Սևակի փողոցում համատիրության նախագահի մասնակցությամբ խուլիգանության դեպքի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեն տեղակացրել էր, որ 2024 թվականի փետրվարի 24-ին ստացվել է համատիրության նախագահ Կ. Զ․-ի հաղորդումն այն մասին, որ ժամը 17:00-ի սահմաններում, Պ. Սևակ փողոցի 8/1 շենքի բակում դիտողություն է արել Պ. Սևակ փողոցի 8 շենքի մի բնակչի, և առաջացած վիճաբանության ժամանակ այդ բնակչի եղբայրն իր մոտ եղած գազային ատրճանակով կրակել է իր ուղղությամբ, ապա դանակով հարվածել է իր ձախ ուսին` պատճառելով վնասվածք: Դրանից հետո ինքն, ինքնապաշտպանության նպատակով, իրեն պատկանող գազային ատրճանակով կրակել է օդ:

Հաջորդ օրը ստացվել Ա. Ա․-ի հաղորդումն այն մասին, որ Պ. Սևակ փողոցի 8/1 հասցեի դիմաց իր եղբոր որդիներ Խ. և Տ. Ա․-երի հետ, վիճաբանել են համատիրության նախագահ Կ․Զ․-ի հետ, որի ընթացքում վերջինս մի քանի անգամ հարվածներ է հասցրել իր դեմքին` պատճառելով մարմնական վնասվածք, բացի այդ իր մոտ եղած ատրճանակը պահել է իր վրա:

Այս հաղորդումների առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև առանձին՝ 195-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է 2 քրեական վարույթ, որոնք միացվել են։

Կատարված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ նշված միջադեպի ժամանակ համատիրության նախագահը ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ դիտողություն է արել նույն թաղամասի բնակիչ Տ. Ա․-ին, որի հետ կապված պարզաբանումները հետագայում շարունակվել են նշված շենքի ավտոկայանատեղիում, ինչը վերածվել է վիճաբանության: Տեղի ունեցածի մասին Տ. Ա․-ն տեղեկացրել է իր եղբորը՝ Խ. Ա․-ին և հորեղբորը՝ Ա. Ա․-ին։ Նախապես պայմանավորվածության համաձայն՝ վերջիններս նշված շենքի բակում հանդիպել են Կ. Զ․-ին և այլ անձանց: Կողմերի միջև առաջացել է ծեծկռտուք, որի ժամանակ Կ. Զ․-ն, ինքնությունները չպարզված մյուս անձանց հետ, խմբի կազմում, փոխլրացնելով միմյանց գործողությունները՝ Ա., Խ., և Տ. Ա-երին հարվածներ են հասցրել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այդ ընթացքում Կ. Զ․-ն, շրջապատի մոտ իր ենթադրյալ առավելությունը ցուցադրելու նպատակով, անտեսելով մոտակայքում բնակելի շենքերի առկայությունը, հասարակության նկատմամբ դրսևորելով անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ արհամարհական վերաբերմունք՝ շարունակ հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, անպարկեշտ արտահայտություններ և իր մոտ գտնվող գազային ատրճանակով առնվազն երկու անգամ օդ կրակել՝ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ խախտելով մարդկանց անդորրը:

Մյուս կողմից Խ․Ա․-ն, զենքի գործադրմամբ հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով՝ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, մարդկանց անդորրը խախտելով, ևս կատարել է խուլիգանություն, որի ընթացքում դանակով հարվածել է Կ. Զ․-ի ձախ թիկնային շրջանին՝ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ:

Ձեռք բերված բավարար փաստերի համակցության հիման վրա Կ. Զ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (երկու դրվագ) և 297-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ Խ. Ա․-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Խուլիգանական արարքների մասնակից մյուս անձանց մասով նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 83 անգամ
Լրահոս
Եկեղեցուն թիրախավորած ԿԳՄՍ նախարարն ի՞նչու է մասնակցում Մայր տաճարի օծմանը (video) Աննա՛, կողքիդ պատվարժան տիկիններ կան, մեկ-մեկ նայիր․․․ (video) Նիկոլին չթվա՛, որ կարող է այդ մարդկանց խաբել․ Սամվել Նիկոյան (video) Վեհափառը Նիկոլին ասաց՝ կգա՛ս, կնստե՛ս խելոք ու․․․ Անժելա Թովմասյան (video) Էրդողանը Նիկոլին նայում էր այնպես, ինչպես` թուրքը խոզի մսին (video) «Համահայկական ճակատ» շարժման կողմից ստեղծված Ազգային Հպարտության Տրիբունալը որոշում է հրապարակել (video) Երևանում տղամարդը պերֆերատորով հողային քանդման աշխատանքներ կատարելիս բախվել է էլեկտրալարին. նրան այրվածքներով տեղափոխել են Այրվածքաբանության ազգային կենտրոն Բայդենի կազմակերպած ընդունելությանը չեն մասնակցել ո՛չ Փաշինյանը, ո՛չ Էրդողանը․ ամերիկագետ Արմավիրի քաղաքապետարանի մոտ 66-ամյա տղամարդը փորձել է ինքնահրկիզվել Երեխաներ առևանգելու փորձի համար 57-ամյա տղամարդը կալանավորվել է Վերացվում է հայկական պետհամարանիշներով Իրան մուտք գործելու խնդիրը Ամեն անգամ, երբ թվում է՝ ցինիզմը, այնուամենայնիվ, սահմաններ ունի, Փաշինյանը հակառակն է ապացուցում «Իջևանի դենդրոպարկին պատճառված միլիոնավոր դոլարների վնասի համար ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել»․ Ոսկան Սարգսյան Երևանում հոկտեմբերի 1-ին կսահմանափակվի որոշ փողոցների երթևեկությունը Սևակի փողոցում համատիրության նախագահի մասնակցությամբ խուլիգանության դեպքի նախաքննությունն ավարտվել է ԵԱՏՄ անդամ պետությունների գյուղատնտեսության նախարարները Երևանում կհավաքվեն (video) Թուրքիան ԱՄՆ-ին մեղադրում է Կիպրոս կղզում հավասարակշռությունը խախտելու մեջ ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի շուկայի ծավալը կազմել է 82 մլրդ դոլար Ալե՛ն, «զիբիլի վրայի կատուն» քո շեֆ Նիկոլն է, ում ես եմ դրա մասին ասել․ պատերազմի մասնակից (video) Լարսի ավտոճանապարհը հոկտեմբերի 1-ից կգործի առանց ժամային սահմանափակումների Ֆրանսիայում ֆուտբոլային խաղի ժամանակ հայերի և թուրքերի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Կեղծ են ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների ղեկավարների խոստումները հրադադարի մասին․ Մասուդ Փեզեշքիա Մյասնիկյան պողոտայում բախվել են «Mazda»-ն և «Nissan X-Trail»-ը. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Հայտնի է «Բարսելոնայի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստի անունը Ռոնալդուն կերկարաձգի պայմանագրի ժամկետն Ալ Նասրի հետ հատուկ մտադրությամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 30-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Իսրայելը մի քանի ամիս հետևել է Նասրուլլայի գտնվելու վայրին․ NYT Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Մանվելյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am