Այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն է

Քրիստոնեական բոլոր եկեղեցիներն ամեն տարի մեծ հանդիսավորությամբ նշում են Խաչին նվիրված տոները: Բայց ի տարբերություն մյուս եկեղեցիների, Հայ Եկեղեցին ունի նաև Խաչին նվիրված զուտ ազգային մի տոն, որը հայտնի է Վարագա Սուրբ Խաչ անունով: Այն միշտ տոնում են Խաչվերացից երկու շաբաթ հետո, այսինքն` սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 1-ը հանդիպող կիրակի օրը:

Ագաթանգեղոս պատմիչի վկայության համաձայն՝ Հռիփսիմյանց կույսերը, փախչելով Դիոկղետիոնոս կայսեր հալածանքներից ու հետապնդումներից, գալիս են Հայաստան և ապաստանում Վաղարշապատի հնձաններում: Սակայն մինչև Վաղարշապատ հասնելը, նրանք բնակություն են հաստատում Վանա լճից հարավ-արևելք ընկած Վարագա լեռան վրա: Սբ. Հռիփսիմեն իր կրծքին կախած Տիրոջ խաչափայտի սրբազան մասունքն ապահովության համար հանձնում է աղոթող ճգնավորներին և խնդրում, որ պահեն այն քարայրներից մեկում: Սուրբ մասունքն այդպես պահված մնում է մինչև 7-րդ դարը: 653 թվականին, երբ Թոդիկ ճգնավորն իր Հովել աշակերտի հետ աղոթում էր Վարագա լեռան վրա և խնդրում, որ Աստված ողորմություն անի և ցույց տա Սբ. Խաչի տեղը, հանկարծ 12 լուսեղեն սյուներ են երևում լեռան շուրջը, իսկ նրանց միջև փայլում է լուսավոր Խաչի նշանը, որն իրենց հետ Հայոց աշխարհ էին բերել Տիրոջ սիրասուն կույսերը: 12 օր շարունակ լուսեղեն սյուները տեսանելի են լինում նաև հեռավոր վայրերից: Ուրախալի այս լուրը տարածվում է ամենուր:

Ներսես Շինող Կաթողիկոսը և Թեոդորոս իշխանի որդի Վարդ սպարապետն իմանալով այդ մասին, գնում են Վարագա լեռը՝ տեսնելու կատարված հրաշքը: Վեհափառ հայրապետը ժողովրդի աջակցությամբ կառուցում է նաև մի փառավոր եկեղեցի, որն էլ ի վկայություն կատարված հրաշքի՝ անվանում է Սբ. Նշան: Ներսես Հայրապետը գրում է նաև «Նշանաւ ամենայաղթ» անզուգական շարականը, որը երգում են տոնի օրը:

Սրբազան այդ մասունքը մինչև 1021 թվականը մնում է Վարագա վանքում, որը Սենեքերիմ Արծրունին տեղափոխում է Սեբաստիա: Նրա մահից հետո մասունքը նորից փոխադրում են նախկին վայրը, որտեղից 1651 թվականին գերեվարվում է Խոշաբ: Սակայն 1655 թվականին ազատվելով՝ զետեղվում է Վանի Սբ. Տիրամոր եկեղեցում, որն այնուհետև վերանվանվում է Սբ. Նշան, ուր և պահվում էր մինչև 1915 թվականը:

 

դիտվել է 98 անգամ
Լրահոս
Այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն է Ձեռամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնվեց 21-րդ դարի չորրորդ Մյուռոնը և կոչվեց «Դրոշմ ինքնության» Մայր տաճարում տեղի ունեցավ պարգևատրման արարողություն Համերաշխությունը արժեքների ու սկզբունքների շուրջ պետք է ձևավորվի.Արշակ սրբազան Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջում 16-ամյա սովորողին դանակահարել է համակուրսեցին Ինչպե՞ս պարզել, թե որ կետից են ղեկավարվում իշխանությունը և ընդդիմությունը․ Կարեն Հեքիմյան Թուրքիան կազմակերպված հանցավորության ցուցանիշով Եվրոպայում 1-ին տեղում է Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև Դա ոչ մի կերպ չի բխում Իսրայելի անվտանգության շահերից. Բերբոք Եմենի հութիները բալիստիկ հրթիռ են արձակել Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի ուղղությամբ Ո՞ր աղանդից է Նիկոլ Անհողը Երուսաղեմի ուղղությամբ հեռահար հրթիռներ են արձակվել Իրանը հնգօրյա սուգ կհայտարարի Ռուսալեզու լրագրողին վռնդել են Մոլդովայի նախագահի հետ հանդիպումից Անհեթեթություն է, թե իշխանությանը քննադատող ընդդիմադիրները չեն հրավիրվել տաճարի վերաօծմանը. Շարմազանով Այգում՝ ընկույզի ծառի մոտ, հայտնաբերվել է 41-ամյա տղամարդու դի Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Lexus»-ը կողաշրջվել է Բագրատ Սրբազանը մեկնել է Հայաստանի վանքերից մեկը եռօրյա առանձնության, աղոթքի, պահեցողության և ծոմապահության Ծեծկռտուք՝ Երևանում հայտնի «Արամե» կարաոկե ակումբում․ ձերբակալվել է ոստիկանության ներկայացուցչի որդին «Սա մեզ քիչ էր, հիմա էլ Էրդողանի հետ է ծաղրածու խաղում. թուրքից գիրք է վերցնում ու ուրախանում. հերթական անգամ համոզվեցինք՝ այս ժողովուրդը չունի ղեկավար, դրա համար այս օրին ենք». Շեգունց Էրդողանն ԱՄՆ-ից ակնկալում է այլ վերաբերմունք Թուրքիայի նկատմամբ Բեյրութում Իսրայելի հարձակման հետևանքով սպանվել է ԻՀՊԿ գեներալ ՀԱՄԱՍ-ն ու «Հեզբոլլահը» նասրալլայի մահից հետո միասնական ճակատ են ստեղծում ՌԴ ԱԳՆ-ն «Հեզբոլլահի» առաջնորդի մահը «քաղաքական սպանություն» է անվանել Նոր մանրամասներ` դպրոցում վնասվածքներ ստացած աղջիկա մահվան դեպքից
Ամենաընթերցվածները
Շուտով
Իսրայելը մի քանի ամիս հետևել է Նասրուլլայի գտնվելու վայրին․ NYT Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Մանվելյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am