Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Երևանի բնակիչ 28-ամյա Կարեն Մ․-ն և հայտնել, որ այդ օրը Արցախի պողոտա 34/1 հասցեից գողացել են իրեն պատկանող «КамАЗ» մակնիշի բեռնատարը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կարեն Մ․-ն հրավիրվել է ոստիկանության Էրեբունու բաժին, ով կատարվածի վերաբերյալ տվել է համապատասխան հաղորդում և պարզաբանել, որ այս տարվա սեպտեմբերի 24-ից իրեն պատկանող «КамАЗ» մակնիշի ավտոմեքենան կայանել է Արցախի պողոտա 34/1 հացեի դիմաց և սեպտեմբերի 28-ին ավտոմեքենայի վրա աշխատանքներ անելու նպատակով գնացել է նշված հասցե և նկատել, որ մեքենան տեղում չէ և ըստ իրեն՝ այն անհայտ անձը կամ անձինք գողացել են։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Կարեն Մ․-ին պատճառվել է մոտ 15 հազար ԱՄՆ դոլարի նյութական վնաս։Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձի կամ անձանց ինքնությունը ճշտելու, նրանց և գողացված ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են ձևակերպել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածում կան մեծ թվով տեսախցիկներ, ինչը կօգնի ոստիկանության ծառայողներին, որպեսզի հայտնաբերեն ավտոմեքենան, իսկ այն «ասեղ չէր, որ ընկներ դեզի մեջ և կորեր»։
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 30-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Իսրայելը մի քանի ամիս հետևել է Նասրուլլայի գտնվելու վայրին․ NYT
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Մանվելյանը
Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը