Ադրբեջանական զինշքերթ, հայկական կեցցե՛ հեծանվաերթ. Դավիթ Կարապետյան

Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ադրբեջանական զինշքերթ, հայկական կեցցե՛ հեծանվաերթ…

Օրեր առաջ Բաքվում կայացավ «ADEX 2024» հինգերորդ հոբելյանական միջազգային պաշտպանական ցուցահանդեսը:

Մի շարք երկրների ռազմական ներկայացուցիչներ ու Ադրբեջանում հավատարմագրված ռազմական կցորդներ ներկա գտնվեցին միջոցառմանը:

Թուրքիայի ամբողջ ռազմական ղեկավարությունը՝ պաշտպանության նախարարի և ԳՇ պետի գլխավորությամբ, ևս ժամանել էին Ադրբեջան:

Ցուցահանդեսին Բաքուն ներկայացրել էր իր արագ տեխնոլոգիական զարգացումը և աճող պաշտպանական ներուժը:

Մասնավորապես՝ ադրբեջանական արտադրության «Զանգեզուր» և «DT-101 VTOL» անվանումներով անօդաչու թռչող սարքերը, «Թուրան-1» ինքնաձիգը, ինչպես նաև գնդացիրի 3 նոր տեսակ։

Ներկայացվել է նաև Իսպանիայի և Ադրբեջանի համատեղ ստեղծած միափող, 30 մմ տրամաչափ ունեցող հրանոթը, որը թիրախը կարող է խոցել 8֊13 կմ տարածության վրա։

Մի քանի օր առաջ Ադրբեջանը Թուրքիայից գնել է «ASELFLIR-500 EO» էլեկտրաօպտիկական հետախուզության, դիտարկման և նշանառության համակարգեր և փոքր տրամագծի «TOLUN» ռումբեր:

Այս համակարգերն օգտագործվում են հիմնականում «Bayraktar AKINCI» անօդաչու թռչող սարքերում:

Այս պահին բանակցություններ են ընթանում Թուրքիայի «ԱՍԵԼՍԱՆ» ընկերության կողմից արտադրված «ՀԵՐԻՔՍ» ԱԹՍ նախազգուշացման համակարգերի համատեղ ստեղծման շուրջ։

Այս մասին պաշտոնապես հաղորդվել է ցուցահանդեսի ընթացքում։

Հաղորդվում է նաև այն, որ այս համակարգերն այս պահին տեղակայված են Քարվաճառի շրջանում՝ 3300 մետր բարձրության վրա և արդեն իսկ շահագործվում են։

Այս համակարգերն ունակ են արագ փոխանցել ռադիոլոկացիոն տվյալները հրամանատարական կետ, հայտնաբերել թիրախները, հետևել զորքերի շարժին, ինտեգրվել տարբեր տեսակի ռադիոլոկացիոն համակարգերի հետ և աշխատել ակտիվ ռեժիմով։

Կա հստակ ինֆորմացիա, որ սեպտեմբերի 24-25-ին, Ադրբեջանի զինամթերք տեղափոխող «Silk Way Airlines» ընկերության ինքնաթիռը թռիչքներ է իրականացրել Անկարա և հետ:

Առաջին խմբաքանակի զինտեխնիկան արդեն իսկ Ադրբեջանում է:

Հիմնական մատակարարումները պետք է սկսվեն 2025թ-ից:

Այս օրերին Ադրբեջանի և Իսրայելի միջև նաև ռազմական արդյունաբերության ոլորտում ռազմավարական փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել, որի շրջանակներում, բացի սպառազինության առևտրային գործարքից, նախատեսվում է համատեղ ռազմատեխիկայի արտադրության մեկնարկը:

Բաքվի և Հռոմի միջև էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնման արդյունքում Ադրբեջանն Իտալիայից «C-27J» տեսակի ռազմատրանսպորտային օդանավեր է ձեռք բերել:

