Պատժել «Թեղուտ»-ին՝ կատարած խախտումների համար

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը դիմում է հղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին։ Ձեզ ուշադրության ենք ներկայացնում դիմումի ամբողջական տեքստը․ «2017 թվականի հոկտեմբերի 16-ին Դանիայի արտահանումները խթանող «Արտահանումների վարկավորման գործակալությունը» (EKF) իր կայքում հրապարակել է պաշտոնական հաղորդագրություն այն մասին, որ PensionDenmark մասնավոր կենսաթոշակային հիմնադրամի հետ միասին դադարեցնում է դեռևս 2013 թվականին Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման համար ՎՏԲ բանկի միջոցով «Վալլեքս» խմբին տրամադրած շուրջ 62 միլիոն ամերիկյան դոլարի չափով վարկը։ Իր պաշտոնական հաղորդագրության մեջ EKF-ը նշում է, որ վարկային համաձայնության խզման պատճառը ներկայացված բազմաթիվ զգուշացումներից հետո բնապահպանական ու սոցիալական իրավիճակը չշտկելն է։ «Որոշումն ավելի երկար ճանապարհի գագաթնակետն է, երբ տարիների ընթացքում շարունակաբար սրել ենք մեր խոսքի տոնը։ Նախքան այս տարվա ամառային արձակուրդները, ծրագրի հավանական դադարեցման մասին առաջին քայլը ձեռնարկեցինք և գրավոր զգուշացում ուղարկեցինք հանքին, որ դուրս կգանք ծրագրից, եթե հանքը չբավարարի մեր պահանջները։ Զգուշացումից հետո վերջնագիր ուղարկեցինք, ինչից հետո հայտնեցինք, որ հանում ենք մեր ֆինանսավորումը ծրագրից», ասել է EKF տնօրեն Անեթ Էբերհարդը։ 3-1 Վարկի դադարեցման մասին հաղորդագրության մեջ EKF-ը հիշատակում է հետևյալ հիմնական խնդիրները՝ ջրերի աղտոտումը, պոչամբարի հետ կապված խնդիրներն ու Ալավերդու պղնձաձուլարանի աշխատանքային պայմանների վատթար վիճակը։ Այս և այլ խնդիրների մասին տարիներ շարունակ բազմիցս ահազանգել են նաև Հայաստանի ԶԼՄ-ները, էկոլոգներն ու տարբեր կազմակերպություններ։ Սակայն ՀՀ կառավարությունն այդպես էլ ոչ մի քայլ չի ձեռնարկել Թեղուտի հանքավայրում կամ Ալավերդու պղնձաձուլարանում կատարվող խախտումները բացահայտելու ուղղությամբ։ Դեռևս 2015թ․ վարչական դատարանում ներկայացված հայցը, որ ՀՀ կառավարության համապատասխան մարմինները ստուգումներ իրականացնեն Թեղուտի հանքավայրում, կարճվեց կառավարության որոշման պատճառով, որն ի դեպ, պետության բնապահպանական պարտականնությունների ուղղակի դադարեցում է, հետևաբար՝ ՀՀ սահմանադրության կոպիտ խախտում հենց կառավարության կողմից։ Փաստն այն է, որ Թեղուտի հանքի դեպքում Շնող գետը պարբերաբար թունավորվում է Թեղուտի պոչամբարից մշտապես արտահոսող թափոնաջրերով, այսինքն՝ առկա են վարչական և քրեական օրենսգրքով պատժելի գործունեության տարրեր։ Իսկ Թեղուտի պոչամբարի սեյսմակայուն չլինելու, և, ընդհանրապես, Հայսատանի պոչամբարների կառուցման չափանիշներին չհամապատասխանելու մասին տվյալները հիմնված են Համաշխարհային Բանկի պատվերով շվեդ երկրաբան մասնագետների հետազոտության և եզրակացությունների վրա։ 5 Բացի այդ, ի սկզբանե Թեղուտի արտոնագրման գործընթացը եղել է առանց հանրային թույլտվության, իսկ հետագայում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատաումն էլ, որի հիման վրա էլ ի վերջո թույլատրվել է հանքի շահագործումը, իրականացրել է մի կառույց, որը պատկանում է հենց հանքը շահագործող ընկերությանը («Վալեքսին»-ին պատկանող «Լեռնամետալուրգիայի ինստիտուտի» կողմից): Այն, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականն ըստ էության կեղծվել է, ընդունել է անգամ EKF-ը՝ նշելով, որ. «EKF-ը մեր նախագծերը գնահատում է` ըստ Միջազգային ֆինանսական կորպորացիայի կատարողական չափորոշիչների և համապատասխան բնապահպանական, առողջապահական և անվտանգության ուղեցույցների: 2005թ. շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը միջազգային այս չափորոշիչներին չի համապատասխանում»: Ավելին, ՄԱԿ-ի Եվրոպայի հանձնաժողովն իր հերթին դատապարտել է Հայաստանի կառավարությանը` միջազգայնորեն վավերացված Օրհուսի կոնվենցիայի կիրառումը Թեղուտի շահագործման դեպքում շարունակաբար ձախողելու պատճառով  ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերը Օրհուսի համապատասխանության կոմիտեի հանձրարականների ուղղությամբ զուտ ձևականություն են, և մինչ օրս ո՛չ Հայաստանի հանրությունն