Ավտովթար՝ Արարատի մարզում․ բախվել են թիվ 473 երթուղին սպասարկող «ГАЗель»-ն ու «Opel»-ը․ կան վիրավորներ
Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Դաշտավան բնակավայրում «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է թիվ 473՝ Երևան-Դարբնիկ երթուղին սպասարկող, այդ պահին կանգառում ուղևոր իջեցնելու նպատակով կայանված «ГАЗель» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին։
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։