Սեյեդ Նասրալլահի անունը հավերժ կմնա իսլամի պատմության մեջ. Իրանի նախագահ
Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկյանն ուղերձ է հղել այն բանից հետո, երբ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հայտարարեց Իսրայելի հարվածի հետևանքով իր առաջնորդ Սեյեդ Հասան Նասրալլայի մահվան մասին, գրում է Mehr-ը։
«Մուսուլմանների պարծանքը և դիմադրության խորհրդանիշ լիբանանյան «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար նահատակ Սեյեդ Հասան Նասրալլան իրականացրել է նահատակվելու իր վաղեմի երազանքը։ Նրա խիզախությունը նկարագրելու համար բառերը քիչ են»,- նշել է Պեզեշյանը:
Իրանի նախագահը հավելել է, որ Սեյեդ Հասան Նասրալլահի անունը ընդմիշտ կմնա իսլամի պատմության մեջ։