Արտակարգ դեպք. գաղտնի կապ է հաստատել մայրիկի ու քրոջ հետ և օգնություն խնդրել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 22-ի արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 66-ամյա Գոհար Ն․-ն և հայտնել, որ իրենց տանից սեպտեմբերի 21-ի ժամը 22։00-ի սահմաններում իր որդին՝ Երևանի բնակիչ 44-ամյա Արտակ Ն․-ն, դուրս է եկել և տեղեկություն չեն ունեցել, սակայն սեպտեմբերի 22-ին՝ ժամը 04։00-ին, որդին զանգահարել է իրեն և հայտնել, որ դեպք է պատահել, ինչից հետո զանգը ընդհատվել է, մոտ 1 ժամ առաջ վերջինս կրկին կապ է հաստատել իր հետ՝ կցկտուր խոսել և կարծես թե խուսափել է ինչ-որ բանից:

Ահազանգողը հավելել է նաև, որ մոտ 15 րոպե առաջ ստացել է հաղորդագրություն իր տղայի հեռախոսահամարից, որտեղ վերջինս նշել է մեքենայի համարանիշը, Էդո անունը և հասցե՝ Արտաշատի ձորեր, որտեղ սեփական փոքր լճեր կան և քարքարոտ ճանապարհ, ինչպես նաև տղամարդը զանգահարել է նաև իր քրոջը և ասել՝ շտապ օգնեն իրեն:

Ոստիկանները պարզել են, որ սեպտեմբերի 21-ի ժամը 22։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Էդվարդ Ա․-ն և Երևանի բնակիչ 30-ամյա Հրանտ Հ․-ն, նախնական համաձայնության գալով, Երևան քաղաքի Բարձրաբերդի փողոցում գումարային հարցի շուրջ խոսելու պատրվակով խաբեությամբ Արտակ Ն․-ին նստեցրել են Էդվարդ Ա․-ի կողմից վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան, որից հետո եկել են Մրգանուշ գյուղի դաշտերում գտնվող փայտյա շինություն, որտեղ նրանց է միացել նաև Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Միշա Ա․-ն և նշված վայրում գումարային հարցերի շուրջ առաջացած խոսակցության ժամանակ վերջիններս Արտակ Ն․-ի հասցեին հնչեցրել են սպառնալիքներ և ապօրինի զրկել ազատ տեղաշարժվելու և հեռախոսային կապի իրավունքից, որից հետո Արտակ Ա․-ն վերջիններիցս գաղտնի կապ է հաստատել իր մայրիկի հետ և խնդրել է իրեն օգնել:Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում Հրանտ Հ․-ն, Էդուարդ Ա․-ի կողմից վարած «Mercededes» մակնիշի ավտոմեքենայով, Մխչյան գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և բերվել են ոստիկանության Արտաշատի բաժին, իսկ մեքենան տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Ոստիկանությունը ձեռնարկվում է միջոցառումներ՝ Միշա Ա․-ին և «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:

դիտվել է 269 անգամ
Լրահոս
Արտակարգ դեպք. գաղտնի կապ է հաստատել մայրիկի ու քրոջ հետ և օգնություն խնդրել Ավտովթար՝ Արարատի մարզում․ բախվել են թիվ 473 երթուղին սպասարկող «ГАЗель»-ն ու «Opel»-ը․ կան վիրավորներ Ավտովթար՝ Արարատի մարզում․ բախվել են թիվ 473 երթուղին սպասարկող «ГАЗель»-ն ու «Opel»-ը․ կան վիրավորներ Տեղի ունեցավ Մայր Տաճարի վերաօծման արարողությունը և մատուցվեց Հայրապետական Սուրբ Պատարագ Կաթողիկոսի դիվանագիտական պաուզան և հզոր ապտակը Նիկոլին, Աննային և Ալիևին Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ահազանգ. Խաչատուր Սուքիասյանին պատկանող Flyone ընկերության ինքնաթիռը եղել է անսարք Կարեն Կարապետյանը խուսափում է խոսել 18 թվականի իշխանահանձման մասին. video Փաշինյանը դադարե՞լ է մարտնչել եկեղեցու դեմ, որ դռները բացել եք. լրագրողը` կաթողիկոսին. video Ինչպես են Նիկոլի անվտանգության աշխատակիցները փակում հավատացյալ ժողովրդի ճանապարհը դեպի Մայր տաճար. video Վեհափառը ակնարկեց Փաշինյանին. «Էջմիածնի դեմ մարտնչողները մարտնչում են հայոց ինքնության դեմ». video Ինչպես են հարյուրավոր մարդիկ հերթ կանգնել՝ Վեհափառ Հայրապետի օրհնությունը ստանալու համար. video Լարված իրավիճակ․ քաղաքացին վիճում է Փաշինյանի անվտանգության աշխատակցի հետ. video Սամվել Ալեքսանյանը մնաց ոտքի վրա. video Սա պատմական օր է, մեր եկեղեցին շատ կարեւոր մաս է մեր ազգի եւ մեր ինքնության. Նուբար Աֆեյան Արտակարգ դեպք՝ Երևանում Հոռոմի խաչմերուկում 4 մեքենա է բախվել. «Օպել»-ի վարորդը լքել է դեպքի վայրը, կա վիրավոր Երբ աղմուկը ավարտվի, կարելի է գնալ Մայր Աթոռ. Ալեն Ղեւոնդյան «Խայտառակություն, Սուրբ պատարագը դեռ չավարտված՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ լքեցին Էջմիածնի Մայր տաճարը». Արամ Կարապետյան ՈՒխ, դրանք չեն դիպել Սուրբ Խաչին ու իրենց համբույրով չեն պղծել այն. Ռուզան Խաչատրյան Սյունիքում բախվել են Opel-ն ու Mercedes-ը. վիրավորը հիվանդանոցում մահացել է Մոսկվայից թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել. ուղևոր է մահացե՞լ Ցավալի է, որ խորանի առջևից հետևում է Ամենայն Հայոց դավաճանը՝ մարդ, ում «ջանքերով» պղծվել են տասնյակ ու տասնյակ օծյալ խորաններ. Ռուբեն Մելիքյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 30-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Իսրայելը մի քանի ամիս հետևել է Նասրուլլայի գտնվելու վայրին․ NYT Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Մանվելյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am