Սեպտեմբերի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 106 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Հոռոմի խաչմերուկում, բախվել են Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Լևոն Ֆ.-ի վարած «Mercedes» մակնիշի, Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Անդրանիկ Ղ.-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի, Լոռու մարզի բնակիչ 29-ամյա Լիլիթ Ա.-ի վարած «Infinity» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Լիլիթ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն, իսկ «Opel»-ի վարորդը, ըստ նախնական տեղեկությունների, լքել է դեպքի վայրը։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունը, պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ «Opel»-ի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 30-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Իսրայելը մի քանի ամիս հետևել է Նասրուլլայի գտնվելու վայրին․ NYT
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Մանվելյանը
Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը