զրուցակիցը։

Հունան Թադևոսյան

դիտվել է 236 անգամ
Լրահոս
Ինչ է քննարկել Միխայիլ Միշուստինը Իրանում Ագրարային համալսարանը տևական ժամանակ չի հրապարակում կառավարման մարմինների արձանագրությունները Ֆրանսիայում դանակահարվել է Ալիևի ընդդիմախոսը Հայաստան են ժամանել նաև Բելառուսի և Ղազախստանի վարչապետները Իրականացվում են քայլեր, այսպես կոչված, Մեծ Վերադարձի հայեցակարգը կյանքի կոչելու համար․ Վարդան Բալյան Ես ծնկի իջա ավելի քան հազար տարի այս տաճարում պահվող սուրբ մասունքների առջև․ Նիկոլայ I-ի այցը Էջմիածին ու Երևան ՍԴ-ն ուղղակի ամրագրել է, որ ՀՀ-ն հրաժարվում է Արցախյան հարցից. Գոհար Մելոյան «Հեզբոլլահ»-ը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի հյուսիսային բնակավայրերին Հեյդարի որդուն ասեք՝ «վեշմեշոկ» կապելու կարիք չկա, հանգիստ նստեք տեղներդ․․. pastinfo.am Մսխվում է համայնքային բյուջեն․ թարմ արված ասֆալտը փլուզվում է Մաhացու վրաերթ՝ Արմավիրում. հետիոտնը հիվանդանոցի ճանապարհին մաhացել է Միշուստինն աշխատանքային այցով ժամանել է Երևան Մեզ «սպանում են» մեր փողերով Խոշոր ավտովթար Երևան-Գյումրի ճանապարհին․ վիրավորների մեջ կան երեխաներ ու կանայք Տարհանում իրականացնելու անհրաժեշտություն չկա ․ Ի՞նչ իրավիճակ է տիրում Լիբանանում․ ներկայացնում է Հակոբ Բագրատունին 74 օր է՝ Սոթքի զորամասի դիրքերում հերթափոխ չի եղել․ Հրապարակ «Բանտախուց համար 6 կամ ճանապարհ դեպի Արցախ»․ Կարապետ Պողոսյանին արգելել են շփվել ԶԼՄ-ների հետ Սա նիկոլի թվի սուպերկոռուպցիան է, այն էլ՝ Փաշինյանի հայրենի Իջևանում. Ոսկան Սարգսյան «Ծանր, անորոշ ու սպասողական վիճակ է». Շահան Գանտահարյանը՝ Լիբանանում տիրող իրավիճակի մասին Եղվարդում բախվել են «Mercedes»-ը, «Volkswagen Golf»-ն ու «Opel»-ը. կան տուժածներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 30-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Իսրայելը մի քանի ամիս հետևել է Նասրուլլայի գտնվելու վայրին․ NYT Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am