Ադրբեջանի ռազմաօդային ուժերը համալրվել են նաև պակիստանյան արտադրության «PAC JF-17 Thunder Block 3» գերժամանակակից, բազմաֆունկցիոնալ կործանիչ-ռմբակոծիչներով, որոնք լիովին փոխում են Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև ռազմական ուժերի հավասարակշռությունը (ռազմական բալանսը):

Այս կործանիչներով օդային գերակայությունն արդեն իսկ Ադրբեջանինն է:

Պակիստանից գնված «JF17» կործանիչներն արդեն իսկ թչիչքներ են իրականացնում Ադրբեջանի երկնքում։

«JF17»-երը համալրված են լինելու նախապես հարմարեցված թուրքական արտադրության գերժամանակակից «ASELPOD» օպտիկաէլետրոնային հայտնաբերման, տեղորոշման և լազերային ուղղորդման համակարգերով:

Բացի սպառազինության ու ռազմատեխնիկայի սեփական արտադրությունից ու ներմուծումներից, Ադրբեջանն այս պահին ակտիվ զբաղված է Հայաստանի սահմանագծի ողջ երկայնքով ամրացված հենակետեր կառուցելով:

Ըստ արբանյակային լուսանկարների, որտեղ հստակ երևում է ամրաշինական ու ինժեներական աշխատանքները, պարզ է դառնում, որ ամրացված դիրքերը / հենակետերը տեղակայված են ոչ թե առաջնագծում, այլ «երկրորդ գծում»:

Շինարարական աշխատանքներն ավելի մեծ թափով իրականացվում են Ջերմուկի, Խնածախի ու Սոթքի ուղղությամբ:

Թե ինչպիսի մարտավարաստրատեգիական ու պաշտպանական կարևություն, բնույթ ու ֆունկցիոնալություն ունի այս նախաձեռնությունը և թե ինչպես է փոխում բոլոր պատկերացումները ցամաքային, լեռնա-լանդշաֆտային ու դաշտավայրային պայմաններում սահմանային վերահսկողության գործառույթների տեսանկյունից՝ պարզապես կլռեմ:

Ինչևէ, չենք զարմանում:

Զուգահեռ իրականության մեջ, մենք խաղաղությամբ ու բարի կամքով ենք թարմացնում մեր արսենալը, հումանիզմն ու թշնամա-հարևանասիրությունն է մեր զենքը:

Մեր բաստիոնի ասպետը խաղաղություն է քարոզում, իսկ ավելի ճիշտ՝ մուրում, ՄԱԿ-ի ամբիոնից Լեոպոլդի պես՝ «ребята, давайте жить дружно!» հեքիաթներ է պատմում, ծափիկներ լսում:

Հետո Էրդողանին հյուր է գնում, խնդրում, որ վերջինս անձամբ միջնորդի ու համոզի, որ Ալիևը խաղաղության պայմանագիրը ստորագրի:

Բայց արի ու տես, կիրթ ու կառուցողական կոլեգադ այսօր կասի՝ Սահմանադրությունդ փոխի ու դեմիլիտարիզացվի (զինաթափվի),

Մինսկի խումբը լուծարի, անկլավները հանձնի, վտարանդիներիս դիմավորի, կոնտրիբյուցիա ու ռեպարացիա վճարի, Զանգեզուր բացի՝ ստորագրությունս ստացի:

Դե իսկ ոչ վաղ անցյալում թունդ նժդեհական, ոչմիթիզականը, կապիտուլյացիայից հետո՝ հլու-հնազանդ կամակատարը, ՄԱԿ-ի ամբիոնից կհայտարարի, որ պատրաստ է պահանջը բավարարի՝ Սահմանադրություն փոխի:

Այս տեմբերով վաղն էլ՝ «խաղաղության համար ի՞նչ զենք, ի՞նչ բանակ» լոզունգով երկրի ամբողջական զինաթափումը կապահովի:

Մեզ էլ կհամոզի, թե բանակ մեզ պետք չի, պետության համար ծախս է քառակի:

Համ էլ երեխան ինչու 2 տարով տուն տեղից կտրվի, գնա հեռու, ձնոտ սարերի գլխին ծառայի, միամիտ էլ՝ զոհվի:

