Գրկեց զավակներին, հետո գրկեց զենքն ու գնաց Արցախ…

Հեղինակ՝ 44-օրյա պատերազմի մասնակից Նարեկ Վարդանյան

«Աշխատել սկսել եմ փոքր տարիքից, հայրս առողջական խնդիրներ ուներ, տան հոգսը թեթևացնում էի։ Ժամկետային ծառայության ժամանակ արդեն ֆիզիկապես ուժեղ ու ծանր աշխատանքից կոփվել էի: Հրամանատարների աչքից էլ չվրիպեց իմ լավ կրակելը: Դիպուկահար դարձա: Չնայած կրկնակի վիրավորմանն ու բուժման երկարատև ընթացքին Գարիկն այսօր էլ ամուր մկաններ ունի։ Վերելակից չի օգտվում՝ աստիճանները որպես մարզանք դիտարկելով։ Այս մասին հայտնում է Զինվորի տունը։

«ժամկետային ծառայությունը ավարտելուց հետո Ռուսաստան աշխատելու էի գնում։ Հետո հայրս մահացավ, որպեսզի մաման մենակ չմնա էլ Ռուսաստան չգնացի, ընդունվեցի պայմանագրային ծառայության՝ որպես դիպուկահար»։

Հետագայում նաև դիպուկահարների դպրոցում ամրապնդեց գիտելիքները և բոլոր բանակային մրցույթներին ու զորավարժություններին լավ արդյունքներ գրանցեց ու պատվոգրերի արժանացավ։ Անընդհատ կատարելագործվում էր ու մի օր ասացին, որ հայրենիքն իր կարիքն ունի։ Գրկեց զավակներին, հետո գրկեց զենքն ու Արցախ գնաց։ «Հայրենասիրությունը հանուն վեհ նպատակի ինքդ քեզ զոհելու կարողությունն ա ու ուժեղ ցավերով աշխատանքի գնալը՝ հանուն ընտանիքիդ»,- ասում ա Գարիկը։ Պատերազմի առաջին օրերից Ջաբրայիլում ու Կուբաթլույում ա կռվել։

«Զենքը դրել, դիրքավորվել էի: Ամեն նշանակակետին խփելիս բարձր գոռում էի: Մեկ էլ ինձ խփեցին, միանգամից ձախ կողմս թուլացավ, բայց դեռ կարող էի կռվել, շատ չէի վնասվել, շարունակեցի կռվել: Քիչ հետո մեր մյուս ընկերը՝ Գեղամը վիրավորվեց, ես մոռացա ցավերս՝ ընկերոջս օգնել էր պետք, դուրս եկա մոտեցա օգնելու ու թշնամու դիպուկահարը ինձ նորից խփեց»։ Հետո բազմաթիվ վիրահատություններ, ձեռքի ամպուտացիա և մինչ օրս վերականգնողական բուժում Զինվորի տանը: Զալում պարապում ա Գարիկը: Կինեզիստը ծանրոցները կապել ա ոտքերին, գլանի հրելով ոտքերն ու կոնքերը ձգող վարժություններ ա անում. «Հենց դուրս գրվեցի հաջորդ օրը գործի եմ գնալու, դրա համար ձգվել ա պետք», երբ մոտենում եմ ասում ա Գարիկը:

Գարիկը առավոտ զարթնում երեխաներին դպրոց ու մանկապարտեզ ա տանում, ինքը գնում աշխատանքի՝ փայտերի ու գերանների վաճառակետում ՝ որպես վաճառող։

դիտվել է 146 անգամ
Լրահոս
Երևան այցից մեկ օր առաջ ՌԴ վարչապետը մեկնել է Թեհրան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլն Էրդողանին թաքուն նվեր է փոխանցել․ Հայկ Նահապետյան (video) Հազբոլլահը 8000 հրթիռ է արձակել, սակայն․․․․ փորձագետ (video) Սասուն Միքայելյանը բացահայտեց 44-օրյայի իրենց դավաճանությունը (video) «Ազատություն ռադիոկայանը ցեղասպանների ինկուբատոր է»․ Հովհաննես Իշխանյան (video) Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի վիճահարույց թեմայով անգամ պետք է աշխատել ռուս ընկերների հետ. Իրանի փոխնախագահ Ադրբեջանական զինշքերթ, հայկական կեցցե՛ հեծանվաերթ. Դավիթ Կարապետյան Վարորդը փորձել էր 10 հազար դրամով կաշառել պարեկներին. Նա ձերբակալվել է Եկեղեցին ու քաղաքականությունը 18-րդ դարից տարբեր ճանապարհներով են ընթանում. Դանիելյան Իրանի ԱԳՆ-ն սպառնացել է Իսրայելին՝ նաև շեշտելով, որ Թեհրանը պատերազմի չի ձգտում Արցախի մասին ֆիլմը չի գնա Օսկար․ ինչի՞ց են ՔՊ-ում «ընկնավորվել»․ Հովհաննես Իշխանյան (video) Լիբանանից 100 000 փախստական է անցել Սիրիա. ՄԱԿ «Պատմության միտումնավոր ջնջում». NOS-ի հոդվածը՝ Արցախում մշակութային ժառանգության ոչնչացման մասին Սամվել Կարապետյանը կբռնի Իվանաշվիլու ճանապարհը․․․ (video) Երևանի քաղաքապետարանը նույնիսկ իր քթի տակ չի տեսնում հետիոների հարամար նախատեսված անցուղու խնդիրները Հայաստանի իշխանությունները մեզ առաջարկում են անասունի վարքագիծ. Գեղամ Ստեփանյան Դատավոր Արտուշ Գաբրիելյանի վերջին հույսն իր մատուցած ծառայություններն են․ 168․am Ես կարդացել եմ՝ ՍԴ-ում է ամենասարսափելի փաստաթուղթը․ էս կապիտուլյացիան մի ձև կարող ենք կանգնեցնել (video) Մոսկվայի դատարանը կալանք է դրել գործարար Լև Մարտիրոսյանի` ավելի քան 50 միլիոն ռուբլի արժողությամբ գույքի վրա #ՈՒՂԻՂ․ Կաթողիկոսի քայլը․ «ՔՊ-ում հավերժ էկզորցիսմ»․ Հովհաննես Իշխանյան (video) Էրիկ Էսրայիլյանը որպես համահիմնադիր միանում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը Համոզված եմ՝ վերադառնալու ենք Արևմտյան Ադրբեջան. Ալիևը նորից է սպառնում Ինչու Փաշինյանը արհամարեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունը. Սուրեն Սարգսյան Վթար Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհին. կան տուժածներ Իսրայելի ավիահարվածի հետևանքով զոհվել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի եղբայրը. ԶԼՄ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 30-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Իսրայելը մի քանի ամիս հետևել է Նասրուլլայի գտնվելու վայրին․ NYT Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Մանվելյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am