Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի վիճահարույց թեմայով անգամ պետք է աշխատել ռուս ընկերների հետ. Իրանի փոխնախագահ
Իրանը մտադիր է լրջորեն ամրապնդել հարաբերությունները Ռուսաստանի հետ և լուծել վիճելի հարցերը միմյանց հետ համագործակցելով, հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը։ Այս մասին նշում է Риа Новости-ն։
«Իրանի նոր կառավարությունը լրջորեն մտադիր է ամրապնդել մեր հարաբերությունները Ռուսասատանի հետ», - ասել է փոխնախագահը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ բանակցությունների ժամանակ։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունը Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։
«Մենք ընդգծում ենք, որ անհրաժեշտ է ամրապնդել տարածաշրջանային համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ, որը մեր բարեկամն է։
Նույնիսկ այնպիսի վիճահարույց թեմաներով, ինչպիսին է... Զանգեզուրի տրանսպորտային միջանցքը, պետք է աշխատել ռուս ընկերների հետ։
Մենք ընդգծում ենք, որ սահմանի ցանկացած փոփոխություն կբերի անկայունության և ճանապարհ կհարթի ոչ տարածաշրջանային տերությունների չարաշահումների համար»,- ասել է Արեֆը։
Աղբյուր` Փաստինֆո