Լիբանանի հարավից փախստականների հոսք կա դեպի Սիրիա. Յակուբյան

Լիբանանում պետությունը չի գործում, կարելի է ասել անդամալույծ է, եւ ժողովուրդը շատ ծանր կացության մեջ է։ Իրավիճակը շատ խառն է, անորոշ, - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Միջին Արևելքի ՀՅԴ Հայ դատի գրասենյակի պատասխանատու Վերա Յակուբյանը։

Նրա փոխանցմամբ՝ Բեյրութի հարավային արվարձանները, Հարավային Լիբանանը ծանր ռմբակոծությունների տակ են, մեծ թվով փախստականներ տեղափոխվում են դեպի Բեյրութի ավելի ապահով շրջաններ և կա գաղթականների հոսք դեպի Սիրիա։ Հատկապես մեծ է հոսքը Բեքքա շրջանից։ Սիրիա գնացող փախստականների թվում առայժմ հայեր չկան։ Ըստ Յակուբյանի՝ ռմբակոծվող շրջաններում հայեր չեն ապրում։

Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա շիա համայնքի ներկայացուցիչները բնակվում են Բեյրութի հարավում, «Հեզբոլլահի» կենտրոնները եւս գտնվում են հարավում եւ Բեքքայում եւ հենց այդ ուղղությունն էլ թիրախավորում է Իսրայելը։

«Բայց եթե ապահով շրջանում ենք, դա չի նշանակում, որ այդ իրավիճակը չի ազդել Լիբանանի ողջ տարածքի վրա։ Երկրում եռօրյա սուգ է՝ կապված անցյալ շաբաթ տեղի ունեցած «Հեզբոլլահի» առաջին դեմքերի ու ղեկավարի սպանության հետ, դրանից ելնելով է նաև չափազանց անորոշ է իրավիճակը ու սպասողական»,- ասաց մեր զրուցակիցը։
Եթե սգո օրերին պետական հիմնարկները փակվում են, ապա, իրավիճակից ելնելով, դպրոցներն ու համալսարաններն արդեն իսկ փակ էին։ Չեն գործում նաև հայկական դպրոցներն ու համալսարանը։ Երկրի տնտեսությունը կաթվածահար է, մինչ այդ էլ ծանր էր տնտեսական վիճակը, սակայն, 2023թվականի վերջերին, ինչպես նշեց Վ. Յակուբյանը, որոշակի ակտիվություն էր նկատվել, սակայն հիմա լրիվ կանգ է առել։ Որոշ շուկաներ, որոնք համեմատաբար ապահով շրջաններում են, աշխատում են, բայց դրանք շատ չեն , ինչ վերաբերում է քաղաքի հարավային մասում գտվող հիմնարկներին, շուկաներին, ապա բոլորը փակ են։

Ստեղծված պայմաններում պետությունը չի հասցնում օգնել բնակիչներին, ներքին փախստականներին եւ միություններ կան, որոնք փորձում են անելանելի վիճակում հայտնվածների կարիքները հոգալ։ Քրիստոնյա արաբների որոշ համայնքների գյուղերում եկեղեցիների են բացվել՝ գաղթականներին ընդունելու համար։ Սյունի համայնքները ևս օգնում են շիա արաբներին։ Ինչ վերաբերում է հայ համայնքին, ապա մեծ թվով փախստականներ հայկական թաղամասերդեռեւս չեն գալիս, միայն որոշ շիա ընտանիքներ գալիս են իիրենց հարազատները տները։

Փախստականներն առայժմ տեղավորվում են Լիբանանի դպրոցներում։ Պարզ չէ, թե երբ դպրոցները կբացվեն, դեպքերի զարգացումներից է կախված. Միջին Արևելքում ՀՅԴ Հայ դատի գրասենյակի պատասխանատու Վերա Յակուբյանի արձանագրմամբ՝ իրավիճակը շատ խառն է՝ մի կողմից իրադարձությունները կարող են դրամատիկ ընթացք ստանալ, մյուս կողմից՝ ամեն վայրկյան հնարավոր են բանակցություններ սկսվեն։

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Ինչ է քննարկել Միխայիլ Միշուստինը Իրանում Ագրարային համալսարանը տևական ժամանակ չի հրապարակում կառավարման մարմինների արձանագրությունները Ֆրանսիայում դանակահարվել է Ալիևի ընդդիմախոսը Հայաստան են ժամանել նաև Բելառուսի և Ղազախստանի վարչապետները Իրականացվում են քայլեր, այսպես կոչված, Մեծ Վերադարձի հայեցակարգը կյանքի կոչելու համար․ Վարդան Բալյան Ես ծնկի իջա ավելի քան հազար տարի այս տաճարում պահվող սուրբ մասունքների առջև․ Նիկոլայ I-ի այցը Էջմիածին ու Երևան ՍԴ-ն ուղղակի ամրագրել է, որ ՀՀ-ն հրաժարվում է Արցախյան հարցից. Գոհար Մելոյան «Հեզբոլլահ»-ը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի հյուսիսային բնակավայրերին Հեյդարի որդուն ասեք՝ «վեշմեշոկ» կապելու կարիք չկա, հանգիստ նստեք տեղներդ․․. pastinfo.am Մսխվում է համայնքային բյուջեն․ թարմ արված ասֆալտը փլուզվում է Մաhացու վրաերթ՝ Արմավիրում. հետիոտնը հիվանդանոցի ճանապարհին մաhացել է Միշուստինն աշխատանքային այցով ժամանել է Երևան Մեզ «սպանում են» մեր փողերով Խոշոր ավտովթար Երևան-Գյումրի ճանապարհին․ վիրավորների մեջ կան երեխաներ ու կանայք Տարհանում իրականացնելու անհրաժեշտություն չկա ․ Ի՞նչ իրավիճակ է տիրում Լիբանանում․ ներկայացնում է Հակոբ Բագրատունին 74 օր է՝ Սոթքի զորամասի դիրքերում հերթափոխ չի եղել․ Հրապարակ «Բանտախուց համար 6 կամ ճանապարհ դեպի Արցախ»․ Կարապետ Պողոսյանին արգելել են շփվել ԶԼՄ-ների հետ Սա նիկոլի թվի սուպերկոռուպցիան է, այն էլ՝ Փաշինյանի հայրենի Իջևանում. Ոսկան Սարգսյան «Ծանր, անորոշ ու սպասողական վիճակ է». Շահան Գանտահարյանը՝ Լիբանանում տիրող իրավիճակի մասին Եղվարդում բախվել են «Mercedes»-ը, «Volkswagen Golf»-ն ու «Opel»-ը. կան տուժածներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 30-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Իսրայելը մի քանի ամիս հետևել է Նասրուլլայի գտնվելու վայրին․ NYT Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am