Ձեռքի հետ էլ կփիլիսոփայի, թե՝ խաղաղությունն է որ անվտանգություն կերաշխավորի:

Դե արի ու այս մակերեսայինին բացատրի, որ անվտանգության մի երաշխիք կա՝ հզոր բանակ, որ եթե ուզում ես խաղաղություն՝ պատրաստվիր պատերազմի:

Իսկ մինչ այդ՝ պտտում ենք պատմության անիվը, կեցցե՛ հեծանիվը,

ապրի՛ հարկ վճարողը, վայ չուզող-գանգատվողը…»:

դիտվել է 91 անգամ
Լրահոս
Երևան այցից մեկ օր առաջ ՌԴ վարչապետը մեկնել է Թեհրան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլն Էրդողանին թաքուն նվեր է փոխանցել․ Հայկ Նահապետյան (video) Հազբոլլահը 8000 հրթիռ է արձակել, սակայն․․․․ փորձագետ (video) Սասուն Միքայելյանը բացահայտեց 44-օրյայի իրենց դավաճանությունը (video) «Ազատություն ռադիոկայանը ցեղասպանների ինկուբատոր է»․ Հովհաննես Իշխանյան (video) Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի վիճահարույց թեմայով անգամ պետք է աշխատել ռուս ընկերների հետ. Իրանի փոխնախագահ Ադրբեջանական զինշքերթ, հայկական կեցցե՛ հեծանվաերթ. Դավիթ Կարապետյան Վարորդը փորձել էր 10 հազար դրամով կաշառել պարեկներին. Նա ձերբակալվել է Եկեղեցին ու քաղաքականությունը 18-րդ դարից տարբեր ճանապարհներով են ընթանում. Դանիելյան Իրանի ԱԳՆ-ն սպառնացել է Իսրայելին՝ նաև շեշտելով, որ Թեհրանը պատերազմի չի ձգտում Արցախի մասին ֆիլմը չի գնա Օսկար․ ինչի՞ց են ՔՊ-ում «ընկնավորվել»․ Հովհաննես Իշխանյան (video) Լիբանանից 100 000 փախստական է անցել Սիրիա. ՄԱԿ «Պատմության միտումնավոր ջնջում». NOS-ի հոդվածը՝ Արցախում մշակութային ժառանգության ոչնչացման մասին Սամվել Կարապետյանը կբռնի Իվանաշվիլու ճանապարհը․․․ (video) Երևանի քաղաքապետարանը նույնիսկ իր քթի տակ չի տեսնում հետիոների հարամար նախատեսված անցուղու խնդիրները Հայաստանի իշխանությունները մեզ առաջարկում են անասունի վարքագիծ. Գեղամ Ստեփանյան Դատավոր Արտուշ Գաբրիելյանի վերջին հույսն իր մատուցած ծառայություններն են․ 168․am Ես կարդացել եմ՝ ՍԴ-ում է ամենասարսափելի փաստաթուղթը․ էս կապիտուլյացիան մի ձև կարող ենք կանգնեցնել (video) Մոսկվայի դատարանը կալանք է դրել գործարար Լև Մարտիրոսյանի` ավելի քան 50 միլիոն ռուբլի արժողությամբ գույքի վրա #ՈՒՂԻՂ․ Կաթողիկոսի քայլը․ «ՔՊ-ում հավերժ էկզորցիսմ»․ Հովհաննես Իշխանյան (video) Էրիկ Էսրայիլյանը որպես համահիմնադիր միանում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը Համոզված եմ՝ վերադառնալու ենք Արևմտյան Ադրբեջան. Ալիևը նորից է սպառնում Ինչու Փաշինյանը արհամարեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունը. Սուրեն Սարգսյան Վթար Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհին. կան տուժածներ Իսրայելի ավիահարվածի հետևանքով զոհվել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի եղբայրը. ԶԼՄ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 30-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Իսրայելը մի քանի ամիս հետևել է Նասրուլլայի գտնվելու վայրին․ NYT Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Մանվելյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am