ունի բնապահպանական որոշումներին վճռորոշ կերպով մասնակցելու հնարավորություն, ո՛չ էլ ՀԿ-ների մասին օրենքով ապահովված է հասարակական կազմակերպությունների համար արդարադատության հասանելիությունը, ինչպես վերջերս ցույց տվեց Ամուլսարի հանքի շահագործման վիճարկման դատական գործում հասարակական կազմակերպությունների «ոչ պատշաճ հայցվոր ճանաչելու» մասին դատարանի որոշումը։ Բացի այդ, «Բնապահպանության նախարարությունը անտառահատման և անտառի վերականգնման աշխատանքների ուղղությամբ ստուգումներ դեռ չի իրականացրել»: Մինչդեռ հայտնի է, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն ամբողջովին տապալել է անտառապատման ծրագիրը, իսկ անտառահատման վերաբերյալ ներկայացված թվերի մասով էլ կան լուրջ կասկածներ։ Այս և այլ խնդիրների մասին ոչ միայն բարձրաձայնվել է քաղաքացիների, էկոլոգների, փորձագետների կողմից և լուսաբանվել է տարբեր թերթերում, այլև այժմ էլ դանիական պետական գործակալությունը (EKF) և մասնավոր ֆինանսական կազմակերպությունը (Pension Denmark) իրենք են ընդունում Թեղուտի հանքի շահագործման լրջագույն թերություններն ու խնդիրները: Մենք համոզված ենք, որ Թեղուտի հանքավայրի շահագործման ընթացքում թույլ են տրվել այնպիսի լուրջ խախտումներ, որոնք ոչ միայն հիմք են վարչական ու քրեական գործեր հարուցելու, այլև՝ այդ ընկերությանն ընդհանրապես արտոնագրից զրկելու համար։ Ուստի մենք, որպես Հայաստանի էկոլոգիական խնդիրներով մտահոգ քաղաքացիներ, կատարելով մեր սահմանադրական պարտավորությունը (ՀՀ Սահմանադրություն, հոդված 12-ի 2-րդ կետ․ «Յուրաքանչյուր ոք պարտավոր է հոգ տանել շրջակա միջավայրի պահպանության մասին»), պահանջում ենք ՀՀ վարչապետից, բնապահպանության նախարարությունից և բոլոր այն պետական մարմիններից, որոնց թույլատվությամբ տարիներ շարունակ տեղի են ունեցել վերոնշյալ խախտումները, հանդես գալ պարզաբանումներով և իրականացնել հետևյալ քայլերը․ 1. տեղեկացնել հանրությանը, թե ինչպիսի՞ քայլեր է պատրաստվում նախաձեռնել ՀՀ կառավարությունը՝ շտկելու իր իսկ թույլ տված սխալները՝ կապված Թեղուտի հանքավայրի շահագործումն արտոնելու և ներկայիս գործունեությունը չվերահսկելու հետ։ 2․ լայնածավալ բնապահպանկան տեսչական ստուգումներ իրականացնել «Թեղուտ» ՓԲԸ-ում և «Էյ-Սի-Փի» ընկերությունում՝ այդ գործընթացում ներգրավելով անկախ փորձագետների։ Ստուգումների արդյունքները ներկայացնել հանրության և մասնագետների դատին։ 3․ հանրությանը ներկայացնել բնությանը հասցված վնասների՝ աղտոտղվող գետերի, աղբյուրների և հողերի վերականգման ծրագիրը: 4․ հստակ պարզել արդեն հատված անտառի և անտառապատման ծրագրերով տնկված տարածքների մակերեսներն ու դրանց համապատասխանությունը հաստատված նախագծերին, պայմանագրային պարտավորություններին և շրջակա միշավայրի վրա ազդեցության բնապահպանական փորձաքննության եզրակացությանը։ 5․ մինչև այս արդյունքներն ունենալը կասեցնել Թեղուտի պղինձ-մոլիբդենային կոմբինատի (ներառյալ հանքավայր) մինչև 15մլն.տ/տարի ընդլայնման նախագծի գնահատման հայտի բնապահպանական փորձաքննության գործընթացը»։   Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար՝ «Չայնիի» ոլորաններում. 4 վիրավորներից մեկն անչափահաս է Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է Բոլորս շարունակելու ենք պայքարել հանուն Գագիկ Ծառուկյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ քաղաքական հետապնդումների դադարեցման․ Աբովյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է COP17 համաժողովի ԵՀԽ էկումենիկ պատվիրակությանը Դիլիջանում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Մարտունիում միջքաղաքային երթուղին սպասարկող նոր սպրինտերները՝ ընտրական տեղամասի մոտ ԱՄՆ-ից Հայաստան երրորդ արտաքսման չվերթը տեղի է ունեցել հուլիսին Սա ստորությnւն է, ես տղամարդ եմ. Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը Գետափի ընտրատեղամասը պատշաճ կահավորված չէ, սենյակում ցուրտ է Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Հրապարակվել են ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Mybach»-ը կոտրել է գազատար խողովակներ․ կան վիրավորներ Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am