Համերաշխությունը արժեքների ու սկզբունքների շուրջ պետք է ձևավորվի.Արշակ սրբազան
Մայր Տաճարի վերաօծման արարողություններին մասնակցելու իշխանություններին ուղարկված հրավերը ֆորմալ է ու եկեղեցու դիրքորոշումների մեջ ոչինչ չի փոխվել: Այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:
«Մենք բացատրել ենք, թե ինչով է պայմանավորված եղել հրավերը», - ասել է Սրբազանը` ավելացնելով, որ Վեհափառի պատգամն այնքան կոնտկրետ էր, որ մեկնաբանությունների տեղ չի թողնում ՝ համերաշխություն , միաբանություն:
Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների չգալուն, ինչը բացատրվել է նրանով, որ չեն կարող Փաշինյանի հետ մեկ վայրում լինել` Արշակ սրբազանն ասաց. «Համերաշխությունը արժեքների ու սկզբունքների շուրջ պետք է ձևավորվի»:
Եկեղեցու ու «ՔՊ»-ի միջև հնարավոր համերաշխության մասին լրագրողների հարցին ի պատասխան` Արշակ Սրբազանը սարկազմով պատասխանեց. «դժվարանում եմ ասել, ինտելեկտս չի բավարարում»:
Աղբյուր` Փաստինֆո