Տեղի ունեցավ Մայր Տաճարի վերաօծման արարողությունը և մատուցվեց Հայրապետական Սուրբ Պատարագ

Սեպտեմբերի 29-ին` Վարագա Սուրբ Խաչի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մայր Տաճարի Ավագ Խորանի Սուրբ Սեղանը և մատուցվեց Հայրապետական Սուրբ Պատարագ։

Տաճարի վերաօծման և Պատարագի սրբազան արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ կառավարության և Անվտանգության խորհրդի անդամներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, Նվիրապետական Աթոռների ներկայացուցիչներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, թեմական պատվիրակություններ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Քրիստոնեական Եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների պատվիրակներն ու ներկայացուցիչները, ինչպես նաև ազգային բարերարներ, մշակույթի, գիտության և հասարակական գործիչներ, Հայաստանից ու Սփյուռքից ժամանած բազմահազար ուխտավոր հայորդիներ:

Հայրապետական հանդիսավոր թափորը Վեհարանից շարժվեց դեպի Մայր Տաճար: Խաչերի և խաչվառների առաջնորդությամբ, ուխտավորների ուղեկցությամբ Ամենայն Հայոց Հայրապետը և Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, օրհնելով ներկա ժողովրդին, ամպհովանու ներքո և «Հրաշափառ» շարականի կատարումով մուտք գործեցին Մայր Տաճար։

Վեհափառ Հայրապետի ընթերականերն էին Կանադայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպս Հովակիմյանը և Կենտրոնական Եվրոպայի ու Շվեդիայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը։

Տերունական աղոթքից հետո ձեռամբ Հայոց Հովվապետի վերաօծվեց Ավագ Խորանի Սուրբ Սեղանը, ապա Նորին Սրբությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Էջմիածին» պատվո բարձր շքանշանին և «Դուստր Սուրբ Էջմիածին» տիտղոսին ու Հայրապետական շքանշանին արժանացրեց Հայ Եկեղեցու ազգային բարերարներին, որոնց ընծայաբերումներով իրականացվեցին Մայր Տաճարի ամբողջական վերանորոգման աշխատանքները։ Պարգևատրվեցին՝ Տեր և Տիկին Վաչե և Թամար Մանուկյաները, Տեր և Տիկին Սամվել և Էթերի Կարապետյաները, Տեր և Տիկին Պերճ և Վերա Սեդրակյանները, Տեր և Տիկին Էրիկ և Միլանա Իսրայելյանները, Տիկին Էլզա Տիտիզյանը, Տեր և Տիկին Նուբար և Աննա Աֆեյանները, Տեր և Տիկին Նվեր և Ելենա Մխիթարյանները, Տիկին Անահիտ Յակուբյանը, Տեր և Տիկին Հրաչ և Սյուզըն Թուֆայաները։

Այնուհետև Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետը մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ։

Մայր Տաճարի վերաօծման առիթով Նորին Սրբությունն իր Հայրապետական պատգամը հղեց ողջ հայությանը։

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Արտակարգ դեպք. գաղտնի կապ է հաստատել մայրիկի ու քրոջ հետ և օգնություն խնդրել Ավտովթար՝ Արարատի մարզում․ բախվել են թիվ 473 երթուղին սպասարկող «ГАЗель»-ն ու «Opel»-ը․ կան վիրավորներ Ավտովթար՝ Արարատի մարզում․ բախվել են թիվ 473 երթուղին սպասարկող «ГАЗель»-ն ու «Opel»-ը․ կան վիրավորներ Տեղի ունեցավ Մայր Տաճարի վերաօծման արարողությունը և մատուցվեց Հայրապետական Սուրբ Պատարագ Կաթողիկոսի դիվանագիտական պաուզան և հզոր ապտակը Նիկոլին, Աննային և Ալիևին Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ահազանգ. Խաչատուր Սուքիասյանին պատկանող Flyone ընկերության ինքնաթիռը եղել է անսարք Կարեն Կարապետյանը խուսափում է խոսել 18 թվականի իշխանահանձման մասին. video Փաշինյանը դադարե՞լ է մարտնչել եկեղեցու դեմ, որ դռները բացել եք. լրագրողը` կաթողիկոսին. video Ինչպես են Նիկոլի անվտանգության աշխատակիցները փակում հավատացյալ ժողովրդի ճանապարհը դեպի Մայր տաճար. video Վեհափառը ակնարկեց Փաշինյանին. «Էջմիածնի դեմ մարտնչողները մարտնչում են հայոց ինքնության դեմ». video Ինչպես են հարյուրավոր մարդիկ հերթ կանգնել՝ Վեհափառ Հայրապետի օրհնությունը ստանալու համար. video Լարված իրավիճակ․ քաղաքացին վիճում է Փաշինյանի անվտանգության աշխատակցի հետ. video Սամվել Ալեքսանյանը մնաց ոտքի վրա. video Սա պատմական օր է, մեր եկեղեցին շատ կարեւոր մաս է մեր ազգի եւ մեր ինքնության. Նուբար Աֆեյան Արտակարգ դեպք՝ Երևանում Հոռոմի խաչմերուկում 4 մեքենա է բախվել. «Օպել»-ի վարորդը լքել է դեպքի վայրը, կա վիրավոր Երբ աղմուկը ավարտվի, կարելի է գնալ Մայր Աթոռ. Ալեն Ղեւոնդյան «Խայտառակություն, Սուրբ պատարագը դեռ չավարտված՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ լքեցին Էջմիածնի Մայր տաճարը». Արամ Կարապետյան ՈՒխ, դրանք չեն դիպել Սուրբ Խաչին ու իրենց համբույրով չեն պղծել այն. Ռուզան Խաչատրյան Սյունիքում բախվել են Opel-ն ու Mercedes-ը. վիրավորը հիվանդանոցում մահացել է Մոսկվայից թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել. ուղևոր է մահացե՞լ Ցավալի է, որ խորանի առջևից հետևում է Ամենայն Հայոց դավաճանը՝ մարդ, ում «ջանքերով» պղծվել են տասնյակ ու տասնյակ օծյալ խորաններ. Ռուբեն Մելիքյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 30-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Իսրայելը մի քանի ամիս հետևել է Նասրուլլայի գտնվելու վայրին․ NYT Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Մանվելյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am