Վեհափառը կոչ արեց միջազգային հանրությանը՝ ազդու միջոցներ ձեռնարկել՝ զսպելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներն ու ազատ արձակելու գերեվարված հայորդինեին
Սրբալույս Մյուռոնի օրհնության ժամանակ Վեհափառը կոչ արեց միջազգային հանրությանը՝ ազդու միջոցներ ձեռնարկել՝ զսպելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներն եւ ուժի դիրքերից ներկայացվող նորանոր պահանջները:
«Ինչպես և վերադարձնելու Հայաստանից զավթված սահմանամերձ տարածքները, պաշտպանելու բռնի տեղահանված արցախահայության ոտնահարված իրավունքները, ազատ արձակելու գերեվարված հայորդիներին եւ յուրացումից եւ ոչնչացումից փրկելու Արցախի հայկական մշակութային եւ հոգեւոր ժառանգությունը: Սիրելի ժողովուրդ, հարկ է համախմբվել, զերծ պահել հայրենի մեր երկիրը նոր կորուստներից եւ ցնցումներից, ներքաղական կյանքում սկիզբ դնել առողջ երկխոսության»,-ասել է Վեհափառը: