Իսրայելը մի քանի ամիս հետևել է Նասրուլլայի գտնվելու վայրին․ NYT
Իսրայելի իշխանությունները տեղյակ են եղել լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրուլայի գտնվելու վայրի մասին ավիահարվածից մի քանի ամիս առաջ, իսկ այն հասցնելու որոշումը կայացրել են՝ վախենալով, որ նա կթաքնվի, հայտնում է New York Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին: