Լրացուցիչ բեռը կթեթևացվի
«Հարկային ծառայության մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթով կապահովվի միասնական մոտեցում վարչական մարմինների կողմից վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման հարցում, հնարավորություն կընձեռվի թեթևացնել ՀՀ պետբյուջեի վրա չնախատեսված ծախսերի մասով ընկնող լրացուցիչ բեռը: «Օրինագծերով նախատեսվում է գործող իրավակարգավորումները փոփոխելու արդյունքում վարչական արտաբյուջետային հաշիվների ծախսման ուղղությունները լրացնել հետևյալ նոր ուղղություններով՝ վարչական մարմինների վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցում, արտաբյուջետային հաշիվների միջոցների անբավարարության դեպքում պետբյուջեի այլ միջոցների հաշվին պատճառված վնասի հատուցմանն ուղղված միջոցների վերականգնում»,- նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նախագիծն արժանացավ կառավարության հավանությանը:
